Հանրագիտարան

Եվրամիություն

Եվրոպական Միությունը կամ Եվրամիությունը եզակի միջկառավարական և վերազգային կազմավորում է, որը հիմնվել է 1992թ. Եվրոպական Միության մասին Պայմանագրով (Մաաստրիխտի պայմանագիր) և ընդգրկում է 28 անդամ երկրներ։

Եվրոպական Միությունը և եվրոպական համայնքները

Եվրոպական Միության և դրա իրավական համակարգի ձևավորումն իրականացել է աստիճանաբար: Այն սկսվել է դեռևս XX դարի 50-ական թվականներին, երբ ստեղծվեցին եվրոպական երեք համայնքները:
  • Քարածխի և պողպատի եվրոպական համայնքը /EOYC/
  • Ատոմային էներգիայի եվրոպական համայնքը /Եվրատոմ/
  • Եվրոպական համայնքը /որն սկզբնապես կրում էր «տնտեսական» անվանումը/, Եվրոպական տնտեսական համայնք:
Այս համայնքներն առավելաբար տնտեսական իրավասության ինտեգրման միավորումներ էին /ընդհանուր շուկա, ընդհանուր հողային, հակամենաշնորհային, առևտրային քաղաքականություն և այլն/:
Ժամանակի հետ, սակայն, ամբողջացման այս գործընթացներն սկսեցին թափանցել նաև հասարակական կյանքի այլ ոլորտներ:
 
1992թ, արդեն գոյություն ունեցող համայնքների հիմքի վրա ստեղծվեց Եվրոպական Միությունը՝ որպես ընդհանուր իրավասության ինտեգրման կազմակերպություն, որն արդեն ընդգրկում է ոչ միայն տնտեսությունը, այլև հասարակական հարաբերությունների կարևորագույն այլ ոլորտներ /այդ թվում նաև ռազմական շինարարության և հանցավորության դեմ պայքարի հարցեր/:
Այս պայմաններում նախկին Եվրոպական տնտեսական համայնքը և Եվրատոմը շարունակեցին իրենց գոյությունը, սակայն որոկապես տարբեր կարգավիճակով՝ որպես Եվրոպական Միություն կազմակերպության կառուցվածքային տարրեր:
 
Բնական է, որ Եվրոպական համայնքները և Եվրոպական Միությունն ամբողջությամբ, ունեն ղեկավար կառույց՝ ինստիտուտների մեկ միասնական համակարգ՝ / Եվրոպական Խորհուրդ, Եվրոպական Միության խորհուրդ և ուրիշներ / հետևաբար և անդամ երկրների միևնույն կազմը:
 
Եվրոպական միության պաշտոնական լեզուները և խորհրդանիշները
 
Հիմնական իրավունքների մասին Եվրոպական Միության Խարտիայում հատուկ ընդգծված է, որ Միությունը հարգում է մշակութային, կրոնական և լեզվական բազմազանությունը / հոդված 22/: Դա ցույց է տալիս, որ թեպետ ինտեգրման գործընթացները տանում են եվրոպական քաղաքացիների կյանքի չափորոշիչների աստիճանական միասնականացմանը, սակայն նպատակ չունեն հասնելու ամբողջական միակերպության, Միության մեջ մտնող տարբեր ազգերի և ժողովուրդների մշակութային առանձնահատկությունների ոչնչացման:
Իրավական համակարգի բոլոր կանոնները և աղբյուրները պետք է հրապարակվեն, հրատարակվեն և կիրառվեն կազմակերպության մեջ մտնող բոլոր երկրների ժողովուրդների լեզուներով: 1958թ պաշտոնական լեզու ճանաչվեցին բոլոր անդամ երկրների ժողովուրդների լեզուներով /պաշտոնական լեզուները քիչ են անդամ պետությունների թվից, քանի որ նրանցից մի քանիսը, օր՝ Ավստրիան և Գերմանիան, ունեն մեկ ընդհանուր լեզու/:
 
Համայնքը մինչև վերջին ընդլայնումն ուներ 11 պաշտոնական լեզու / գերմաներեն, անգլերեն, դանիերեն, իսպաներեն, ֆրանսերեն, ֆիններեն, հունարեն, իտալերեն, նիդեռլանդերեն, պորտուգալերեն, շվեդերեն նաև լիտվերեն, լատվերեն, չեխերեն/: Դա նշանակում է է, որ նշված 11 լեզուներով հիմնադիր պայմանագրերի բոլոր տարբերակները հանդիսանում են պաշտոնական /ԱՊԵՀ-ի պայմանագրի համաձայն միայն ֆրանսերեն տարբերակն էր պաշտոնական/:
Կանոնակարգերը և ընդհանուր բնույթի այլ ակտերը խմբագրվում են 11 պաշտոնական լեզուներով: Համայնքների «Պաշտոնական տեղեկագիրը» նույնպես լույս է տեսնում այդ 11 լեզուներով: Գործնականում, Եվրոպական համայնքների գործունեության ընթացքում կիրառվող աշխատանքային լեզուներն են հանդիսանում ֆրանսերենը և անգլերենը: Գերմանիան, իր հերթին, պահանջում է այդպիսի ռեժիմ սահմանել նաև գերմաներենի համար:
 
Այսպիսով, համայնքների շրջանակներում գործում է զարգացած լեզվաբանական ծառայություն, որի աշխատակիցների թվաքանակը բավական մեծ է ինստիտուտներում այլ ծառայողների թվաքանակի համեմատությամբ: Արդարադատության դատարանը ճանաչում է առանձնահատուկ լեզվաբանական ռեժիմ, որը պայմանավորված է իր գործունեության բնույթով: Գոյություն ունի թարգմանության ծառայություն և կոնֆերանսների մեկնաբանման ընդհանուր ծառայություն: 1993թ հոկտեմբերի 23-ին Բրյուսելում Եվրոպական Խորհուրդը Հանձնաժողովի թարգմանչական ծառայությանը կից որոշեց ստեղծել Միության թարգմանչական մարմինների կենտրոն:
 
Կենտրոնի խնդիրն էր թարգմանչական ծառայություններ իրականցնել Եվրոպական համայնքների տարբեր ինստիտուտների ու մարմինների, և, հատկապես, Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության, Կրթության եվրոպական գրասենյակի, Ներքին շուկայի ներդաշնակեցման գրասենյակի շրջանակներում, քանի որ վերջիններս չունեն սեփական լեզվաբանական ծառայությունները: 1995թ հոկտեմբերի 30-ից Կենտրոնի գործունեությունն ավելի ընդլայնվեց՝ տարածվելով նաև Առողջության և աշխատանքի անվտանգության գործակալության շրջանակներում:
Միության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դիմել Միության ինստիտուտներին և ատյաններին ցանկացած պաշտոնական լեզվով, և ստանալ պատասխան նույն լեզվով:
 
Ձևավորվող «եվրոպական միասնականությունը» առաջադրում էր Եվրոպական Միության նմանատիպ խորհրդանիշների պահանջ: 1986 թվականից Եվրոպական համայնքները, իսկ ներկայումս Միությունն ամբողջությամբ, որպես սեփական պաշտոնական խորհրդանիշներ օգտագործում է դրոշը և օրհներգը:
Եվրոպական Միության դրոշը կապույտ պաստառ է, որի մեջտեղում ոսկեգույն աստղերից կազմված շրջանակ է: Աստղիկները 12 հատ են՝ որպես կատարելության խորհրդանիշ: Միության օրհներգը Բեթհովենի իններորդ սիմֆոնիայի ավարտն է՝«Ուրախության ներբողը» /խոսք՝ Ֆ. Շիլլերի/:
 
Հիշյալ օրհներգը հաճախ անվանում են «եվրոպական խորհրդանիշներ», քանի որ օգտագործվում են նաև եվրոպական այլ միավորված կազմակերպությունների կողմից՝ ինչպես օրինակ՝ Եվրոպայի խորհուրդը:

Եվրոպական միության ինստիտուտների նստավայրը

Հիմնադիր պայմանագրերը նախատեսում են, որ Համայնքի ինստիտուտների նստավայրը պետք է որոշակի անդամ պետությունների ընդհանուր համաձայնությամբ /Եվրոպական համայնքի պայմանագրի 289-րդ և Եվրատոմի պայմանագրի համապատասխան հոդված/:

Իրավիճակը հարաբերականորեն պարզ էր այն ժամանակ, երբ գոյություն ուներ միայն ԱՊԵՀ-ը: Գերագույն մարմինը, Վեհաժողովի քարտուղարությունը, Արդարադատության դատարանը տեղակայվել էին Լյուքսեմբուրգում, որտեղ գումարվում էր նաև Նախարարների հատուկ խորհուրդը, իսկ Խորհրդարանի նստաշրջանները տեղի էին ունենում Ստրասբուրգում: Դրությունն ավելի բարդացավ Եվրոպական երկու նոր համայնքների ստեղծմամբ, որոնց Հանձնաժողովները տեղավորվեցին Բրյուսելում, որտեղ գումարվում էին գլխավորապես Խորհուրդները:
Լյուքսեմբուրգում էին տեղավորվել Արդարադատության դատարանը, Խորհրդարանի քարտուղարությունը, Ներդրումային եվրոպական բանկը, Հանձնաժողովի որոշ ծառայություններ, Եվրոպական համայնքների պաշտոնական հրատարակությունների գրասենյակը: Տարբեր գործոններով պայմանավորված՝ կարող էին գումարվել նաև Խորհուրդը և Արժութային կոմիտեն: Հանձնաժողովի մյուս ծառայությունները, Խորհրդի քարտուղարությունը տեղակայվել էին Բրյուսելում: Եվրոպական խորհրդարանի նստաշրջանները տեղի էին ունենում Ստրասբուրգում: Դատարանը ի սկզբանե տեղավորվեց Լյուքսեմբուրգում՝ որպես ԱՊԵՀ-ի դատարան, այնուհետև՝ սկսած 1958թ, որպես Եվրոպական համայնքների Արդարադատության դատարան: Այդ տեղակայումը հաստատվել էր 1967թ որպես սկզբունք համայնքային դատարան և կվազի-դատական մարմինների համար՝ համայնքների որոշ ինստիտուտների և որոշ ծառայություների ժամանակավոր տեղակայման մասին որոշմամբ: Այդ որոշման 3-րդ հոդվածը նախատեսում էր, որ «Արդարադատության դատարանը գտնվում է նաև դատական և կվազի-դատական մարմինները, ներառյալ այնպիսիք, որոնք իրավասու են կիրառել մրցակցության կանոնները»:
 
1977թ Հաշվիչ պալատը տեղավորվեց Լյուքսեմբուրգում:
Միասնական եվրոպական ակտով ստեղծված Եվրոպական քաղաքական համագործակցության քարտուղարությունը տեղավորվեց Բրյուսելում:
Ամենանուրբը Եվրոպական Խորհրդարանի կապակցությամբ առաջադրած խնդիրն էր, որը երփեղկված էր երեք քաղաքների միջև նստաշրջանները՝ Ստրասբուրգում, քարտուղարությունը՝ Լյուքսեմբուրգում, հանձնաժողովների ժողովները՝ Բրյուսելում: Իր աշխատանքների կազմակերպման վայրերը միասնականցնելու վերաբերյալ խորհրդարանի կամքը հանդիպեց լյուքսեմբուրգյան կառավարության լուրջ դիմադրությունը, որը ցանկանում էր Խորհրդարանի ներկայության զարգացումը Լյուքսեմբուրգում՝ նստաշրջանների կզմակերպման տեսքով: 1992թ դեկտեմբերի 11-12-ը Էդինբուրգում գումարված Եվրոպական խորհրդի կողմից ընդունված և Եվրոպական համայնքների ինստիտուտների և որոշ մարմինների ու ծառայություների նստավայրերի հաստատմանը վերաբերող որոշմամբ, որի հիմքում դրվեցին երեք պայմանագրերի համապատասխան հոդվածները:
 
1993թ հոկտեմբերի 29-ի Բրյուսելի արտակարգ Եվրոպական Խորհրդի ժամանակ պետությունների կամ կառավարությունների ղեկավարները հաստատեցին եվրոպական որոշ մարմինների նստավայրը՝ Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունը՝ Կոպենհագենում, Մասնագիտական հաստատությունների եվրոպական ֆոնդը՝ Թուրինում, Դեղորայքների գնահատման եվրոպական գործակալությունը՝ Լոնդոնում, Առողջության և աշխատանքի անվտանգության գործակալությունը՝ Իսպանիայում, Եվրոպական արժութային ինստիտուտը և Եվրոպական Կենտրոնական բանկը՝ Ֆրանկֆուրտում, Ներքին շուկայի ներդաշնակեցման գրասենյակը՝ Ալիկանտեում, Եվրապոլը՝ Ամստերդամում: Չնայած Խորհրդարանի հարցը շարունակում էր մնալ վիճելի: Եվրոպական Խորհրդարանի նստավայրը Ստրասբուրգում, որտեղ նա պետք է անցկացնի ամենամսյա լիակազմ 12 նստաշրջանները, ներառյալ բյուջետային նիստերը: Լրացուցիչ լիակազմ նստաշրջանները անցկացվում են Բրյուսելում, որտեղ գտնվում են նաև Խորհրդարանի հանձնաժողովները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: