Լուիզա Երեմյան

Երգչուհի, սոպրանո

Լուիզա Երեմյանը ծնվել է 1987 թ. Երևանում:

Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվ. պետ. երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը (Թ. Համբարձումյանի դասարան):

2015թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժինը` ստանալով մագիստրոսի աստիճան (դոց. Ա. Մայիլյանի դասարան):

2008թ. Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթում արժանացել է «Հույս» հատուկ մրցանակի (Երևան, Հայաստան):

2009թ. «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին մրցանակի (Գյումրի, Հայաստան):

1998-2004 թթ. երգել է «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթում (գեղ. ղեկավար՝ Անդրանիկ սրկ. Մանուկյան):

2005-2006թթ. երգել է «Հավասի» աշուղական երգի անսամբլում (գեղ. ղեկավար՝ Թ. Պողոսյան):

2008թ.-ից «Գեղարդ» երգեցիկ խմբի անդամ է և մեներգչուհի:

2011 թ-ից աշխատում է նաև ԵՊԿ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի երգչախմբում (գեղ. ղեկավար՝ Հ. Միրզոյան):

Լուիզա Երեմյանն ունեցել է բազմաթիվ մենահամերգներ Հայաստանում: Ունի մի շարք ձայնագրություններ Հայաստանի հանրային ռադիոյում: