Ֆրանսիայի հանրապետություն (ֆրանսերեն՝ République française), (հայտնի նաև Ֆրանսիա) ունիտար կիսանախագահական հանրապետություն է Արևմտյան Եվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, տեղակայված Հնդկական օվկիանոսում, Խաղաղ օվկիանոսում և Ատլանտյան օվկիանոսում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս: Նրան հաճախ անվանում են l’Hexagone (վեցանկյուն) նրա տարածքի աշխարհագրական պատկերի պատճառով: Այն արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկիրն է և երկրորդ ամենամեծը իր բացառիկ տնտեսական գոտով 11,035,000 կմ քռ, զիջելով միայն Միացյալ նահանգներին (11,351,000 կմ քռ / 4,383,000 ք մղոն):
Նախորդ 500 տարիներին Ֆրանսիան ունեցել է գերիշխող դիրք մշակութային, տնտեսական, ռազմական և քաղաքական ասպարեզներում, ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում: 17-րդ և 18-րդ դարերի ընթացքում Ֆրանսիայի գաղութները դարձան
Հյուսիսային Ամերիկայի և Հարավարևելյան
Ասիայի հսկայական մասը. 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին, Ֆրանսիան կառուցեց այդ ժամանակվա երկրորդ ամենամեծ գաղութատիրական տերությունը, ներառելով Հյուսիսային, Արևմտյան և Կենտրոնական
Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի մեծ մասը, ինչպես նաև տիրացավ Կարիբյան և Խաղաղօվկիանոսյան շատ կղզիների։
Ֆրանսիայի հիմնական գաղափարները արտահայտված են մարդու իրավունքների և քաղաքացու հռչակագրով։ Ֆրանսիայի Հանրապետությունը բնորոշվում է որպես անբաժանելի, աշխարհիկ, ժողովրդավարական և սոցիալական երկիր իր սահմանադրությամբ: Ֆրանսիան մեկն է աշխարհում առավել զարգացած երկրներից, իր անվանական ՀՆԱ-ի մակարդակով Ֆրանսիան իններորդն է աշխարում և երկրորդը Եվրոպայում: Ֆրանսիան իր կենսամակարդակով առաջինն է Եվրոպայում (և 4-րդը աշխարհում):
Ֆրանսիայի ռազմական բյուջեն երրորդն է աշխարհում և երրորդ ամենամեծ ռազմական ուժերը ՆԱՏՕ-ում ու ԵՄ ամենամեծ բանակը։ Ֆրանսիան նաև ունի երրորդ ամենաշատ միջուկային զենքի պաշարները աշխարհում:
Ֆրանսիան հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր անդամ, նաև Ֆրանկոֆոնիայի, Մ8, Մ20,
ՆԱՏՕ-ի, ՏՀԶԿ, ՀԱԿ և Լատինական միության անդամ։
Անվանումը
"Ֆրանսիա" անվանումը ծագում է լատիներեն Francia բառից, որը նշանակում է "Ֆրանկների երկիր": Կան նաև այլ վարկածներ կապված «ֆրանկ» անվանման ծագումնաբանութան հետ: Դրանցից մեկը գալիս է նախագերմաներեն frankon բառից, որը թարգմանվում է գեղարդ, քանի որ ֆրանկների նետող կացինները կոչվում էին ֆրանցիսկա: Մեկ այլ վարկածով, «ֆրանկ» գերմանական լեզուներով նշանակում է ազատ։
Աշխարհագրություն
Մայրցամաքային Ֆրանսիան հիմնականում տեղակայված է 41-րդ և 51-րդ զուգահեռականների միջև (Դանկրիկը գտնվում է հենց 51-րդ զուգահեռականի վրա ու 6-րդ և 10-րդ լայնության միջև) Եվրոպայի արևմուտքում:
Չնայած մայրցամաքային Ֆրանսիան տեղակայված է Արևմտյան Եվրոպայում, այն նաև ունի մեծ թվով տարածքներ Հյուսիսային Ամերիկայում, Կարիբյան ծովում, Հարավային Ամերիկայում, Հնդկական օվկիանոսի հարավային մասում, Խաղաղ օվկիանոսում և Անտարկտիդայում: Այս տարածքները ունեն կառավարման տարբեր ձևեր: Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտները ցամաքային սահման ունեն Բրազիլիայի և Սուրինամի հետ:
Մայրցամաքային Ֆրանսիայի տարածքը 547 030կմ2 է, լինելով ամենամեծը իր տարածքով Եվրոպական միությունում: Ֆրանսիան ունի լայն բազմազան լանդշաֆտ, սկսած ափամերձ հարթավայրերով հյուսիսում և արևմուտքում մինչև լեռնային գոտիներով` հարավ արևելքում Ալպերը, Կենտրոնական մասիվը հարավ կենտրոնական մասում և Պիրենեյները հարավ արևմուտքում:
4810.45 մետր ծովի մակերևույթից բարձ գտնվում է Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր կետը` Մոնբլանը, այն գտվում է Ալպերում Ֆրանսիայի և Իտալիայի սահմանին: Մայրցամաքային Ֆրանսիան նաև ունի ընդարձակ գետային համակարգ, ինչպիսիք են Սենը, Լուարը, Գարոնան և Հռենոսը, որոնք սկիզբ են առնում Կենտրոնական Մասիվից ու Ալպերից և թափվում Միջերկրական ծով:
Ֆրանսիայի ընդհանուր ցամաքային տարածքը իր անդրծովյան տարածքներով (674 843 կմ քռ (260 558 քռ մղ)) կազմում է Երկրի ցամաքային մակերեսի 0.45%-ը: Ֆրանսիան ունի երկրորդ ամենամեծ Բացառիկ տնտեսական գոտին (ԲՏԳ) աշխարհում, որը 11 035 000 կմ քռ (4 260 637 քռ մղ) է, մոտավոր 8%-ը բոլոր ԲՏԳ-ների ընդհանուր մակերեսի, հետ է միայն
ԱՄՆ-ից (11 351 000 կմ քռ (4 382 646 քռ մղ)) և առաջ է
Ավստրալիայից (8 232 000 կմ քռ (3 178 393 քռ մղ)): Հյուսիսում և հյուսիս արևմուտքում կլիման բարեխառն է, սակայն ծովային ազդեցության տակ մայրցամաքային Ֆրանսիայի մնացած մասի կլիման բազմազան է:
Հարավ արևելքում իշխում է Միջերկրյածովյան կլիման: Արևմուտքում կլիման օվկիանոսային է առատ անձրևներով, մեղմ ձմեռներով և զով կամ տաք ամառներով: Ներքին կլիման առավելապես մայրցամաքային է շոգ ամառներով, ցուրտ ձմեռներով և ոչ առատ անձրևներով: Ալպերում և այլ լեռնային հատվածներում տիրում է Ալպիական կլիման իր տարեկան միջինից ցածր ջերմաստիճանով, ինչպես նաև տևական ձյան ծածկով:
Շրջակա միջավայր
Ֆրանսիան առաջին երկրներից էր, որ ստեղծեց շրջակա միջավայրի նախարարություն 1971-ին: Չնայած Ֆրանսիան արդյունաբերական և զարգացող երկիր է, այն միայն տասնյոթերորդն է իր կողմից ածխածնի երկօքսիդի արտանետումների քանակով աշխարհում, հետևում թողնելով այնպիսի նոսր բնակեցված երկրներ, ինչպիսիք են
Կանադան,
Սաուդյան Արաբիան և Ավստրալիան: Սա հետևանք էր Ֆրանսիայի կառավարության որոշմանը 1974-ից (1973 թվականի նաֆթային ճգնաժամից հետո) ներդրումներ կատարել ատոմային էներգիայի բնագավառում, որը ներկայումս կազմում է Ֆրանսիայի էլեկտրաէներգիայի արտադրության 78%-ը և բացատրում է թե ինչու են արտանետումները ավելի քիչ քան մյուս երկրներում:
Ինչպես բոլոր Եվրոպական միության անդամները, Ֆրանսիան համաձայնվել է քչացնել արտանետումները 20%-ով մինչև 2020-ը 1990- մակարդակից: համեմատության համար ԱՄՆ-ն խոստացել է արտանետումները քչացնել միայն 4%-ով իսկ
Չինաստանը հայտարարել է, որ ցանկանում է նվազեցնել իր ածխածնի արտանետումները 40-45%-ով մինչև 2020 թ. (համեմատած 2005 թ մակարդակներին), ինչը նշանակում է, որ ՀՆԱ-ի տարեկան 8% աճի դեպքում, արտանետումները իրականում կնվազեն 80%-ից 250%-ով:
2009-ի դրությամբ ֆրանսիական ածխածնի երկօքսիդի արտանետումները մեկ շնչին ընկնող մակարդակով ավելի ցածր էր, քան Չինաստանում:
Ֆրասնիսյում նաև գործում է ածխածնի հարկ, որը 2009-ին կազմում էր 17 Եվրո մեկ տոննա արտանետված ածխածնի երկօքսիդի համար: Ածխածնի հարկը տարեկան կբերեր մոտ 4,3 միլիարդ Եվրո տարեկան: Սակայն, հարկատեսակի ընդունումից 6 ամիս հետո այն կասեցվեց տարբեր պատճառներով, պատճառներից մեկը այն էր, որ ֆրանսիական տնտեսվարողները մրցունակ չէին դառնում հարևան երկրների տնտեսվարողների հետ, որոնք ազատված էին հարկից: Ածխածնի հարկի գործածումը ժողովրդական քայլ չէր նախագահ Սարկոզիի կողմից:
Անտառները կազմում են Ֆրանսիայի տարածքի 28,27%-ը: Ֆրանսիան իր անտառների քանակով երկրորդն է ԵՄ-ում: Ֆրանսիական անտառները նաև ամենաբազմազանն են Եվրոպայում, հաշվվում է մոտ 140 անուն ծառատեսակ: Ֆրանսիայում կան 9 ազգային այգիներ և 46 բուսաբանական այգիներ:
Կառավարություն
Ֆրանսիայի հանրապետությունը ունիտար կիսանախագահական հանդրապետություն է ուժեղ ժողովրդավարական ավանդույթներով: Հինգերորդ հանրապետության սահմանադրությունը ընդունվել է 1958-ի սեպտեմբերի 28-ի հանրաքվեով: Այն մեծապես ամրապնդեց գործադիրի լիազորությունները խորհրդարանի նկատմամբ: Գործադիր ճյուղը բաժանված է երկու ղեկավարի միջև` Հանրապետության նախագահ, որը ներկայումս Ֆրանսուա Օլանդն է, ով պետության գլուխն է և ընտրվում է 5 տարի ժամկետով (նախկինում 7 տարի) և կառավարությունը, որը գլխավորում է նախագահի կողմից նշանակված վարչապետը, ով ներկայումս Ֆրանսուա Ֆինյոնն է:
Ֆրանսիայի խորհրդարանը երկպալատանի է կազմված ազգային ժողովից (Assemblée Nationale) և Սենատից:
Ազգային ժողովի պատգամավորները ընտրվում են տարածաշրջանային ընտրատարածքներից հինգ տարով: Ազգային ժողովը իրավունք ունի ցրելու կաբինետը և այդպիսով Ազգային ժողովը մեծ ազդեցություն ունի կառավարության վրա: Սենատորները ընտրվում են ընտրական հանձնաժողովի կողմից վեց տարով (նախկինում 9 տարի) և նստատեղերի կեսը ընտրվում է ամեն երեք տարին մեկ սկսած 2008-ի սեպտեմբերից:
Սենատի օրենսդիր իշխանությունը սահմանափակ է, երկու պալատների միջև տարաձայնության դեպքում նախապատվությունը տրվում է Ազգային ժողովի որոշմանը: Կառավարությունը մեծ ազդեցության իրավունք ունի խորհրդարաններում օրակարգի ձևավորման հարցում:
Ֆրանսիայի քաղաքական դաշտը բաժանված է երկու հակամարտող կողմերի` ձախաթևյան կենտրոնացած Ֆրանսիական սոցյալիստական կուսակցության շուրջը և աջաթևյան կենտրոնացած Միասնություն հանուն հանրապետության կուսակցության և ներկայումս նրանց իրավահաջորդ Դաշինք հանուն ազգային շարժման կուսակցության շուրջ(UMP): Գործադիր իշխանությունը ներկայումս կազմված է UMP-ից:
Օրենք
Ֆրանսիայում գործում է քաղաքացու իրավունքի համակարգը, այսինքն իրավունքը ծագում է գրված օրենքներից, դատավորները չեն կարող այն փոփոխության ենթարկել և պետք է ղեկավարվեն միայն գրված օրենքով: Օրենքի դիմնական սկզբուքները հիմնված են Նապոլեոնական կոդեկսի վրա, արը իր հերթին մեծապես հիմնված է Լյուդովիկոս XIV-ի կողմից ընդունված օրենքների վրա: Մարդու իրավուքների հռչակագիրը և քաղաքացիական իրավունքը կոչված են արգելել հասարակության դեմ կատարվող գործողությունները:
Ֆրանսիայի օրենսդրությունը բաժանված է երկու ճյուղի` անձնական իրավունք և ժողովրդական իրավունք: Անձնական իրավունքը ներառում է քաղաքացիական իրավունքը և քրեական իրավունքը: Ժողովրդական իրավունքը ներառում է վարչական իրավունքը և սահմանադրական իրավունքը: Սակայն, գործնական առումով ֆրանսիական օրենսդրությունը բաղկացած է երեք հիմնական ոլորտներից` քաղաքացիական իրավունք, քրեական իրավունք և վարչական իրավունք:
Միջազգային հարաբերություններ
Ֆրանսիան հանդիսանում է Միացյալ ազգերի կազմակերպության անդամ և Միացյալ ազգերի անվտանգության խորհրդի մշտական անդամ վետոյի իրավունքով: Նա նաև Մ8-ի, Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Խաղաղօվկիանոսյան քարտուղարության (ԿՕՔ) և Հնդկական օվկիանոսի հանձնաժողովի (ՀՕՀ) անդամ է: Նա հանդիսանում է Կարիբյան երկրների ասոցացիայի (ԿԵԱ) և Միջազգային Ֆրանկոֆոնիայի համաժողովի (ՄՖՀ) անդամ: Այսեղ է գտնվում Տնտեսական համագործակցության և զարգացման հանձնաժողովի, UNESCO-ի, Ինտերպոլի գլխավոր գրասենյակները:
Ֆրանսիայի միջազգային հարաբերությունները հիմնականում սկիզբ են առնում Եվրոպական Միությունից, որում նա հանդիսանում է հիմնադիր անդամ: 1960-ականներին Ֆրանսիան փորձում էր դուրս մղել կազմակերպությունից Բրիտանիային` փորձելով կառուցել միություն միայն մայրցամաքային Եվրոպայում: Սկսած 1960-ականներից, Ֆրանսիան սերտ համագործակցություն է վարում Գերմանիայի հետ, Գերմանիայի հետ միասին ԵՄ-ում գրավելով գերիշխող դիրք:
Ֆրանսիան սկսած 1904-ից ռազմական դաշինք է կնքել
Մեծ Բրիտանիայի հետ և ռազմական ոլորտում գտնվում է ակտիվ փոխհարաբերությունների մեջ:
Ֆրանսիան Հյուսիս Ատլանտյան դաշինքիի անդամ է, բայց նախագահ դը Գոլի ժամանակ դուրս եկավ դաշինքի հրամանատարական կազմից և իր իրավունքները զիջեց ԱՄՆ-ին: Սակայն Նիկոլա Սարկոզիի Ամերիկամետ քաղաքականության արդյունքում Ֆրանսիան վերադարձրեց ՆԱՏՕ-ում իր հրամանատարական իրավունքերը: 1990-ականներին Ֆրանսիային շատերը քննադատում էին Ֆրանսիական Պոլինեզիայում միջուկային փորձարկումների համար: Ֆրանսիան կտրականապես դեմ էր 2003-ին Իրաք ներխուժելուն, առաջացնելով լարվածություն ԱՄՆ-ի և Միացյալ թագավորությունների հետ հարաբերություններում: Ֆրանսիան պահպանում է իր մեծ ազդեցությունը նախկին աֆրիկյան գաղութների հանդեպ և տնտեսական ու ուժային օգնություն է ցույց տվել Կոտ դ'Իվուարի և Չադի խաղաղապահներին:
Ֆրանսիան ունի երկրորդ խոշորագույն դիվանագիտական ցանցը աշխարհում, զիջելով միայն ԱՄՆ-ին:
Տնտեսություն
Լինելով Մեծ ութնյակի անդամ, Ֆրանսիան իր ՀՆԱ-ի մակարդակով չորրորդն է աշխարում և երկրորդը Եվրոպայում. իր 500-ից 39-ը ամենամեծ կազմակերպություններով աշխարհում 2010-ի դրությամբ, Ֆրանսիան համարվում է աշխարհում 4-րդը և Եվրոպայում առաջինը Fortune Global 500 վարկանիշով, առաջ անցնելով
Գերմանիայից և Միացյալ Թագավորությունից: Ֆրանսիան միացավ 11 այլ ԵՄ անդամներին, որպեսզի թողարկի Եվրո 1999-ի հունվարի մեկին, Եվրո մետաղադրամները և թղթադրամները ամբողջությամբ փոխարինեցին Ֆրանսիական ֆրանկը (₣) 2002-ի սկզբներին:
Ֆրանսիան ունի խառը տնտեսություն իր ընդարձակ ոչ պետական ձեռնարկություններով (մոտ 2,5 միլիոն գրանցված ձեռնարկություն) պետական միջամտությամբ (չնայած գնալով նվազում է): Կառավարությունը պահպանում է իր ազդեցությունը առանցքային ենթակառուցվածքների վրա, ունենալով մեծամասնական բաժնեմասեր երկաթուղային, էլեկտրաէներգիայի, օդանավակայանների, ատոմային էներգիայի և հեռահաղորդակցման բնագավառներում: Նա աստիճանաբար թուլացրեց իր հսկաղությունը այս բնագավառներում 1990 ականներից: Կառավարությունը դանդաղաբար ապապետականացրեց իր բաժնեմասերը France Télécom-ի, Air France-ի, ապահովագրական, բանկային և պաշտպանողական արտադրության:
Ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, 2009-ին Ֆրանսիան արտադրված ապրանքներով աշխարհում վեցերորդ ամենամեծ արտահանողն էր և չորրորդ ամենամեծ ներմուծողը: 2008-ին Ֆրանսիան իր ստացած ուղղակի ներդրումներով 3-րդն էր մոտ $117.9 միլիարդ, հետ մնալով Լյուքսեմբուրգից և ԱՄՆ-ից, բայց առաջ լինելով Միացյալ Թագավորությունից ($96.9 միլիարդ), Գերմանիայից ($24.9 միլիարդ) և
Ճապոնիայից ($24.4 միլիարդ).
Նույն տարում Ֆրանսիական ընկերությունները ուղղակի ներդրեցին $220 միլիարդ Ֆրանսիայի սահմաններից դուրս, դառնալով երկրորդը աշխարհում ԱՄՆ-ից հետո ($311.8 միլիարդ) և առաջ անցնելով Միացյալ Թագավորությունից ($111.4 միլիարդ), Ճապոնիայից ($128 միլիարդ) և Գերմանիայից ($156.5 միլիարդ). Իր 500-ից 39-ը ամենամեծ ընկերություններով 2010-ին, Ֆրանսիան 4-րդն է Fortune Global 500 վարկանիշով, հետ մնալով ԱՄՆ-ից, Ճապոնիայից և Չինաստանից, առաջ լինելով Գերմանիայից և Միացյալ Թագավորությունից:
Ֆինանսական ծառայությունները, բանկային գործը և ապահովագրական ոլորտը շատ կարևոր են Ֆրանիայի տնտեսությունում: Փարիզի ֆոդային բորսան (ֆրանսերեն՝ La Bourse de Paris) հին կազմակերպություն է, որը հիմնադրել է Լյուդովիկոս XV-ը 1724-ին: 2000-ին Փարիզի, Ապստերդամի և Բրյուսելի ֆոնդային բորսաները միավորվեցին և ստեղծեցին Եվրոնեքստը: 2007-ին Եվրոնեքստը միացավ Նյու Յորքի ֆոնդային բորսային և ստեղծվեց NYSE Եվրոնեքստը, աշխարհի ամենամեծ ֆոնդային բորսան: Եվրոնեքստ Փորիզը NYSE Եվրոնեքստ խմբի ֆրանսիական մասնաճյուղն է, որն Եվրոպայի երկրորդ խոշոր բորսան է Լոնդոնի ֆոնդային բորսայից հետո:
Ֆրանսիական ընկերությունները պահպանեցին իրենց ուրույն տեղը բանկային և ապահովագրական ոլորտներում. AXA-ն աշխարհի ամենախոշոր ապահովագրական ընկերությունն է և 9-րդ ամենախոշոր ընկերությունը իր շահույթով:
Ֆրանսիական խոշորագույն բանկերն են BNP Paribas-ը և Կրեդիտ Ագրիկոլը,որոնք համեմատաբար 1-ին և 6-րդ խոշորագույն բանկերն են 2010-ի դրությամբ (ըստ ակտիվների ծավալի), մինչդեռ Société Générale-ը համարվում էր ութերորդ խոշորագույնը 2008–2009 թվավականներին:
Ֆրանսիան ամենաքիչ ածխաթթու գազ արտանետող երկիրն է զարգացած երկրների մեջ ի հաշիվ ատոմային էներգիայում մեծ ներդրումների: Որպես արդյունք Ֆրանսիայի էլեկտրաէներգիայի պահանջարկի զգալի մասը ապահովում են 59 ատոմակայանները (78% 2006-ին, միայն 8% 1973-ին, 24% 1980-ին և 75% 1990-ին):
Գյուղատնտեսությունը
Ֆրանսիան պատմականորեն գյուղատնտեսական ապրանքների կարևոր արտադրող է: Բերրի հողերի մեծ ծավալը, ժամանակակից տեխնոլոգիաները և ԵՄ սուբսիդավորումը միասին դարձնում են Ֆրանսիային խոշորագույն գյուղատնտեսական արտադրողը ԵՄ-ում և ամենամեծ արտահանողը (արտադրում է ԵՄ գյուղատնտեսական արտաֆրանքի 20%-ը) և աշխարհդի երրորդ խոշորագույն գյուղատնտեսական արտադրանքի արտահանողը:
Ցորենը, թռչնամիսը, կաթնամթերքը, տավարի և խոզի մսերը ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված սննդային արդտադրանքները համարվում են ֆրանսիական գյուղատնտեսության կարևորագույն ոլորտները: Վարդագույն գինիները հիմնականում իրացվում են ներքին շուկայում, իսկ Շամպայնը և Բորդո գինիները հիմնականում արտահանվում են և ճանաչված են ամբողջ աշխարհով: ԵՄ կողմից ֆրանսիական գյուղատնտեսության սուբսիդավորումը նվազել է վերջին տարիներին, սակայն դեռևս բարձր են $8 միլիարդ 2007-ին: Այդ նույն տարում Ֆրանսիան վաճառել է 33.4 միլիարդ Եվրոյի գյուղատնտեսական արտադրանք:
Գյուղատնտեսությունը շատ կարևոր բնագավառ է Ֆրանսիական տնտեսության համար, ակտիվ բնակչության 3.5%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ, գյուղատնտեսության բաժնեմասը Ֆրանսիայի ՀՆԱ-ում կազմում է մոտ 4.2% 2005-ի դրությամբ:
Ժողովրդագրություն
Իր 65,8 միլիոն բնակչությամբ (2011-ի հունվարի 1-ի դրությամբ), Ֆրանսիան 20-րդ ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն է աշխարհում: 2003-ին Ֆրանսիայի բնակչության բնական աճը (առանց ներգաղթի) համահունչ էր Եվրոմիության բնակչության բնական աճին: Բնական աճը (ծնունդներ հանած մահեր) 2006-ին եղավ 302,432 մարդ, սա ամենաբարձր ցուցանիշն էր 1973-ից հետո: Բնակչության աճը 2010-ին կազմեց 2.01%, երբ 1994 այն ընդամենը 1.68% էր: Հինգ տարվա ընթացքում 2006-ից մինչև 2011 բնակչության տարեկան միջին աճը կազմում էր +0.58%: 2010-ին ծնված նորածինների 27.3%-ի մեկ ծնող ծնվել էր Ֆրանսիայի տարածքներից դուրս և 23.9%-ի մեկ ծնող ծնվել էր Ֆրանսիայի տարածքներից դուրս:
Ըստ 2008-ի Ֆրանսիայի ազգային վիճակագրական ծառայության INSEE հաշվարկների 11.8 արտասահմանում ծնված ներգաղթվածները և նրանց ուղղակի հետնորդները (Ֆրանսիայում ծնված) կազմում են Ֆրանսիայի բնակչության 19%-ը: Նրանցից մոտ 5 միլիոնը ունեն եվրոպական և 4 միլիոնը Մեղրիբի արմատներ: Ներգաղթվածների 18-50 տարեկնների խումբը ունեն 2,7 միլիոն բնակիչ (10% ընդհանուր 18–50 տարեկանների խմբի 10%-ը) և 5 միլիոն բոլոր տարիքային խմբերի համար (բնակչության 8%-ը): Երկրորդ սերունդի 18–50 տարեկանների խումբը կազմում է 3.1 միլիոն (18-50 տարեկանների 12%-ը) և 6,5 միլիոն բոլոր տարիքային խմբերի համար (բնակչության 11%-ը) 2004-ի Ֆրանսիա է ներգաղթել 140.033 մարդ: Նրանցից 90.250-ը Աֆրիկայից և 13.710 Եվրոպայից: 2008-ին քաղաքացիություն է տրվել 137.000 անձանց, որոնք հիմնականում ներկայացնում էին
Մարոկկոն,
Ալժիրը և
Թուրքիան:
Չնայած կառավարության համար անօրինական է տեղեկատվություն հավաքել մարդկանց ազգային ինքնության և ռասայական ծագումնաբանության մասին ըստ 1958-ի սահմանադրության, որոշ ընկերությունների ինչպիսիք են TeO-ն ("Ծագումը և պատկանելությունը") համատեղ գործլով INED-ի և INSEE-ի հետ 2008-ին թույլատրվեց իրականացնել դա: Մինչև այս ուսումնասիրությունը համարվում էր, որ 3-ից 6 միլիոն մարդ ունեն հյուսիս աֆրկյան արմատնել, մինչդեռ ուսումնասիրությունը պարզեց որ միայն 2.5 միլիոն մարդ ունեն աֆրկյան ծագում: Ներկայումս ենթադրվում է, որ Ֆրանսիայի բնակչության 40% կազմավորվել է ներգաղթյալներից: 1921-ից 1935 թվականներին Ֆրանսիա է ներգաղթել 1,1 միլիոն մարդ: Ըստ գնահատականների, 1,6 միլիոն եվրոպական Ֆրանկոալժիրցիներ վերադարձան Ֆրանսիա, երբ հյուսիսաֆրիկյան երկրներին տրվեց անկախություն:
Ֆրանսիան առաջատար ապաստանի վայրն է Արևմտյան Եվրոպայում: Եվրամիությունը թույլ է տալիս ազատ տեղաշարժվել անդամ պետությունների միջև: Մինչդեռ
Մեծ Բրիտանիան և
Իռլանդիան առաջարկում են Ֆրանսիայի ուժեղացնել հսկողությունը և թույլ չտալ Արևլյան Եվրոպայից միգրանտերի հոսքին:
Ֆրանսիայի ամենամեծ քաղաքներն են բնակչությամբ և տարածքով` Փարիզը (11,836,970), Լիոնը (1,757,180), Մարսելը (1,618,369), Լիլը (1,163,934), Թուլուզը (1,118,472), Բորդոն (1,009,313), Նիցան (999,678), Նանտը (768,305) և Ստրասբուրգը (641,853).
Բազմամյա քաղաքական խնդիր է մնում գյուղերի վերաբնակեցումը: 1960-1999 թվականների ընթացքում գյուղական բնակչության թիվը համեմատաբար ցուցանիշներով նվազել է 24%-ով:
Կրոն
Ֆրանսիան համարվում է աշխարհիկ պետություն, և
կրոնական ազատությունը համարվում է սահմանադրական իրավունք: Ֆրանսիայում կրոնական քաղաքանությունը հիմնված է Լաիցիզմի վրա, որը հստակ տարանջատում է եկեղեցուն պետությունից և հասրակական կյանքը համարվում է աշխարհիկ կյանք: Ֆրանսիան պատմականորեն համարվում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ամենածեր քույրը: Ֆրանսիական հեղափոխության արդյունքում եկեղեցին կորցրեց իր նշանակալի դերը պետության կառավարման մեջ: Ֆրանսիական կառավարությունը չի իրականացնում հաշվառում մարդկան կրոնական պատկանելիության և ծագումնաբանության վերաբերյալ, սակայն կան ոչ պաշտոնական վիճակագրական որոշ տվյալներ:
Հռոմեական
կաթոլիկությունը եղել է Ֆրանսիայի հիմնական կրոնը ավելի քան մեկ հազարամյակ, թեև այժմ այն այնքան շատ չի քարոզվում քան առաջ: Ըստ կաթոլիկ պարբերական La Croix-ի 1965-ին Ֆրանսիայի բնակչության 81%-ը իրենց համարում էին կաթոլիկ քրիստոնյա, իսկ 2009 նրանց քանակը կազմում էր 64%: Բացի այդ ֆրանսիացիների 27%-ն էր հաճախում եկեղեցի նվազագույնը շաբաթը մեկ անգամ 1952-ին, իսկ 2006-ին այդ թիվը ընդամենը կազմում էր 4,5%, իսկ կրոնական ծիսակատարություններին մասնակցում է ընդամենը 15,2%-ը: Նույն ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բողոքականները կազմում են բնակչության 3%-ը, ավելի շատ քան նախորդ հարցման ժամանակ և 5%-ը դավում են այլ կրոնների, իսկ 28%-ը չեն դավանում որևէ կրոնի:
Ըստ Կաթոլիկ աշխարհի նորություններ կազմակերպության 2007-ի հարցումների Ֆրանսիայի բնակչության միայն 5%-ն է պարբերաբար հաճախում եկեղեցի (կամ իրենց կաթոլիկ համարողների 10%-ը): Հարցումը ցույց տվեց, 51%-ն է իրեն համարում կաթոլիկ, 31%-ը անհավատ կամ
աթեիստ են (մեկ այլ հարցմամբ բնակչության 27%-ն է աթեիստ), 10%-ը այլ կրոնի են դավանում կամ չեն կողմնորոշվել, 4%-ը մուսուլման են, 3%-ը բողոքական, 1%-ը հարում են
բուդդայականությունին, 1% հրեա են:
Ըստ 2010-ի Եվրոբարոմետր կազմակերպության հարցումների, Ֆրանսիայի քաղաքացիների 34%-ը ասել է, որ “նրանք հավատում են,որ Աստված կա”, 27%-ը ասել են, որ “նրանք հավատում են գերբնական ուժի գոյությանը” և 33%-ը ասել են, որ “նրանք չեն հավատում աստծու կամ այլ գերբնական ուժի գոյությանը”: Մեկ այլ վիճակագրություն ցույց է տալիս, որ Ֆրանսիայի բնակչության 32%-ը իրենց համարում է աթեիստ, իսկ 32%-ը չեն հավատում աստծուն, բայց իրենց չեն համարում աթեիստ:
Ըստ գնահատականների Ֆրանսիայի մուսուլմանները շատ տարբեր են: Ըստ մոտ մեկ տասնամյակ առաջ կատարված հարցումների Ֆրանսիայում կար մոտ 3,7 միլիոն մուսուլման (ընդհանուր բնակչության 6,3%-ը): 2003-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով Ֆրանսիայում բնակվում են 5-ից 6 միլիոն մուսուլման (8–10%): Ներկայումս հրեաների թիվը Ֆրանսիայում կազմում է մոտ 600.000, ըստ Աշխարհի հրեաների կոնգրեսի տվյալների և ամենամեծ հրեա համայնքն է Եվրոպայում: Չնայած որոշ տվյալների այդ թիվը կազմում է մոտ 480,000:
1905-ից սկսած, երբ Ֆրանսիայի կառավարությունը սկսեց ղեկավարվել Լաիցիզմով նա գրանցում էր բոլոր կրոնական կազմակերպություններին առանց խտրականության, բայց արգելում էր դրանց զբաղվել քաղաքականությամբ:
Մշակույթ
Ֆրանսիան դարեր շարունակ եղել է համաշխարհային մշակույթային կենտրոն: Շատ ֆրանսիացի նկարիչներ եղել են ամնեհայտնին իրենց ժամանակաշրջանում, մինչ այժմ Ֆրանսիան համարվում է համաշխարհային մշակույթային կենտրոններից մեկը:
Շարունակական քաղաքական ռեժիմները նպաստել են երկրում մշակույթի զարգացմանը, իսկ Մշակույթի նախարարությունը, որը ստեղծվեց 1959 օգնեց պահպանել և հանրությանը հանձնել մշակույթային ահռելի ժառանգությունը: Մշակույթի նախարարությունը իր ստեղծման օրվանից շատ ակտիվ է եղել, սուբսիդիաներ տրամադրելով արվեստագետներին, ներկայացնելով Ֆրանսիական մշակույթը ամբողջ աշխարհով, կազմակերպելով հատուկ մշակույթային միջոցառումներ, զբաղվելով մշակույթային օբեկտների և պատմական հուշարձանների պահպանությամբ և այլն:
Ֆրանսիան առաջին տուրիսական երկիրն է հիմնականում ի հաշիվ մշակույթային օբեկտների բազմազանության, որոնք սփռված են ամբողջ երկրով: Հաշվում են մոտ 1.200 թանգարան, որոնք ունենում են մոտ 50 միլիոն հաճախորդ տարեկան:
43.180 կառույցներ պետականորեն պաշտպանվում են կառավարության կողմից, որոնք հիմնականում ամրոցներ են, տաճարներ, այգիներ և այլն: ՅՈւՆԵՍԿՈ-ի կողմից համաշխարհային ժառանգության օբեկտ է ճանաչվել 37 օբեկտ:
Կինո
Ֆրանսիան մեծ դեր է խաղացել կինոյի պատմության մեջ: Երկու ֆրանսիացիներ, Օգյուստ և Լուի Լյումերները (հայտնի որպես Լյումիեր եղբայրներ) հիմնադրեցին կինոն 1895-ին: Միայն վերջերս 2006-ին Ֆրանսիայում արդյունաբերվել է ավելի շատ ֆիլմ քան եվրոպական բոլոր երկրներում միասին վերցված: Կաննի կինոփառատոնը ամենակարևոր փառատոններից է, որը կազմակերպվում է կինոյի բնագավառում:
Չնայած ֆրանսիական կինոյի շուկան զիջում է Հոլիվուդյանին, սակայն Ֆրանսիայում համեմատած բոլոր արևմտյան կինոների Ամերիկյան ֆիլմերի շահույթի չափաբաժինն ամենափոքրն է` մոտ 50,1%, համեմատած Գերմանիայի 77,3%-ի և Ճապոնիայի 69,4%-ի հետ: Այսպիսով ֆրանսիական կինոների շահույթի չափաբաժինը Ֆրանսիայում կազմում է 34,8%, որը ամենամեծ ցուցանիշն է զարգացած երկրներում (բացի ԱՄՆ-ից), համեմատենք
Իսպանիայի 13,7%-ի և Միացյալ թագավորությունների 8,3%-ի հետ:
1976 թվականին Ֆրանսիայի Տեխնիկայի և կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի կողմից (Académie des arts et techniques du cinéma) սահմանվել է կինոյի ազգային Սեզար մրցանակը:
Սկսած 1946 թվականից Ֆրանսիայի Կանն քաղաքում անցկացվում է Կաննի կինոփառատոնը, աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկը:
Ֆրանսիան ոչ շատ դարեր առաջ համարվում էր համաշխարհային մշակութային կենտրոն: Սակայն վերջին տարիներին ֆրանսիական մշակույթը իր տեղը զիջել է ամերիկյանին, և Ֆրանսիան փորձում է վերածնել իր մշակույթը:
Ֆրանսիական կինոն իր ուրույն տեղը գրավեց համաշխարհային կինեմատոգրաֆում սկսած 1950-ականներից: Ֆրանսիական կիոնյի զարգացման գործում մեծ դեր խաղաց Ալեն Ռենեն: Ֆրանսիացի լավագույն դերասաններն էին Ժերար Ֆիլիպը, Բուրվիլը, Ժան Մարեն, Մարի Կազարեսը, Լուի դը Ֆյունեսը, Սերժ Ռեջանին և այլոք: Հանրահայտ ռեժիսորների թվին կարելի է դասել Ռենե Կլերին, Ռենե Կլեմանին, Ժան Լյուկ Գոդարին, Ֆրանսուա Տրյուֆոյին, Կլոդ Լելուշին, Կլոդ Շաբրոլին, Լուի Մալին, Ռոժե Վադիմին, Ֆրանսիս Վեբերին և այլոց:
Նորաձևություն
Նորաձևությունը եղել է Ֆրանսիայի արդյունաբերական հիմնական ճյուղերից մեկը սկսած 17-րդ դարից և
"Հոթ կուտյուրը" հիմնադրվել է Փարիզում 1860-ականներն: Այժմ Փարիզը, Լոնդոնի, Միլանի և Նյու Յորքի հետ համարվում է համաշարհային նորաձևության մայրաքաղաք և քաղաքը լի է համաշխարհային բրենդերի գլխամասային գրասենյակներով և նորաձևական տներով: Haute couture անվանումը Ֆրանսիայում պաշտպանված է օրենքով, որը նշանակում է բարձր նորաձևություն և ունի որակի և ստանդարտների երաշխավորություն:
Ֆրանսիական նորաձևության և ոճի (ֆրանսերեն՝ la mode) նկատմամբ վերահսկողությունը սկսվել է դեռևս Լյուդովիկոս XIV-ի ժամանակներից երբ պերճանքի առարկաները հիմնականում հասու էին արքունական ընտանիքին, հետագայում այս առարկաները նաև մեծ վարկանիշ ունեցան նաև Եվրոպայում: Ֆրանսիան վերադարձրեց իր իշխող դիրքը բարձր նորաձևոթյան բնագավառում (ֆրանսերեն՝ couture or haute couture) 1860–1960 թվականներին ի շնորհիվ այնպիսի համաշխարհային բրենդների ինչպիսիք են
Շանելը,
Դիորը և
Ջիվենշին:
1960-ականներն էլիտար "Haute couture"-ը քննադատության արժանացավ երիտասարդական մշակույթի կողմից: 1966-ին դիզայներ
Իվ Սեն Լորանը կոտրեց Haute Couture-ի որոշ նորմեր և զգեստի արտադրությունը դարձրեց մասայական: