Հանրագիտարան

Իսպաներեն

Իսպաներենը հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական խմբի արևմտա-իտալական ճյուղին պատկանող լեզու է, որը ծագել է Իսպանիայի հյուսիսային շրջանում։

Այն պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի Իսպանիայում, Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասում (Արգենտինա, Բելիզ, Բոլիվիա, Գվատեմալա, Դոմինիկյան Հանրապետություն, Էկվադոր, Սալվադոր, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Կուբա, Հոնդուրաս, Մեքսիկա, Նիկարագուա, Չիլի, Պանամա, Պարագվայ, Պերու, Պուերտո Ռիկո, Վենեսուելա, Ուրուգվայ) և Հասարակածային Գվինեայում: Իսպաներենը մայրենի լեզու է հանդիսանում 500 միլիոն մարդու համար, իսկ ընդհանուր հաշվով իսպաներեն խոսում է 550–600 միլիոն մարդ, ինչը նրան դնում է երկրորդ-երրորդ տեղում (չինարենի Մանդարին բարբառից ու անգլերենից հետո)։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: