Արթուր Պապիկյան

Դերասան

 Ծնվել է 1968թ.-ի նոյեմբերի 8-ին Կիրովականում:  Դպրոցին զուգահեռ`1982-1984թթ սովորել և ավարտել է Կիրովականի (այժմ` Վանաձոր) Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիան: 1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1988-1993թթ. աշխատել է Կիրովականի ԷՀՏ գործարանում: 1994թ.-ին հիմնել է  “Սյուրպրիզ”  եր·իծական մանրապատումների թատրոնը և ղեկավարել այն շուրջ 10 տարի: Այդ ընթացքում խաղացել է բազմաթիվ դերեր Վանաձորի տիկնիկային և “Բոհեմ” կամերային թատրոններում: 2003թ.-ին ընդունվել է Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն որպես դերասան: Խաղացել է 30-ից ավել դերեր.

Հ. Մաթևոսյան “Աշնան արև” - Հակոբ

Հ. Մաթևոսյան “Ալխո” - Եղիշ

Վ. Շեքսպիր  “Ռոմեո և Ջուլիետ” - Բենվոլիո

Բ. Բրեխտ “Կուրաժ մայրիկը” - Գնդապետ

Ա. Ցագարելի “Խանումի արարքները” - Հակոբ

 Վ. Շեքսպիր “Արքա Լիր” – Օլբենի դուքս

 Ռ. Կունի “Փախիր կնոջիցդ” – Ջոն Սմիթ

 Ռ.Կունի “Վատ տղաները” - Բորիս                

 Կ. Խոդիկյան “Մեկ ժամ հիշողություն” – Հայր        և այլն:

 Նկարահանվել է գեղարվեստական ֆիլմերում. “Մի վախեցիր”, “Չնչիկը”, “Ալավերդի”, “Մոսկվիչ իմ սեր”, ”Չեզոք գոտի”, “Կաթնեղբայր”, “Ծաղկապար”, “Արևիկ” և “Վերվարածները”, “Մեր գյուղը” հեռուստասերիալներում:

   Նկարահանվել է նաև բազմաթիվ մանրապատումներում, երաժշտական տեսահոլովակներում, ինչպես նաև վարել մի շարք հեռուստահաղորդումներ և մասսայական միջոցառումներ: 2016 թվականին ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ: