Հանրագիտարան

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1992թ. հունիսի 25-ին Ստամբուլում: :

Թուրքիայում հրավիրվել էր գագաթնաժողով, որի արդյունքում Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարները (պետությունների կամ կառավարությունների մակարդակով) հռչակագիր էին ստորագրել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման մասին: Սերբիան, որպես անդամ, կազմակերպությանը միացել է 2004թ.

ՍԾՏՀ կառուցվածքը
 
ՍԾՏՀ անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհուրդը հանդիսանում է կազմակերպության շրջանակում որոշումներ կայացնող բարձրագույն մարմինը: Խորհրդի հերթական հանդիպումները գումարվում են տարեկան երկու անգամ`   մայիսին/հունիսին և նոյեմբերին/դեկտեմբերին, անհրաժեշտության դեպքում գումարվում են նաև հատուկ կամ ոչ-պաշտոնական հանդիպումներ: Խորհրդի հանդիպումները գումարվում են ՍԾՏՀ անդամ-երկրներում այբբենական կարգով և կարգավորվում են ՍԾՏՀ Նախագահության կողմից: Նախագահությունն իրեն հերթին կարգավորվում է նույն սկզբունքով: Նախագահության ժամկետը տևում է վեց ամիս`   սկսած յուրաքանչյուր տարվա հունվարի և հուլիսի 1-ից:
Համաձայն ՍԾՏՀ Կանոնադրության, ՍԾՏՀ անդամ-երկրների Ավագ պաշտոնյաների կոմիտեն հաշվետու է Արտգործնախարարների խորհրդին և գործում է վերջինիս անունից: Կոմիտեն օժտված է համապատասխան լիազորություններով, քննարում և վեանաոմ է կազմակերպության կառույցների գործունեությունը:
ՍԾՏՀ անդամ-երկրների Արտգործնախարարների խորհրդի կողմից 1994թ. մարտի 10-ին ընդունված որոշմամբ, Ստամբուլում հիմնադրվել է ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարությունը: 2006թ. մայիսից ՍԾՏՀ քարտուղարության Գլխավոր քարտուղարն է Հունաստանի Հանրապետության քաղաքացի, դեսպան Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը (ՀՀ-ում Հունաստանի առաջին դեսպանը):
1995թ. սկսած ՍԾՏՀ շրջանակում գործում է «Տրոյկայի» ձևաչափը՝ խորհրդատվական բնույթի մի կառույց, որը ընդգրկում է նախկին, ներկա և ապագա նախագահող երկրները:
 
Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Եգիպտոսը,  Ավստրիան, Բելառուսը, Խորվաթիան, Չեխիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան, Թունիսը, ԱՄՆ-ը: Եվրամիությունը մի շարք միջազգային այլ կազմակերպությունների հետ մեկտեղ վայելում է նույն կարգավիճակը: Մի շարք երկրներ (Հունգարիան, Իրանը, Հորդանանը, Ճապոնիան, Կորեայի Հանրապետությունը, Մոնտենեգրոն, Սլովենիան, Մեծ Բրիտանիան) և միջազգային կազմակերպություններ վայելում են ՍԾՏՀ-ի հետ սեկտորային երկխոսության գործընկերության կարգավիճակը:
ՍԾՏՀ հարակից կազմակերպությունները`   Խորհրդարանական վեհաժողովը, Գործարար խորհուրդը, Սևծովյան առեւտրի և զարգացման բանկը և Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը հանդիսանում են որպես առանձին կազնակերպություններ`   սեփական նստավայրով և բյուջեով, գործունեության առանձին ծրագրերով: Այս կազմակերպությունները գործում են համաձայն իրենց սեփական կանոնադրությունների, որոնց դրույթները ներդաշնակեցված են ՍԾՏՀ Կանոնադրության հետ:
 
Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպությունում
2001 թ. օգոստոսից Ստամբուլում գործում է ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը իր ողջ անձնակազմով: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: