Հանրագիտարան

Հունգարիա

Հունգարիա (հունգարերեն`   Magyarország Մադյառօռսագ) պետություն Կենտրոնական Եվրոպայում։

 

Հունգարիան տուրիստների ամենասիրելի երկրներից է, որն իր մեջ համատեղում է ոչ միայն սեփական գույներն ու առանձնահատկությունները, այլ նաև եվրոպական այլ երկրներին բնորոշ գծերը: Հունգարիան հայտնի է իր հյուրընկալությամբ, համեղ ուտեստներով, մի շարք ճարտարապետական հուշարձաններով, ինչպես նաև երկրի բնակիչների`   երկիրը խանդավառությամբ պահպանելու առանձնահատկություններով: Տուրիստների մեծ մասին Հունգարիայում գրավում են Եվրոպայի ամենախոշոր Բալատոն և Հեվիս տաք լճերը: Հունգարիան նաև ունի բուժիչ հատկություններ, օրինակ, 48 հանքային ջրի աղբյուր, ավելի քան 100 բուժիչ խմելու ջրի աղբյուր, ինչպես նաև բուժիչ ցեխերի 4 սկզբնաղբյուր: Երկրում կառուցված են բազմաթիվ  վաննաներ և առողջավայրեր, ուր աշխարհի տարբեր երկրներից գալիս են մարդիկ բուժման նպատակով: 
 
Տեսարժան վայրեր
Հունգարիայի յուրաքանչյուր բնակեցված վայր կարող է առաջարկել Ձեզ յուրահատուկ որևէ բան: Երկրի խորհրդանիշն է համարվում պառլամենտի շենքը`   կառուցված 20-րդ դարի սկզբներին: Բուդապեշտը Հունգարիայի ճարտարապետական և մշակութային կետրոնն է։ Հիմնվել է 1873-ին, երբ Դանուբի գետափին գտնվող երեք քաղաքները`   Բուդա, Հին Բուդա և Պեշտ, միացան: Տուրիստական կենտրոնների շարքին են դասվում Բալատոն և Հեվիս լճերը: Դրանց ջուրը ոչ միայն տաք է, այլ նաև օժտված է բուժիչ հատկություններով: "Հունգարիայի ծովում" հանգիստ նախընտրող տուրիստներին սպասվում է հարմարավետ և շքեղ հյուրանոցների հարուստ ընտրանի:
 
Ավանդույթներ
Հունգարացիները պաշտում են պարելը, հատկապես`   ազգային պարերը: Նրանց կարելի է հանդիպել ամառային տոների, գինու խնջույքների ժամանակ: Ամբոխջ աշխարհում հայտնի է հունգարական "չարդաշ" պարը, որի երաժշտությունը պատկանում է հայտնի կոմպոզիտոր Ֆերենց Լիստը: Պահպանված ավանդույթների կարելի է հանդիպել նաև ընտանիքներում: Օրինակ, պահպանվել են հարսանեկան ավանդույթները, երբ հարսանիքից մեկ շաբաթ առաջ մի խումբ ընկերներ շրջում են տներով և բոլորին հրավիրում են արարողությանը մասնակցելու: Հաջորդ օրը հրավիրվածները հարսի տուն են տանում մթերքներ (հավ, ձու, թթվասեր, ալյուր և այլն): Այդ ամենն ուղեկցվում է պարերով և երաժշտությամբ: Հարսանիքի կուլմինացիոն պահը ճաշն է: Եվ ամենահետաքրքիր հատվածն այն է, որ ցանկացած հյուր կարող է հարսի հետ պարել`   վճարելով գումարի որոշակի չափ:
 
Խոհանոց
Հունգարական խոհանոցը հայտնի է նրանով, որ ուտեստները շատ հագեցնող են, իսկ տարածված կերակրատեսակները պատրաստվում են բանջարեղենից`   համեմված բազմաթիվ համեմունքներով: Ամենահայտնի ուտեստն, իհարկե, գուլյաշն է: Տուրիստների խորհուրդ է տրվում համտեսել "հալասլե", "պյորկյոլտ", "տուրոշ-չուսա", "գունդել" և այլ ուտեստներ, որոնք կառաջարկվեն ռեստորաններում:
 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: