Զարուհի Շահբազյան

Դերասանուհի

Ծնվել է 1980թ. սեպտեմբերի  14-ին

2001թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը

 2001թ-ից   աշխատում է Երևանի խամաճիկների պետ թատրոնում` որպես դերասանուհի:

Խաղացել է ավելի քան երկու տասնյակ դերեր,  մասնավորապես`

Հ. Թումանյան “Քաջ Նազար”`  Սաքո, Հ. Թումանյան “Պոչատ աղվեսը” ` Պատմիչ, Հ. Թումանյան “Լինում է չի լինում” ` Պատմիչ, Ա. Էլբակյան “Քաջ աքլորը” ` Աքլոր, Ռ. Մարուխյան “Իսկական ընկերը” ` Խոզուկ, արջ, փոք, Շ. Պերրո  “Կարմիր գլխարկը” ` Աղվես, Վ. Սարոյան  “Դուք մտնում եք աշխարհ” ` Ճակատագիր, Հ. Թումանյան “Անխելք մարդը” `Քույր, Հ.Ք.Անդերսեն “Արքայադուստրը սիսեռահատիկի վրա” ` Գնդլ, Հ.Թումանյան “Շունն ու կատուն”`  Փիսո, Լ.Էլբակյան “Գորտ արքայազն” ` Կատու, Լ. Էլբակյան

“Ածուխով նկարած քաղաքում” ` Կատու, Մ.Տվեն “Թոմ Սոյերի արկածները” `Մորաքյույր Պոլի, Մ. Մետերլինկ “Կապույտ թռչունը” ` Բեռլինգոյ, Գիշեր, Մ. Սերվանտես  “Դոն Կիխոտ” ` Պատմիչ, Ա. Էլբակյան “Աշխարհի արարումը”` Հրեշտակ  և  այլն:

Մասնակցել է մի շարք թատերական փառատոնների:    

 2016թ. արժանացել է  ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրի: