Մհեր Նավոյան

Գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

Մհեր Նավոյանն (ծնվ. 1971թ.) ավարտել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիան 1993 թ. որպես նվագախմբային արտիստ և 1994-ին որպես երաժշտագետ:

Նրա գիտական հետաքրքրությունների դաշտում հիմնականում հայ երաժշտության պատմության ու տեսության խնդիրներն են, մասնավորաբար՝ հայ միջնադարյան երաժշտաբանաստեղծական արվեստի (հայ հոգևոր երաժշտության) հարցերը:

1995թ-ից Մ. Նավոյանը դասավանդում է Երևանի Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայում՝ տարբեր տարիների վարելով «Հայ երաժշտության պատմություն», «Արևելքի դասական երաժշտության հիմունքներ», «Հայ հոգևոր երաժշտություն», «Համաշխարհային երաժշտության պատմություն» (XIX դ. կեսի և XX դարասկզբի եվրոպական երաժշտության պատմություն) դասընթացները:

2011-2018 թթ. եղել է Երևանի Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտորը:

2004-2011թթ. եղել է «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:

2005թ.-ից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ֆոլկլորի բաժնի վարիչն է:

2001թ.-ից «Գեղարդ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավարն է:

Բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել Գերմանիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: