ՉԱՐ ՈԳԻ | Ալ. Շիրվանզադե
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն

,,ՉԱՐ ՈԳԻ,,

 

    Ալեքսանդր Շիրվանզադեի ,,Չար ոգի,, պիեսի բեմադրությունն էր՝ավանդույթներ փշրող ու ավերող, դասականի ,,ենթաշերտերը,, բացահայտող, գրական երկն իբրև ռեժիսորական թատրոնի շարժիչ ուժ դիտարկող: Քանի-քանի՜անգամ է բեմադրվել Շիրվանզադեի այս ստեղծագործությունը, քանի-քանի՜մեկնաբանություն է ստացել, քաի՜անգամ բեմադրիչները կքվել են արդեն հաստատված մեկնաբանությունների ծանրության տակ՝ ի վերջո հանգելով այն եզրակացության, որ ստեղծագործությունը հատկապես չի կարող համարվել մեծ իրապաշտի գրական վաստակի բարձրակետերից, որ այստեղ մելոդրամատիկական շեշտերի առատությունը միահյուսված է ընդգծված, երբեմն հիվանդագին դարձող հոգեբանականությանը՝այսպիսով չափազանց հիվանդագին դարձնելով այն մթնոլորտը, որում գործում են Շիրվանզադեի հերոսները: Ցավագար աղջիկ, խենթացած տղամարդ, հարբեցող հայր՝կյանքի հատակում հայտնված մարդիկ, որոնք, ըստ էության, ոչ այնքան ճակատագրական դատապարտվածության, որքան՝հոգեկան շեղումների ու պաթոլոգիկ դրսևորումների կրողներն են:

    Ձեռնամուխ լինելով Շիրվանզադեի ամենից շատ ,,չարչրկված,, դրամայի բեմադրությանը, Վահե Շահվերդյանն, առաջին հերթին, մտահոգվել է ժանրի խնդրով՝ ընտանեկան դրամայից հասնելով ողբերգության, արդեն ողբերգության արիստոտելյան ընկալմանը մերձեցնելով Շիրվանզադեի ստեղծագործությունը՝ ինքնամաքրումն ու ինքնամեղադրումը, որը հաճախ բնութագրվում է catharsis եզրով, դարձնելով յուրատեսակ առանցք ու ատաղձ, բոլոր գործող անձերին մղել դեպի այն, այսպես ձևավորելով միջավայրի մեղավորության ու նույն այդ միջավայրում ,,անմեղմեղավորների,, կարգավիճակում հայտնվածների հոգեբանական պրոբլեմները: Բեմադրիչի համար ողբերգության կրողները բոլորն են՝ ժամանակի ու տարածության մեջ պարփակված մարդիկ, որոնք բախվում են մեծագույն աղետին՝ անօգնականությանն ու դժբախտությանը, ուստի բոլորը միավորված են ,,խաչի,, մեջ՝իբրև մեկ ամբողջություն և ընդհանրություն: Ժամանակ հասկացությունն ըստ բեմադրիչի տիեզերական է, բնազանցականին մոտ, ուստի նա բեմ է բերել անտիկ քորոսը հիշեցնող մարդկային զանգված, շեշտել պայմանականի ու թատերայինի ներկայությունը և ողջ բեմական պատումը դիտարկել որպես անտիկ թատրոնից փոխանցվող խաղ-ներկայացում, ուր աստիճանաբար ,,դիմակներն,, իրենց ընդհանրականությունից պոկվում ու ձեռք են բերում անհատականացվածություն, կոնկրետացում: Ժամանակի ու սոցիալական միջավայրի տրոհումը ապա ժամանակյա տարածության մեջ բեմադրիչին մղելէ Շիրվանզադեի ստեղծագործության նոր շերտերի բացահայտմանը, կյանք-թատրոն պայմանական բևեռների միաձուլմանը, յուրովի մոտեցրել ,,միստիկական թատրոնի,, գաղափարին, երբ քորոս-միասնությունը դառնում է խորապատկեր, նշանների ամբողջություն, վերաբերմունք, տրամադրություն արտահայտող ընդհանրացված խճապատկեր: Ճիշտ և ճիշտ անտիկ թատրոնի և միստերիաների սկզբունքով, որոնք այնքան մերձ ու հարազատ են վախթանգովյան գեղագիտությանը, մասնավորաբար նշանավոր բեմադրիչի հռչակավոր ,,Հադիբուկին,,: Ուրեմն, իր այս բեմադրությամբ Վահե Շահվերդյանը մեկտեղել է անտիկ ու արդի թատրոնների պայմանաձևերը, կիրառել խորհրդանիշեր և մետաֆորային լուծումներ, որոնք էլ ձևավորել են չափազանց հարուստ արտահայտչական համակարգեր, մեկ անգամ ևս հավաստել բեմադրիչի անսահման երևակայությանև դեպի նոր գեղագիտական ծավալները ձգտելում ասին: Իբրև գլխավոր խորհրդանիշեր, Շահվերդյանն օգտագործում է սպիտակ և կարմիր շղարշ-ծածկոցները, որոնք բանաստեղծականի և փիլիսոփայականի զարմանալի-ինքնատիպ համադրություննուն են, որոնք սերն ու մահն են խորհրդանշում՝վերածվելով հավերժական արքետիպերի: Ուրեմն, բեմադրությունը սիրո և մահվան մասին է, հավերժական այն հակատիպերի, որոնք ելնում են իրար դեմ, որոնք ողբերգական ու պարադոքսալ ներդաշնակությանկրողներնեն: Ծամածռվող ու հրճվող, վիշտ և ուրախություն, ցավ ու բերկրանք արտահայտող քորոսն էլ միանում այդշ ղարշներին՝ այսպես կառուցելով բեմադրության խորհրդանիշ բևեռները, այսպես առավել ցայտուն դարձնելով միջանցիկ և հակամիջանցիկ գործողությունների բախումը, այսպես ողբերգական հանգուցալուծումը դարձնում չափազանց իմաստավորված և պատկերավոր…

Ժանր՝
դրամա

Հեղինակ՝
Ալ. Շիրվանզադե

Բեմադրիչ՝
Վահե Շահվերդյան

×

Դերասանական կազմ


Ներկայացման վարկանիշը

5.0
1
5
4
3
2
1
22 փետրվար, շաբաթ