Պատմամշակութային արգելոց-թանգարաններ
Մեր մասին

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը  իր իրավասությունների և գործառույթների շրջանակում իրականացնում է  պատմական, հնագիտական, ճարտարապետական կամ այլ մշակութային արժեք ներկայացնող  անշարժ հուշարձանների, հուշարձանախմբերի  ուսումնասիրումը, օգտագործումը, հանրահռչակումը:

ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվում  են 11 մարզային ծառայություններ  և  13  արգելոցներ, արգելոց-թանգարաններ: Հուշարձանների պահպանությունը իրականացվում է կազմակերպության մարզային ստորաբաժանումների ջանքներով:

ՊՈԱԿ-ը  իրականացնում  է  նաև  թանգարանային առարկաների և հավաքածուների  հաշվառումը, ստեղծում  դրանց  էլեկտրոնային տվյալների  շտեմարանը, կազմակերպում` պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման խնդիրներին  նվիրված գիտաժողովներ, գիտագործնական սեմինարներ: Պատրաստում և հրատարակում է աշխատություններ, մենագրություններ, ուղեցույցներ, կատալոգներ, քարոզչական և գովազդային նյութեր, մշտական, ժամանակավոր և շրջիկ ցուցադրություններ, ցուցահանդեսներ:

«Պատմական  միջավայրի  պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ը սերտորեն համագործակցում է հանրակրթական  դպրոցների ու բուհերի, նաև` ՀՀ  ՊՆ զորամասերի  հետ:

Կրթական  բազմաբովանդակ  միջոցառումների`  բաց դասերի,  ցուցադրությունների, հուշարձանների տարածքներում սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքների, էքսկուրսիաների  շնորհիվ  աշակերտներին, ուսանողներին  ու  ժամկետային  զինծառայողներին  են  փոխանցվում  մեր  մշակութային  ժառանգությանը,  դրա պահպանությանն առնչվող  կարևոր  տեղեկությունները:


Հասցե՝ ք. Երևան, Թաիրովի 15
Հեռախոս՝ +374 (10) 58-74-25
Էլ.հասցե` [email protected]

Կայքէջ` hushardzan.am

Ֆեյսբուքյան էջ` Armenianmonuments