Մատնաչափիկը | Հ. Ք. Անդերսեն
Երևանի խամաճիկների պետական թատրոն

Մի կին ծաղիկ էր աճեցնում, որի բացված կոկոնից դուրս է գալիս փոքրիկ աղջիկ։ Նա հազիվ մի մատնաչափ հասակ ուներ։ Կինը նրան անվանում է Մատնաչափիկ։

Աղջիկը շատ գեղեցիկ էր։ Դա նկատում է գորտը և որոշում, որ Մատնաչափիկը հիանալի կին կլինի իր տղայի համար։ Կեսգիշերին գորտը գողանում է աղջկան, որպեսզի տանի իր տղայի մոտ։ Գորտի որդին հմայվում է աղջկա գեղեցկությամբ, և որպեսզի Մատնաչափիկը չփախչի, նրան նստեցնում է ջրաշուշանի տերևի վրա: Սակայն աղջկան օգնության են գալիս ձկները, որոնք կրծում են ջրաշուշանի ցողունն ու տերևը, իսկ թիթեռը, որին նույնպես դուր էր եկել Մատնաչափիկը, բռնում է աղջկա գոտին և թռչելով իր ետևից տանում տերևը, այնպես որ այն սահում է ջրի մակերևույթով: Մինչ թիթեռը քաշում էր տերևը, մայիսյան բզեզը փախցնում է աղջկան, իսկ թիթեռը տերևից կապված է մնում։ Մատնաչափիկը շատ էր խղճում նրան․ եթե թիթեռը ազատվել չկարողանար, սովից կմեռներ։

Բզեզը Մատնաչափիկին տանում է իր ընկերների և ծանոթների մոտ։ Բայց աղջիկը նրանց դուր չի գալիս, քանի որ նրանք գեղեցիկի մասին ունեն իրենց հատուկ բզեզային պատկերացումները: Խեղճ Մատնաչափիկն անտառում մենակ է մնում։ Նա անցկացնում է ամառը և աշունը, իսկ երբ գալիս է ձմեռը, սկսում է մրսել: Բարեբախտաբար սառած Մատնաչափիկին հայտնաբերում է դաշտամուկը, որն աղջկան իր բնում ապաստարան է տալիս։ Այնուհետև մուկը որոշում է աղջկան ամուսնացնել իր հարուստ հարևանի՝ խլուրդի հետ։ Նա շատ հարուստ էր և նույնքան էլ ագահ։ Մատնաչափիկը խլուրդին դուր է գալիս, և վերջինս խոստանում է մտածել ամուսնության մասին։ Նա աղջկան ցույց է տալիս իր ստորգետնյա «ապարանքներն» ու հարստությունը։ Սրահներից մեկում Մատնաչափիկը գտնում է սառած ծիծեռնակի: Խլուրդը և դաշտամուկը կարծում են, որ ծիծեռնակը մահացել է, բայց պարզվում է, որ ծիծեռնակն ուղղակի շատ թույլ է։ Մատնաչափիկը դաշտամկանից և խլուրդից գաղտնի հոգ է տանում թռչնակի մասին: Բացվում է գարունը։ Ծիծեռնակն ամբողջովին ապաքինվում է և Մատնաչափիկին շնորհակալություն հայտնելով՝ դուրս թռչում խլուրդի սրահից։

Այդ ժամանակ խլուրդը վերջնականապես կողմնորոշվում է և որոշում ամուսնանալ: Դաշտամկան պատվերով Մատնաչափիկն սկսում է իր համար օժիտ պատրաստել։ Նա շատ տխուր էր և վիրավորված, քանի որ բոլորովին չէր ուզում ամուսնանալ խլուրդի հետ։ Գալիս է հարսանիքի օրը։ Մատնաչափիկը որոշում է վերջին անգամ լույս աշխարհ դուրս գալ և արևին հրաժեշտ տալ։ Այդ ժամանակ դաշտով թռչում էր ծիծեռնակը։ Նա աղջկան տանում է երկրներ՝ փրկելով ագահ ու հաշվենկատ խլուրդից։

Տաք երկրներում Մատնաչափիկը բնակվում է ծաղկի մեջ։ Նա ծանոթանում է էլֆերի թագավորի հետ։ Նրանք իսկույն սիրահարվում են միմյանց և ամուսնանում։ Այդպես Մատնաչափիկը դառնում է էլֆերի թագուհին։

Ժանր՝
Երաժշտական ներկայացում 6-10 տարեկան

Հեղինակ՝
Հ. Ք. Անդերսեն

Նկարիչ՝
Սուսաննա Տոնոյան
Բեմադրիչ՝
Աննա Էլբակյան

Կոմպոզիտոր՝
Աննա Էլբակյան

Դերասանական կազմ


Ներկայացման վարկանիշը

4.8
72
5
4
3
2
1
22 փետրվար, շաբաթ