Հանրագիտարան

Յուպիտեր

Յուպիտերը արեգակնային համակարգի ամենամեծ և Արեգակից իր հեռավորությամբ հինգերորդ մոլորակն է:

Հասարակածային տրամագիծը՝ 142.800 կմ
Զանգվածը՝ 1,89x1027 կգ
Միջին հեռավորությունը Արեգակից՝ 778 մլն կմ
Նվազագույն հեռավորությունը Երկրից՝ 590 մլն կմ
Ամպերի վերին եզրի ջերմաստիճանը՝ – 160օC
Արբանյակների քանակը՝ 66

Ինչպես Սատուրնը, Ուրանը և Նեպտունը, Յուպիտերը ևս դասվում է գազային հսկա մոլորակների դասին: Ժամանակակից միջազգային աստղագիտական միության կողմից ընդունված անունը`   Յուպիտեր, ծագում է հին հռոմեական բարձրագույն աստծո անունից:

Յուպիտերի «Մեծ Կարմիր հետքը», լուսանկարված Վոյաջեր 1-ի կողմից Յուպիտերի վրա տեղի են ունենում մի շարք մթնոլորտային երևույթներ, ինչպիսիք են փոթորիկներ, կայծակներ և բևեռափայլեր, որոնք մի քանի անգամ ավելի մեծ են ու ուժգին քան Երկրի վրա: Ուշագրավ է Յուպիտերի մթնոլորտում ձևավորված Մեծ Կարմիր հետքը, որը մի հսկա մրրիկ է և հայտնի է XVII դարից ի վեր: Իր տրամագծով այն գերազանցում է Երկիր մոլորակը:
 
Յուպիտերը ունի առնվազն 66 արբանյակներ, որոնցից ամենամեծերը Իո, Եվրոպա, Գանիմեդը և Կալիստոն հայտնաբերվել են Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թվականին:
Յուպիտերի հետազոտությունները կատարվում են Երկրի վրա գտնվող և ուղեծրում գործող աստղադիտակներով, ինչպես նաև սկսած 1970 թվականից դեպի այս մոլորակն են ուղարկվել ութ միջմոլորակային տիեզերական կայաններ`   ՆԱՍԱ-ի «Պիոներներ», «Վոյաջեր», «Գալիլեո» և այլն:
 
Մեծ առճակատման ժամանակ (որոնցից մեկը տեղի էր ունեցել 2010 թվականի սեպտեմբերին) Յուպիտերը տեսանելի է անզեն աչքով, որպես ամենավառ երկնային մարմիններից մեկը Լուսնից և Վեներայից հետո: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: