Geghard Vocal Ensemble / Գեղարդ երգեցիկ խումբ | Գեղարդ Երգեցիկ Խումբ
Հայ հոգևոր երաժշտության կենտրոն

Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 30-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Գեղարդ» երգեցիկ խմբի մասնակցությամբ տեղի կունենա համերգ-դասախոսություն՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Օրվա բանախոսն է խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը:

«Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ կհնչի Կոմիտասի՝ բացառապես իգական կազմի համար արված խմբերգային մշակումների գրեթե ողջ ժառանգությունը: Այն ընդգրկում է ընդամենը երկու հոգևոր խմբերգ, մի քանի քաղաքային և բավականին շատ ժողովրդական երգերի մշակումներ: Բացի խմբերգերից, հոգևոր երգերի բաժնում «Գեղարդի» մենակատարները կկատարեն մի քանի միջնադարյան մոնոդիա, որոնք գրառել-վերականգնել է Կոմիտասը:

Հասցե՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Արշակունյաց պող. 28
Ժանր՝
Հոգևոր և աշխարհիկ խմբերգեր

Հեղինակ՝
Գեղարդ Երգեցիկ Խումբ

Նկարիչ՝
Աշոտ Հարությունյան
Բեմադրիչ՝
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր՝ Մհեր Նավոյան

Կոմպոզիտոր՝
Կոմիտաս

×

Կատարողներ


Միջոցառման վարկանիշը

0.0
0
5
4
3
2
1
22 փետրվար, շաբաթ