Հանրագիտարան

Եվրոպական ուսանողների ֆորում

Եվրոպական ուսանողների ֆորումը, որը ավելի հայտնի է AEGEE հապավմամբ (Association des États Généraux des Étudiants de l'Europe - Եվրոպական ուսանողների ֆորում) Եվրոպայի ամենամեծ ուսանողական կազմակերպություններից մեկն է:

Հիմնադրվելով 1985 թվականին՝ AEGEE-ն ներկայումս ունի մոտ 15,000 անդամ, ավելի քան 200 տեղական խմբեր (Antennae-Անտենա) ուսանողական քաղաքներում, որոնք սփռված են Եվրոպայով մեկ՝ ներառելով Ռուսաստանը, Թուրքիան և Կովկասը: AEGEE-ի նախագահությունը գտնվում է Բրյուսելում: Այն նպաստում է հավասար , ժողովրդավար և միասնական Եվրոպայի գաղափարի տարածմանը, որը ազգային սահմաններ չի ճանաչում և բաց է բոլորի համար: Յուրաքանչյուր տարի հարյուրավոր կոնֆերանսներ, թրեյնինգներ և մշակութային միջոցառումներ են կազմակերպվում համագործակցության շրջանակներում:

"AEGEE" կարճ անունը ծագել է Էգեյան ծովի անունից (Aegean sea), որը դեմոկրատիայի ծննդավայրերից մեկն է, ինչպես նաև Ֆրանսիական հեղափոխության շրջանում հիմնված առաջին խորհրդարանի ամբողջական անունն է (the États Généraux):
 
Կառուցվածք
 
AEGGE-ն ունի եվրոպական նախագահություն՝ Ղեկավար խորհուրդ (the Comité Directeur), որի անդամները ընտրովի են: AEGEE-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում: AEGEE-ն ունի եվրոպական մակարդակում գործունեություն ծավալող բազում աշխատանքային խմբեր, ինչպես նաև ինքնավար տեղական անտենաներ: Ակտիվ անդամները հանդիպում են տարին 2 անգամ`   ապրիլին և հոկտեմբերին, վերջին ընդհանուր ժողովի ժամանակ, որը կոչվում է Ագորա: Ամեն անգամ այն անցկացվում է տարբեր անտենաների կողմից: Եվրոպական մակարդակի պաշտոններում թեկնածուները ընտրվում են հիմնականում Ագորայի ժամանակ, որի ընթացքում նաև տեղի է ունենում անտենաների, աշխատանքային խմբերի և ծրագրերի ստեղծման կամ կասեցման վավերացումը: Կա նաև ավելի փոքր՝ Եվրոպական նախագահության ամենամյա հավաք, որը միտված է ծրագրերի և ծրագրային արշավների զարգացմանը: Այն սովորաբար անցկացվում է խորը ձմռան վերջին:
 
Ասոցիացիան չունի ազգային մակարդակ, hամենայն դեպս տեսականորեն: Այն չի ճանաչում ներկայիս ազգային սահմանները Եվրոպայում: Գործնականում, այնուամենայնիվ, շատ անտենաներ սերտ կապի մեջ են իրեց երկրի կառավարության հետ և կառավարությունից ստանում են ֆինանսական ու քաղաքական աջակցություն իրենց նախաձեռնությունները իրականացնելու համար:
Անտենաները աջակցություն են ստանում ցանցային հանձնաժողովից (Network Commission), որը Ագորայի կողմից առաջադրված փորձառու անդամների խումբ է: Խմբի նպատակն է նպաստել AEGEE ցանցի աճին ու զարգացմանը : Նրանք աջակցում են խորհրդատվությամբ, վերապատրաստմամբ և գործնական օգնության ձեռք են մեկնում, հատկապես աջակցում են մարդկային ռեսուրսներով զբաղվող տեղական աշխատանքային խմբի գործունեությանը և միջոցառումների կազմակերպմանը:
 
Աշխատանքային հանձնաժողովներից յուրաքանչյուրը պատասխանատու է մի շարք տեղական անտենաների համար, որը կարող է Ագորայի ժամանակ փոփոխության ենթարկվել, ցանկացած ամրագրված ազգային կամ տեղային ստորաբաժանում կազմալուծել:
Յուրաքանչյուր քաղաքի անտենան առանձին իրավաբանական անձ է, որը ենթարկվում է ոչ թե Ղեկավար խորհուրդի ուղղակի ղեկավարությանը, այլ իր սեփական տեղական օրենքին: Սակայն AEGEE ցանցի անդամ դառնալու համար ապագա անտենան պետք է համատեղի AEGEE-ի կանոնադրության գլխավոր սկզբունքները իրենց սեփական սկզբունքների հետ, իսկ այդ սկզբունքները պետք է հաստատվեն Գլխավոր Հանձնաժողովի և Դատական հանձնաժողովի կողմից: Սա հնարավորություն է ստեղծում AEGEE-ի համար անտենաների անգործության կամ աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում դրանք հսկողության տակ պահել և համապատասխան քայլեր կիրառել:
Անտենային անդամագրվել կարող է տեղաբնակ ցանկացած մարդ մինչև 35 տարեկան`   վճարելով անդամավճարը, որը սահմանվում է տեղական անտենայի կողմից: Շատ անտենաներ իրենց գործունեությունը ծավալում են ուսանողների շրջանում, իրենց համալսարաններում և այդքան էլ տեսանելի չեն դրսի մարդկանց համար:
 
AEGEE-ի միջոցառումների մեծ մասին կարող են մասնակցել նաև ոչ անդամներր, թեև դրանց հիմնականում մասնակցում են տեղի ուսանողները: Սովորաբար բոլոր մասնակիցները լինում են հյուրընկալող քաղաքից կամ AEGEE–ի այլ անտենաներից: Որոշ միջոցառումներ, հիմնականում կանոնադրությամբ սահմանված Agora-ները և EBM–ները, ինչպես նաև Ամառային համալսարանի նախագիծը, հասանելի են միայն այն անդամներին, որոնք համաձայնություն են ստանում իրենց տեղական անտենայի կողմից:
AEGEE-ն հիմնադրվել է Ֆրանսիայում և մինչ օրս կազմակերպությունն օգտագործում է մի շարք ֆրանսերեն տերմիններ, սակայն եվրոպական մակարդակով ամենագործածական լեզուն այժմ անգլերենն է: Շատ անտենաներ օգտագործում են իրենց մայրենի լեզուն, թեև տեղական անտենայի անդամները հիմնականում պետք է ունենան անգլերենի բավարար իմացություն աշխատելու համար:

Ղեկավար խորհուրդ

Ղեկավար խորհուրդը AEGEE-ն ղեկավարող գլխավոր մարմինն է: Բացի նախագահից, գլխավոր քարտուղարից և գանձապահից, Ղեկավար խորհրդի կազմի մեջ մտնում են ևս 4 անդամներ, ովքեր պատասխանատու են`  
  • հասարակայնության հետ կապերի
  • ցանցի զարգացման
  • եվրոպական հաստատությունների հետ հարաբերությունների
  • ծրագրերի
  • մարդկային ռեսուրսների
  • արտաքին կապերի համար:
Ագորա
 
Ագորան իրենցի ներկայացնում է ամբողջ ասոցիացիայի գլխավոր ժողով: Այն անցկացվում է տարին 2 անգամ`   ապրիլին (“Գարնանային Ագորա”) և հոկտեմբերին (“Աշնանային Ագորա”) և մասնակցում է մինչև 1000 անդամ: Ագորայի ժամանակ քննարկվում են ասոցիացիայի ընթացիկ գործերը, բյուջեն, ծրագրերը, Ղեկավար խորհրդի նոր անդամների և AEGEE-ի նախագահի ընտրությունը, ինչպես նաև նոր անտենաների բացումը: Ժողովի մասնակիցները գալիս են տարբեր անտենաներից, բացի այդ, նրանք տարբերվում են իրենց կարգավիճակով`   “պատվիրակներ”, “դիտորդներ”, “հյուրեր”: Միայն “պատվիրակները” ունենք ձայնի իրավունք:
 
Գործունեություն
 
AEGEE-ն Եվրոպական երիտասարդական ֆորումի լիարժեք անդամ է և համագործակցում այլ ՀԿ-ների հետ այնպիսի հարցերում, ինչպիսիք են վիզայի արգելքները և գործունեության համար ֆինանսավորումը: Այն նաև անմիջական կապ ունի Եվրոպայի խորհրդի ու Եվրոպական միության հետ և սերտորեն աշխատում է այս երկու կառույցների հետ երիտասարդության համար կարևոր հարցերի շուրջ:
 
Գործունեության ոլորտներ
 
AEGEE-ն կազմակերպում է մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում կապված են գործունեության 4 հիմնական ոլորտներից մեկի հետ: Դրանք են`   ակտիվ քաղաքացիություն, բարձրագույն կրթություն, խաղաղություն և կայունություն, մշակութային փոխանակություն:
 
Ակտիվ քաղաքացիություն
 
AEGEE-ն անկախ, ոչ քաղաքական կազմակերպություն է, որը սերտորեն համագործակցում է կառավարությունների, հաստատությունների և այլ ՀԿ-ների հետ իր նպատակները իրագործելու համար: AEGEE-ի նպատակը ցանկացած մակարդակում իր անդամների համար քաղաքական ձայն ապահովելն է մի շարք թեմաներով կոնֆերանսներ կազմակերպելու և եվրոպական հաստատությունների լոբբիի արդյունքները օգտագործելու միջոցով:
 
Բարձրագույն կրթություն
 
AEGEE-ն ներկայացնում է ուսանողներին, թե ով է հոգ տանում եվրոպական հարթությունում բարձրագույն կրթության մասին: Ինչպես նաև խրախուսելով ուսանողների շարժունակությունը`   AEGEE-ն աջակցում է լեզվի ուսուցմանը, խթանում է միջազգային համագործակցությունը գիտական աշխարհում և եվրոպական կրթական ծրագերի հետագա զարգացմանն ուղղված արշավները:
 
Խաղաղություն և կայունություն
 
Հակամարտող հասարակությունների երիտասարդների միջև ժողովրդական գաղափարներ, հանդուրժողականություն և փոխըմբռնում տարածելու միջոցով AEGEE-ն իր աջակցությունն է ունենում Բալկաններում, Կովկասում, Կիպրոսում, Հունաստանում և Թուրքիայում կոնֆլիկտների լուծմանը: AEGEE-ն նաև կազմակերպում է կոնվերանսներ և սեմինարներ միջազգային քաղաքական հարցերի շուրջ:
 
Մշակութային փոխանակություն
 
Տարբեր մշակույթների ներկայացուցիչների միջև հարգանքի և արժևորման կառուցումը AEGEE-ի առանցքային աշխատանքներից է: Այս բնագավառում գործելը AEGEE-ն համարում է եվրոպական ինտեգրման առանցքային հարցերից մեկը`   հավատալով, որ ինտեգրումը ոչ միայն երբեք չի կարող լինել նվազող գործընթաց, այլ նաև պետք է հիմնված լինի եվրոպացիների ընկերության վրա: AEGEE-ի խմբերը ամեն տարի կազմակերպում են մշակութային փոխանակության մի շարք կարևոր միջոցառումներ:
 
AEGEE-Երևան
 
Հիմնադրվելով 2010 թվականին`   AEGEE-Երևանը արդեն իսկ ունի շուրջ 70 ակտիվ անդամներ, ովքեր ունեն տարբեր մասնագիտություններ և հայացքներ: Անդամները մասնակցում են տարբեր միջազգային և տեղական ծրագրերի, ինչպես նաև կազմակերպում են տեղական, տարածաշրջանային և եվրոպական ծրագրեր: AEGEE-Երևանի հիմնադրման հիմնական նպատակն է ակտիվացնել Հայաստանի դերը եվրոպական երիտասարդության շրջանում, տեղեկացնել հայ երիտասարդներին եվրոպական ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասին, նրանց հնարավորություն տալ ծանոթանալու տարբեր մշակույթների հետ, ինչպես նաև ուսումնասիրել Եվրոպայի լավագույն փորձն ու կիրառել այն Հայաստանում:
 
Նպատակ
 
Աջակցել Եվրոպական իդեալին, ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, հանդուրժողականությանը, միջսահմանային համագործակցությանը, շարժունակությանը և եվրոպական ինտեգրմանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: