Մշակույթ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի

ավելին

ԱՐՇԱՎ-ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՈՒ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Բանակ-կրթություն-մշակույթ» եռակողմ գործակցության շրջանակում՝ «Գյուղական լանդշաֆներ» խորագիրը կրող միջոցառում է կազմակերպվել Արզնի ավիացիայի թիվ Ն զորամասի կուրսանտների և Նոր Հաճնի ավագ դպրոցի 15 աշակերտների համար: Նոր Գեղի, Արգել, Քարաշամբ, Թեղենիք, Բջնի հուշարձանների տարածքներով կազմակերպված էքսկուրսիայի նպատակը՝ մասնակիցներին Նոր Գեղի-1 հնավայրի, Արգելի Գյումուշ ՀԵԿ-ի, Հելենիստական ժամանակաշրջանի քարայր-կացարանների, Քարաշամբի դամբարանադաշտի և ամրոցների, Թղիթ ամրոցի և Ծաղկավանք գյուղատեղիի պատմական անցյալին և ժամանակագրությանը ծանոթացնելն էր:
«Բջնի ամրոց» արգելոցում մասնակիցներին տեղեկություններ են փոխանցվել Սբ. Աստվածածին և Սբ. Սարգիս եկեղեցիների, Սբ. Գրիգոր բազիլիկ եկեղեցու և Բջնիի բերդի մասին:
Էքսկուրսիան վարել է ՊՄՊ Կոտայքի մասնաճյուղի ծառայության պետ Կամո Հակոբյանը: Կուրսանտներն ու դպրոցականները եղել են նաև Բջնի համայնքի բնակիչ Ա. Խաչատրյանի անհատական թանգարանում՝ ծանոթացել հավաքածուին:

04 հունիսի 2019, 11:29

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՔԱՅԼԵՐԹ-ՖԼԵՇՄՈԲ
Չնայած եղանակային վատ պայմաններին Գյումրիում անցկացվել է քայլերթ-ֆլեշմոբ: Քաղաքի կենտրոնական փողոցներում յուրօրինակ աշխուժություն էր: Գյումրեցիները հետաքրքրությամբ էին հետևում «Անի» փողային նվագախմբի ուղեկցությամբ ու ֆրանկոֆոն երկրների հայտնի հուշարձանների նկարները պատկերող բաճկոններով երիտասարդների քայլերթին:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնած միջոցառման նպատակը՝ գյումրեցիներին ֆրանկոֆոն երկրների մշակույթին ծանոթացնելն է:
Քայլերթ-ֆլեշմոբի մասնակիցների երթուղին ընդգրկուն էր: Ոչ միայն ֆրանկոֆոն երկրների հուշարձանները հանրահռչակեցին, այլև՝ ՊՈԱԿ-ի պահպանության տակ գտնվող հուշարձանների մասին պատմող ծածալերթիկներ բաժանեցին:

04 հունիսի 2019, 11:27

ԲՅՈՒՐԱԿԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԽՈՍԵԼ ԵՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հնագիտությունը որպես գիտություն հետաքրքրել է մայրաքաղաքի Բյուրակն կրթահամալիրի դպրոցական ու մանկավարժական կազմին: Ինչ է առհասարակ հնագիտությունը, ինչ հետաքրքիր բացահայտումներ են անում հնագետները: Այս թեմաների ու հնագիտության ոլորտի գիտական ուղղվածության մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու ակնկալիքով դպրոցի տնօրինությունը դասախոսության էր հրավիրել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանին:Կրթօջախի 7-րդ և 8-րդ դասարանցիների համար կազմակերպված դասը սկսվել է մարդաբանության մասին հետաքրքիր զեկուցումից. Ինչ է մարդը, որտեղ ու ինչպես են հայտնաբերվում մարդկային մնացորդները, ինչպես են իրականացվում պեղումները, որտեղ են պահվում հնագիտական նյութերը: Այս հարցերի պատասխանները դպրոցականները լսել են հնամարդաբանից:Դպրոցականներին ներկայացվել է ոսկորների՝ սեռատարիքային հատկանիշների որոշմամբ ձևաչափերը, մեթոդները, հիվանդությունները և այլն:

04 հունիսի 2019, 11:25

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ 60-ԻՑ ԱՎԵԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ Է ՄԱՔՐՎԵԼ
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների աշխատակիցների ջանքերով միջոցառումներ են անցկացվել հանրապետության մարզերում:
Մասնավորապես Վայոց ձորի մարզում մաքրվել ու բարեկարգվել է 60-ից ավելի հուշարձանի տարածք: Մարզային ծառայության պատասխանատուներն աշխատանքներում ընդգրկել են դպրոցականների, կամավորների, ժամկետային զինծառայողների:
Հայրենիքի պաշտպանների օգնությամբ մաքրվել են Եղեգնաձորի ԵԱԶ, Գլաձորի, Վերնաշենի՝ արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների տարածքները:
Դպրոցականների մասնակցությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվել Հեր-հեր, Գնդեվազ, Մարտիրոս, Արենի, Զառիթափ, համայնքներում գտնվող հուշարձանների տարածքներում:


04 հունիսի 2019, 11:21

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՀՐԱԶԴԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության նախաձեռնությամբ, Հրազդանի երկրագիտական թանգարանում, ապրիլի 18-ին ցուցահանդես է բացվել:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսում ներկայացվել են ֆրանկոֆոն երկրների հուշարձանները պատկերող 52 նկարներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանների լուսանկարներ:
Միջոցառմանը մասնակից Հրզադանի հանրակրթական թիվ 1 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհիներից մեկը ներկայացրել է զեկույց՝ աշխարհի լավագույն 11 քանդակների, այդ թվում նաև՝ Գաֆեսջյան հավաքածուի մի աշխատանքի մասին:

04 հունիսի 2019, 11:18

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՀՐԱԶԴԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության նախաձեռնությամբ, Հրազդանի երկրագիտական թանգարանում, ապրիլի 18-ին ցուցահանդես է բացվել:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսում ներկայացվել են ֆրանկոֆոն երկրների հուշարձանները պատկերող 52 նկարներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանների լուսանկարներ:
Միջոցառմանը մասնակից Հրզադանի հանրակրթական թիվ 1 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհիներից մեկը ներկայացրել է զեկույց՝ աշխարհի լավագույն 11 քանդակների, այդ թվում նաև՝ Գաֆեսջյան հավաքածուի մի աշխատանքի մասին:
Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 26-ը:

22 ապրիլի 2019, 12:09

ՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՈՒ ԳՈԲԵԼԵՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ՝ «ԳԱՌՆԻ»-ՈՒՄ
«Գառնի» պատմամաշակութային արգելոց-թանգարանի այցելուները այսօր ոչ միայն հուշարձանի գեղեկցությամբ, այլև՝ Գառնի համայնքի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքներով էին հիանում: Դեպի տաճար տանող ճեմուղու երկու հատվածներում՝ 17 ստենդերի վրա օրվա խորհրդին «Գյուղական լանդշաֆտներ»-ին համահունչ նկարչական աշխատանքներ են ցուցադրվել:
7-ից 14 տարեկան դպրոցականների վրձնած կտավներում՝ արև, բնություն ու գյուղական միջավայր է:Գեղարվեստի դպրոցի սաներից մի քանիսն էլ հենց տեղում գոբելեն են գործել: Նախաձեռնությունը հետաքրքրել է հատկապես օտարերկրացի այցելուներին: Իրանի Իսլամական հանրապետությունից ժամանակ զբոսաշրջիկներից մի քանիսը միացել են դպրոցականներին:

22 ապրիլի 2019, 12:07

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՈՒ ՊԱՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում ցուցադրություն էր՝ նվիրված ֆրանկոֆոն մշակույթում հայ գործիչների ներդրած ավանդի մասին: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի համատեղ կազմակերպած ցուցադրությանը ներկայացվել են հայտնի մտավորականների լուսանկարների, ձեռագրերի, գրքերի ձևավորումների, մամուլի հրապարակումների, ազդագրերի կրկնօրինակները: Ցուցադրությունից զատ հետաքրքիր ու հուզումնալից մեկ այլ միջոցառում էր նախատեսված «Զվարթնոց» տաճարի դիմաց: Ֆրանսիական «Մի լքիր ինձ» պարային ներկայացումը հիմնված է հանրահայտ երգի տարբեր մեկնաբանությունների վրա: Ներկայացումը մտորումներ է կյանքի մասին: Սիրո, կարոտի, հիշողության, դավաճանության մասին փոքրիկ պարային պատմությունները ուղեկցվում են պարողների հետ անցկացված անկեղծ հարցազրույցներով, մասնակիցները պատասխանում են պարզ, բայց իրականումո՞րն է կյանքի իմաստը, ինչի՞ց ես վախենում, ո՞րն է ամենաթանկը:

22 ապրիլի 2019, 12:06