Հանրագիտարան

Բուդդայականություն

Բուդդայականությունը կրոնափիլիսոփայական ուսմունք է, որը ծագել է Հնդկաստանում մ. թ. ա. VI–V դարերում և զարգանալով դարձել երեք համաշխարհային կրոններից մեկը:

Բուդդայականությունը կրոն է, որը ծագել է ք.ա. 5-րդ դդ. Հնդկաստանում, որտեղ քայքայվում էին տոհմատիրական հարաբերությունները և ստեղծվում էին Գանգեսի հովտում ստրկատիրական պետություններ։ Այս կրոնի հիմնադիրն է Սիդհարթա Գաուտաման (Բուդդան)։ «Բուդդա» բառը նշանակում է սանակրիտ լեզվով «պայծառացած»։ Ըստ որոշ աղբյուրների նա ծնվել է ք.ա. 570 թվականին, այժմյան Նեպալի տարածքում։ Որոշ հետազոտողների կարծիքով Գաուտաման չի եղել իրական պատմական անձ, սակայն անցյալ դարի կեսերին Հիմալայների ստորոտում գտնվեց մի արձանագրություն, որը հաստատեց նրա իրական անձը։ Որոշ հետազոտողներ բուդդայականությունը համարում են աստվածամերժողական, քանի որ ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էության, աշխարհի մարդկանց լինելը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժողքի և դրախտի լինելը։ Այս կրոնը կոչում են նաև կարեկցանքի կրոն։ Այն կարգավորում է մարդու հոգեբանական վարքագիծը։ Բուդդան իր ուսմունքը ձևակերպում է.

  1. կյանքը տառապանք է,
  2. տառապանքների պատճառը ցանկություններն են ու կրքերը,
  3. անհրաժեշտ է ոչնչացնել այդ ցանկությունները,
  4. պետք է հետևել ութմասնյա ուղղուն, որը կհասցնի նիրվանայի (ցանկությունների մարման, ոչնչացման)։
Ութմասնյա ուղին. ճշմարիտ խոսք, ճշմարիտ միտք, ճշմարիտ գործ, ճշմարիտ կենսակերպ, մտքերի ճշմարիտ ուղղորդումն է և այլն, որոնք անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ։ Նիրվանայի կարելի է հասնել մեդիտացիայի (խորասուզում) միջոցով։ Փաստորեն նիրվանան հենց նույն տառապանքների, ցանկությունների դադարումն է, որը մարդուն կտրում է արտաքին աշխարհից և նրա օբյեկտների հետ կապվածությունից։ Ըստ բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդը անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը, ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է կառմաի գաղափարը։ Կառմա նշանակում է գործ, այսինքն թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կառման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերծնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։ Այստեղ շեշտվում է մարդու անհատական վարքագիծը և ի տարբերություն Հնդկաստանի փիլիսոփայական այլ դպրոցների, որոնք շեշտում էին ֆատալիզմը (ճակատագրապաշտությունը), բուդդիզմը կարևորում է վոլիտալիզմի սկզբունքը։ Մ.թ.ա. I դարում բուդդիզմը բաժանվում է 2 մեծ ուղղությունների՝ հինայանա (նշանակում է փրկության փոքր մարդակարգ՝ փրկվել կարող էին միայն վանականները) և մանայանա (նշանակում է փրկության մեծ մարդակարգ)։ Վերջինիս միջոցով էլ բուդդիզմը տարածում գտավ աշխարհում և դարձավ համաշխարհային կրոն՝ տարածվելով և հարմարվելով այն երկրների տեղական հավատալիքների պայմանների հետ։ Մանայանան յուրահատուկ զարգացում ստացավ Տիբեթում և կոչվեց լամայականություն։
 
Բուդդիզմը աշխարհի հնագույն կրոններից է և հանդես է գալիս Արևելքի քաղաքակրթության ընդհանուր հավատալիքների համալիրում: Բուդդիզմը սկզբնական շրջանում հանդես է եկել որպես կրոնական ազատախոհ երևույթ ընդդեմ քարացած ուղափառ բրահմայությանը և արտաքին ծիսակարգերին Բուդդիզմը չընդունեց ինչպես բրահմայական ուսմունքները, այնպես էլ Վեդի սրբերի հեղինակությունը`   հաստատելով, որ յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ սուրբ`   արխատ կամ բուդդա: Դրա հետ մեկտեղ բուդդիզմը հանդիսանում է ուպանիշադի փիլիսոփայության կրկնություն նոր տրամաբանությամբ: Կարմայի օրենքների հանդեպ հավատքը, վերածնվելու և մոկշային կամ նիրվանային հասնելու հնարավորությունը, աշխարհի և անհատականության փոփոխական լինելու գաղափարը ընդհանուր են և ուպանիշադի և բուդդայի համար: Այսպիսով`   բուդդիզմը հայտնվեց, որպեսզի մաքրի կրոնի ակունքները, սակայն Բուդդան ոչ միայն ակունքների մաքրագործող էր, այլ ստեղծեց կատարյալ, կենդանի մի ուսմունք, որն ընդունակ է ինքնամաքրման և ինքնաբացահայտման:
 
Բուդդիզմի հիմնադիր է համարվում Սիդխարտխա Գաուտաման, ով աշխարհին հայտնի է որպե Բուդդա`   Լուսավորիչ: Շակյաների ցեղի թագավորի որդի Սիդխարտխա Գաուտաման ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 567թ: Համաձայն առասպելների`   թագավորը որդու մասին Աիտա Դևալի կողմից արված մարգարեությունից պաշտպանելու համար միակ ժառանգին շրջապատել էր շքեղությամբ և անում էր ամեն ինչ, որպեսզի թագաժառանգը ոչ մի դժվարություն չտեսնի: Բայց Գաուտամային հաջողվում է դուրս գալ պալատից և այստեղ տեղի է ունենում իրականության հետ երեք հանդիպում. Հիվանդի, ծեր մարդու և թաղման ծիսակատարության: Այսպես անհոգ թագաժառանգը իմանում է, որ աշխարհում կա հիվանդություն, ծերություն և մահ: Որոշ աղբյուրների համաձայն`   նա հանդիպում է մի ճգնավորակյացի, որը նրան այն մտքին է բերում, որ կա ելք այս տանջալի աշխարհի շրջապտույտից: Ցնցված իր բացահայտումներից`   ապագա Բուդդան ընդունում է որոշում փնտրել այդ ելքը: Նա փախչում է պալատից և 29 տարեկան հասակում միանում թափառական ճգնավորակյացներին, որոնց հետ անցկացնում է 6 տարի: Ընկնելով ճգնավորների շրջապատ`   Բուդդան շատ արագ սովորում է յոգայի ինքնասահմանափակման մի շարք հնարքներ և հեշտությամբ մտնում էր յոգի ամենաբարդ իրավիճակների մեջ: Սակայն նրան մի միտք էր տանջում, որ այդ ճանապարհով նա ճշմարտությանը չի հասնի: Հերթական անգամ անհաջող փորձերից հետո ճգնավոր Գաուտաման գալիս է այն համոզման, որ պետք է այլ ճանապարհ գտնել: Նստած բո ծառի տակ`   Գաուտաման մշտապես և անշարժ նայում էր արևելք, նրա միտքը միայն մի նպատակի էր ուղղված. տեղից չշարժվել մինչև գերագույն և բացարձակ գիտելիքների չհասնի: Այդպես ծառի տակ նա անցկացրեց 7 շաբաթ: Մի անգամ, երբ նա ծառի տակ խորասուզվել էր մտքերի մեջ, նա բուդդայի իրավիճակ է ապրում: Գաուտաման տիրապետեց նրան, ինչ փնտրում էր: Դրանից հետո սկսվում է նրա քրոզչական գործունեության շրջանը: Բուդդայի աշակերտների թիվը անընդհատ աճում էր: Նրանք միանում են բուդդայական համայնքներին`   սանգխաներին, որոնք հետո ձևավորեցին բուդդայական վանքեր: Բոլոր ուղություններով ուղարկվեցին առաքյալներ, որոնք պետք է տարածեին նոր ուսմունքը: Բրահմայականներն էլ էին դիմում բուդդիզմին: Շատ մարդիկ դառնում էին Բուդդայի աշխարհիկ աշակերտները: 40 տարի առաքելական աշխատանք ծավալելուց հետո Բուդդան հասկացավ, որ եկել է այն ժամանակը, որպեսզի ազատվի իր մարմնից և հասնի նիրվանային`   բացարձակ ազատության: Նա իր կյանքի վերջին ժամերը օգտագործեց վանականներին խորհուրդներ տալով: Նրա վերջին բառերն էին. «Կենցաղի բոլոր մասերն էլ անցողիկ են, անհողդողդ կերպով պայքարեք ձեր ազատության համար»: Ասում են, որ նա մահացավ 80 տարեկան հասակում: Բուդդիզմի հիմք են հանդիսանում 4 ճշմարտություն. 1. գոյություն ունի տառապանք (դուխկխա) 2. դրան ունի պատճառ 3. այն կարելի է դադարեցնել 4. դրան հասնելու ճանապարհ գոյություն ունի Այսպիսով`   Բուդդիզմի հիմքը հանդիսանում է տառապանքի իսկությունը:
 
Բուդդիզմում տառապանք հասկացվում է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև «հոգու» տառապանք: Ծնունդը տառապանք է, հիվանդությունը տառապանք է, երությունը տառապանք է, մահը տառապանք է: Կարճ ասած մարդկային կյանքի մաղկացուցիչ մասն է տառապանքը, ավելին`   դա անձի գոյության ձևն է: Չնայած այդպիսի գոյությունը չի համարվում ճշմարիտ, քանի որ տառապանքը անբնական է, դրա համար էլ պետք է այդ գոյության ձևից ազատվել: Տառապանքից ազատվելու համար պետք է հասկանալ նրա պատճառները: Տառապանքի գլխավոր պատճառը բուդդիզմում «անհայտությունն» է, որը հանդիսանում է տառապանքին տանող պատճառահետևանքային շղթայի առաջին օղակը:Բուդդիզմում առաջնահերթ գնահատվում է անհատական փորձը և այստեղ ասվում է, որ ուսմունքին պետք չէ վերաբերվել որպես դոգմայի: Բուդդան հորդորում է իր ուսմունքը փորձի մեջ օգտագործել և եթե իրեն չարդարացնի պետք է դեն նետել այն: Դրանից բացի Բուդդան ինել օր ուսմունքը դիտում էր որպես նավակ, որի շնորհիվ պետք է անցնել օվկիանոսը և հասնել մյուս ափ`   նիրվանա: Ափ հասնելուն պես նավակը արդեն պետք չի: Նրա հետագա ճանապարհը ընկած է բառերից և մտքերից այն կողմ: Նրա մահից հետո իր ուսմունքը փոխանցվում էր բանավոր կերպով մինչև մ.թ 1-ին դարը, երբ կազմվեց գրավոր բուդդիստական կանոնը`   Տրիպիտական (Երեք զամբյուղ), այն բաղկացած է երեք մասերից`   սուտրաներ, վինայա, արխիտխարմա: Բուդդայական սուտրաներում հաճախ է հանդիպում անհամապատասխանություններ և դա բացատրվում է նրանով, որ Բուդդան իր քարոզներով դիմում էր համապատասխան մարդուն և իր խորհուրդները անհատական բնույթի էին և ոչ թե`   համամարդկային: Դրա հետևանքով էլ Բուդդայի ուսմունքի հիման վրա ձևավորվեցին մի շարք բուդդայական դպրոցներ, որոնք զարգանում էին վաղ բուդդիզմի այս կամ այն հիմնավորման ուղիով: Բուդդիզմում ձևավորվել է երկու ուղղություն. խինայանան, որի ինքնանվանումն է տխերավադա (ծերերի ուսմունք) և մախայանան: Այս ուղղություններից առաջինն անվանում են նաև հարավային բուդդիզմ, քանի որ այն առավելապես տարածում է գտել հարավարևելյան Ասիայում, իսկ երկրորդ ուղղությունը`   հյուսիսային բուդդիզմ, քանի որ այն լայն տարածում ունի Հնդկաստանից հյուսիս ընկած երկրներում: Խինայանայի կրոնական գաղափարախոսություննէ հանդիսանում արխատը (արժանի), այսինքը սուրբ: Նիրվանայի հասնում են անհատապես և միայն անձնական ջանքերի շնորհիվ: Դրան հասնել կարող են միայն վանականները: Բուդդան աստվածություն չէ և ոչ էլ գերագույն էակ: Նա միայն մարդ է, ով իր աշխատանքների շնորհիվ գտել է ազատության ճանապարհը և ցույց է տալիս այն ուրիշ մարդկանց: Մախայանի գաղափարախոսությունը հանդիսանում է բոդխիսատվան, այսինքն կան սրբեր, որոնք հասել են ճանաչողության բարձրակետին, ընդունել են բուդդայի վիճակ, սակայն հրաժարվել են վերջնական նիրվանա մտնել`   հանուն բոլոր կենդանի արարածների փրկության: Բոդխիսատվաները երդում են տալիս չմտնել նիրվանա մինչ ողջ կենդանի էակները չհասնեն դրան: Ի տարբերություն խինայանի`   մախայանը ուշադրություն է դարձնում ոչ միայն վանականների, այլև շարքային հավատացյալներին: Մախայանում կա համոզմունք, որ բուդդայի վիճակի կարող են հասնել ոչ միայն վանականները այլ նաև որոշ բարեպաշտ և իմաստուն աշխարհիկներ: Տարածվելով Հնդկաստանից դուրս`   մախայանը հարմարվեց տարբեր երկրների ավանդույթներին`   ավելի մեծ տարածում ձեռք բերելով այլ երկրներում: Բուդդիզմի ազդեցությունը Հնդկաստանի և այլ երկրների մշակույթի վրա ընդարձակ է: Առաջին հերթին բուդդիզմը մեծ ազդեցություն թողեց արևելյան ճարտարապետության, գեղանկարչության, երաժշտության, թատրոնի, պարերի վրա:
 
Բուդդիզմի տարածմանը համընթաց կառուցվում էին բազմաթիվ բուդդայական վանքեր, եկեղեցիներ, քարանձավային և լեռնային համալիրներ: Բուդդիզմը Հեռավոր Արևելքի երկրների ճարտարապետությանը նոր գծեր հաղորդեց, որն այժմ համարվում է ավանդական: Բուդդիզմի գաղափարախոսությունների ազդեցությամբ ծաղկում ապրեց այգեգործությունը: Ոչ մի կրոն այնպես ամուր կապված չէ բուսականության, բնության գեղեցկության հետ, ինչպես բուդդիզմը: Վանականները Բուդդայական վանքերի շրջապատը բույսերով էին շրջապատում և նրանք երկար ժամանակ ունեին սրանք մշակելու համար, որը հոգևոր հանգստության հետ համահունչ էր: Դրա համար էլ այն ժամանակներում այգեգործության արվեստը այդպիսի խոր կապեր ուներ վանքերի ու եկեղեցիների հետ: Բուդդայական վանքերը դարեր շարունակ հանդիսացել են արևելքի երկրների մշակութային գլխավոր կենտրոնները: Այստեղ իրենց ժամանակն են անցկացրել մի ամբողջ սերունդ բանաստեղծներ, նկարիչներ, գիտնականներ և փիլիսոփաներ: Վանքերի արխիվներում և գրադարաններում պահպանվել են գրավոր մշակույթի անգին գանձեր, որոնք դարեր շարունակ բազմացվել են աշխատասեր վանականների կողմից: Բուդդիզմի հետ Ճապոնիա մտավ նաև չինական «այբուբենը»: Չինական բուդդայական վանականները հայտնագործեցին գրատպության արվեստը: Թեյախմության արվեստը առաջին անգամ ի հայտ է եկել բուդդայական վանքերում. երկարաժամյա մեդիտացիաներից թարմանալու միջոց էր հանդիսանում թեյախմությունը:
 
Բուդդայականության մեջ չկա Արարչի՝ Աստծու և Փրկչի գաղափարը: Նիրվանային հասած մարդիկ՝ բուդդաները, հավասար են Բուդդային: 
 
Բուդդայականությունն ընդունում է նաև վերածնության գործընթացը հաղթահարած, սակայն դեռևս նիրվանային չհասած էակների՝ բոդիսատների գոյությունը: Բուդդայականության հետագա զարգացման ընթացքում աստիճանաբար առաջացել է բուդդաների և բոդիսատների պաշտամունքը:
 
Բուդդայականությունն էապես ազդել է հասարակական կյանքի տարբեր ոլորտների վրա: Մյանմայի, Լաոսի, Կամբոջայի, Թաիլանդի բնակչության մոտ 90 %-ը բուդդայական է: Բուդդայականներ կան նաև Չինաստանում, Կորեայում, Նեպալում, Բանգլադեշում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում և այլուր:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: