Արմինե Վերմիշյան

Դերասան

    Ծնվել է սեպտեմբերի 8-ին 1981թ. Կիրովական քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է ՀԹԸ  դրամատիկական ստուդիայում:

   1997թ.-ին ընդունվելէ աշխատանքի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն և  աշխատում է մինչ օրս:2010թ.-ին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դերասանական բաժինը:2014թ.-ին  արժանացել է ՀԹԳՄ “Արտավազդ” ամենամյա մրցանակի, “երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատար” անվանակարգում, Ալ. Շիրվանզադեի “Չար ոգի” ներկայացման մեջ Ջավահիրի դերակատարման համար:

  Թատրոնում խաղացել է 20-ից ավելի դերեր.

  Ռ. Լամուրե “Ախ, փարիզուհիներ,փարիզուհիներ” – Անն - Մարի

  Վ. Շեքսպիր “Ռոմեո և Ջուլիետ” – Ջուլիետ

  Ա. Ցագարելի “Խանումի արարքները” – Թելիկո

  Բ. Բրեխտ “Կուրաժ մայրիկը” – Քեթրին

  Վ. Քաչա “Գիշատիչների խնջույքը” – Բրիջիտ

  Վ. Շեքսպիր “Արքա Լիր” – Ռեգան

  Ա. Շիրցվանզադե “Չար ոգի” – Ջավահիր

  Ռ. Կունի “Փախիր կնոջիցդ” – Բարբարա Սմիթ

  Ա. Պետրոսյան “Աբգար  դպիր” – Նժույգ

  Կ. Խոդիկյան “Մեկ ժամ հիշողություն” – Ավագ քույր             և այլն:

  2010թվական Աժ պատվոգիր և 2016 թվական ՀՀ մշակույթի նախարության պատվոգիր: