Լիլիթ Աբելյան

Դերասանուհի

Ծնվել է 1970թ մայիսի 25

1991թ. ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը

 2000թ-ից   աշխատում է Երևանի խամաճիկների պետ թատրոնում` որպես դերասանուհի:

Խաղացել է ավելի քան երեք տասնյակ դերեր,  մասնավորապես`

Վ. Սարոյան  “Դուք մտնում եք աշխարհ” ` Փեգի,Հ. Թումանյան  “Քաջ Նազար”` Նազար, Հ. Թումանյան “Պոչատ աղվեսը”` Աղվես, Հ. Ք. Անդերսեն “Մատնաչափիկը”`  Խլուրդ, Հ. Ք. Անդերսեն  “Մերկ Թագավորը” Դերձակ, Հ.Ք.Անդերսեն  “Արքայադուստրը սիսեռահատիկի վրա”` Թագուհի, Հ. Թումանյան “Անխելք մարդը”` Քույր, Ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվներով  “Գնդլիկ բոքոնիկ”` Հավիկ, Շ. Պերրո  “Կարմիր գլխարկը”` Արջ, Ոստիկան, Մայր, Տ. Քելեմյան “Անտառային երգ”` Կաչաղակ, Ա. Էլբակյան “Աստծո Գառնուկը” ` Մարիամ, Ա. Տոլստոյ   “Բուրատինոյի արկածները”`  Բուրատինո, Ա. Էլբակյան  “Աշխարհի արարումը” Եվա, Ռ. Մարուխյան “Խոսող ձուկը”`  Տատիկ, Ա. Խնկոյան  “Մկների ժողով”`  Զինվոր, Ռ. Մարուխյան “Իսկական ընկերը”`  Ոզնի  և  այլն:

Մասնակցել է մի շարք թատերական փառատոնների: Նկարահանվել է գեղարվեստական ֆիլմերում և հեռուստասերիալներում:

2015թ. արժանացել է  ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրի:

2007թ. արժանացել է  ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրի: