Հանրագիտարան

Շուն

Ընտանի շունը կամ շունը շնազգիների ընտանիքի կաթնասուն է: Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից: Առաջին ընտելացված կենդանին է: Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ: Դրանց նախորդները չեն գոյատևել սառցե դարաշրջանում, դրանից հետո ընտելացված շների հնագույն մնացորդներ հայտնաբերվել են Ելիսեևիչի (Բրյանսկի շրջանում) վերինպալեոլիթյան բնակավայրից և վերագրում են մինչև 19 000 տարի:

Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում: Ապրելով մարդու հետ`   մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին: Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ: Հին եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաև թաղվում էր ու մումիֆիկացվում:

Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում: Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում: Ներկայում կան ոստիկանական, ծառայողական`   մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ: Երկրագնդի տարբեր հատվածներում շների հանդեպ վերաբերմունքը տարբեր է: Դրանք նաև սննդի աղբյուր են`   օգտագործվող ճաշատեսակներ մեջ, ինչը հատուկ է արևելյան խոհանոցին: Օտարերկրացիների համար`   2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ պաշտոնապես սպասարկող 112 ռեստորաններում արգելվեց շան մսի մատուցումը:
Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են: Դրանց հետ կապված խնդիրներն ավելի ընդգծված են զարգացող երկրներում: Շները հանդիսանում են տարբեր հիվանդությունների կրողներ ու փոխանցողներ: Այժմ կա շների մի քանի հարյուր տեսակ, նրանց միջին չափերը հիմնականում տատանվում են 15-84 սմ միջև, քաշը`   1-79 կգ միջև:
 
Առաջացման պատմություն
 
Շների նախնիներն առաջացել են գայլերի ցեղից, որի բոլոր տեսակներն էլ կարող էին խաչասերվել`   սկիզբ տալով շներին: Սակայն շների անմիջական նախնին համարվում է հենց գորշ գայլը, որը գենետիկ ինֆորմացիայով ավելի մոտ է շանը: Ընտելացված շների առաջացման տարբեր վայրեր են առաջարկվել հնագիտական հայտնագործություններով, դրանք հերքել կամ լրացրել են միմյանց: Յութայում`   Վտանգի քարանձավում (Danger Cave) 9000-10 000 տարվա մնացորդների, Պերուում և Կոլումբիայում մնացորդների հետազոտությունները ցույց են տալիս, որ Հյուսիսային և Լատինական Ամերիկաների շների նախնին ևս գորշ գայլն է Եվրասիայում: Այդուամենայնիվ ընդհանրապես շների ծագումն ու ընտելացումը հաստատապես պարզել դժվար է, քանի որ ներկա կենդանիները ֆիլոգենետիկորեն տարբերվում են վերջին 150 տարում:
 
Շների ծագումը
 
Գայլերի և մարդկային միմյանց առնչվող առաջին ոսկորներին վերագրում են մինչև 400 000 տարի, գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ շունը կարող է առաջացած լինել 135 000 տարի սրանից առաջ:2002-ին հրապարակված հետազոտությունն առաջարկում է նաև 40 000 տարի առաջ վարկածը: Հնագիտական աղբյուրներով ամենահին շները եղել են Բելգիայում`   Գոյեի քարանձավում (Goyet)`   31 700 տարի առաջ, Սիբիրում`   Ռազբոյնիչյա քարանձավում`   33 000 տարի առաջ, Ֆրանսիայում`   Շովեյի քարայրում (Chauvet)`   երեխայի ու շնազգիի հետքեր 26 000 տարի առաջ:
Իսրայելի հյուսիսում հայտնաբերվել են Նաթուֆյան ժամանակներում միասին թաղված երեխայի և գայլի կամ շան ձագի ոսկերներ`   ստորին ծնոտ ու կարնասիալ (գիշատիչ) ատամներ, դրանք վկայում են 12 000 տարի առաջ ընտելացման մասին: Դեռևս 1873-ին Շվեյցարիայում`   Կեսլերլոխի քարայրում (Kesslerloch Cave) գտնված վերին ծնոտի մնացորդները 14 100- 14 600 տարվա են: Սակայն շների և գայլերի ծնոտների նմանությունը միայն այն գայլերի հետ է, որոնք հանդիպում են Չինաստանում:
Այսպես, ըստ արական Y քրոմոսոմի վերլուծության`   ընտանի շունը ծագել է Չինաստանի հարավ-արևելքում: Նույն ուղղվածությամբ`   միտոքոնդրիալ ԴՆԹ-ի այլ հետազոտություն կոնկրետացրեց ծագման վայրը`   Յանցզի գետից հարավ, ժամանակը`   մոտ 16 300 տարի սրանից առաջ: ՄԴՆԹ-ի վերլուծությանը հակադրվում է, դրան հաջորդած, այլ ուսումնասիրություն, ըստ որի ընտանի շան գենոմի առավելագույն համընկնումը նուկլեոտիդի մակարդակով Միջին Արևելքի գորշ գայլին է համապատասխանում, և հենց միջինարևելյան գայլի գենոմն է հետագայում առավելագույնը տարբերակվում: Այս երկու տեսություններն էլ ունեն իրենց քննադատությունը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: