Հանրագիտարան

ՕՊԵԿ

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը կրճատ՝ ՆԱԵԿ կամ ՕՊԵԿ-ը նավթի գների կայունացման նպատակով նավթարդյունաբերող երկրների կողմից ստեղծված միջազգային միջկառավարական կազմակերպություն է:

ՕՊԵԿ-ի կազմի մեջ են մտնում 12 երկրներ՝ Իրան, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Վենեսուելա, Քաթար, Լիբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ալժիր, Նիգերիա, Էկվադոր և Անգոլա։ Կենտրոնակայանը գտնվում է Վիեննայում։ 2007 թվականից պաշտոնավարող գլխավոր քարտուղարն է Աբդալա Սալեմ ալ-Բադրին։

 

Կազմակերպությունը հետապնդում է հետևյալ նպատակները
 
  • Անդամ պետությունների նավթային քաղաքականության կոորդինացում և ունիֆիկացում:
  • Անհատական և կոլեկտիվ միջոցների շահերի պաշտպանության առավել էֆեկտիվ սահմանումը:
  • Միջոցների որոնում, միջազգային շուկայում նավթի գինը ստաբիլ պահելու համար, որպեսզի գնի տատանումները վնասաբեր չլինեն:
  • Մշտական ուշադրության ցուցաբերում նավթ արդյունաբերող պետությունների շահերին և կայուն եկամուտների ապահովում:
  • Էֆեկտիվ, ծախսաարդյունավետ, կանոնավոր մատակարարման ապահովում սպառող երկրներին:
  • Ներդրումից արդար եկամուտ նավթային արդյունաբերությանը:
  • Շրջակա միջավայրի պաշտպանություն՝ ներկա և ապագա սերունդների շահերից ելնելով:
Այլ խոսքերով ասած, խոսքը նրա մասին է, որ միավորված ֆռոնտով պաշտպանել սեփական էկոնոմիկայի շահերը: Փաստորեն ՕՊԵԿ-ը սկիզբ դրեց միջպետական էկոնոմիկայի կանոնակարգմանը համաշխարհային նավթային շուկայում էներգետիկայի բնագավառում:
Օպեկի Կանոնադրության 7-րդ հոդվածում նշված է`  
Լիիրավ անդամ կարող են լինել միայն հիմնադիր անդամները և այն երկրները, որոնց հայտերն արդեն հաստատված են կոնֆերանսի կողմից: Ցանկացած այլ երկիր, որը զգալի չափով նավթ է արտահանում և ունի շահեր, որը սկզբունքորեն նման է անդամ երկրների շահերին, կարող է դառնալ լիիրավ անդամ, այն պայմանով, որ ընդունումը կհաստատվի մեծամասնության կողմից ստանալով 3/4 ձայն, այդ թվում, հիմնադիր անդամների ձայները ներառյալ:
 
Օպեկի կառուցվածքը
 
ՕՊԵԿ-ի գլխավոր մարմին է հանդիսանում անդամ երկրների Նախարարների կոնֆերանսը, որը գումարվում է առնվազն տարին երկու անգամ, սովորաբար Վիեննաի շտաբում: Այն սովորաբար առավել ուշադրություն է գրավում ոչ միայն մամուլի, այլև նրանց, ովքեր նավթի համաշխարհային շուկայում առանցքային դեր ունեն : Կոնֆերանսը սահմանում է ՕՊԵԿ-ի քաղաքականության հիմնական ուղղությունները, ուղիները և միջոցները դրանց իրագործման համար, ընդունում է որոշումներ և առաջարկություններ ներկայացրած Կառավարման խորհրդի կողմից և զբաղվում բյուջեի հարցերով: Այն հրահանգում է խորհրդին պատրաստել զեկույցներ և հանձնարարականներ ցանկացած հարցերի վերաբերյալ, որոնցով մտահոգված է կազմակերպությունը: Կոնֆերանսը կազմում է նաև կառավարման խորհուրդը (ամեն երկրից մեկական ներկայացուցիչ, որպես օրենք դա նավթի կամ էներգետիկայի նախարարներն են ): Կոնֆերանսը նաև ընտրում է նախագահ (մնում է իր պաշտոնին մինչև հաջորդ գումարը) և նշանակում է կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Իր աշխատանքում Կոնֆերանսը հենվում է մի շարք կոմիտեների վրա, որոնց շարքում Նախարարական մոնիտորինգի կոմիտեն է, որը ստեղծվել է, որպեսզի վերահսկի իրավիճակը շուկաներում և ներկայացնի առաջարկություններ այս կամ այն միջոցների վերաբերյալ:
 
Կառավարական խորհուրդը անցկացնում է առնվազն 2 նիստ տարվա ընթացքում, որի ժամանակ պետք է պարտադիր ներկա լինեն բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչները: Խորհուրդը պատասխանատու է ՕՊԵԿ-ի կառավարման գործունեության համար, ինչպես նաև իրականացնում Կոնֆերանսի որոշումները և ռեզոլուցիաները, ընդունում է որոշումներ հաշվետությունների վերաբերյալ, որոնք ներկայացվում են գլխավոր քարտուղարի կողմից, ներկայացնում է զեկույցներ և առաջարկություններ Կոնֆերանսին՝ քննարկման համար և պատրասում է տարեկան բյուջեն:
Քարուղարությունը իրականացնում է իր գործառույթները Կառավարական խորհրդի առաջնորդության տակ:
Գլխավոր քարտուղարը հանդիսանում է կազմակերպության բարձրագույն պաշտոնյան, լիազորված ՕՊԵԿ-ի անդամ, ինչպես նաև քարտուղարության ղեկավար: Նա կազմակերպում և ղեկավարում է Կազմակերպության աշխատանքը:
ՕՊԵԿ-ի Տնտեսական հանձնաժողովը զբաղվում է կայունության նպաստման հարցերով արդար գնային մակարդակներում միջազգային նավթային շուկաներում, որպեսզի նավթը կարողանա պահպանի իր արժեքը որպես առաջնային գլոբալ էներգիայի աղբյուր, նաև ուշադիր հետևում է շուկաներում էներգիայի փոփոխման և տեղեկացնում է Կոնֆերանսին այդ փոփոխությունների մասին:
 
ՕՊԵԿ-ի զարգացման պատմությունը
 
1960-1973 թթ. ՕՊԵԿ-ը այդպես էլ չկարողացավ իր ազդեցությունը հաստատել համաշխարհային շուկայում: Եվ իրավիճակը փոխվում է 1970-ական թվականների առաջին կեսին, երբ արևմտյան աշխարհը հանդիպեց ինֆլացիոն ճնշմանը և հումքային ռեսուրսների պակասին: Հատկապես նավթի պակասը զգացվեց, օրինակ՝ ԱՄՆ-ում՝ դեռևս 1950 թ-ին նախկինում նավթի արդյունահանման գործում ինքնաբավ ԱՄՆ-ն, արդեն պետք էր ներկրել նավթի մոտ 35%: Նույն այդ ժամանակ էլ ՕՊԵԿ-ը սկսեց ավելի խստորեն պաշտպանել իր դիրքերը:
Հարմարավետ պատճառ հանդիսացավ 1973 թ-ի հոկտեմբերին Իսրայելի պատերազմը Եգիպտոսի և Սիրիայի դեմ: Իսրայելը կարողացավ վերադարձնել կորցրած տարածքները և արդեն նոյեմբերին ստորագրել հաշտության պայմանագիր Եգիպտոսի ու Սիրիայի հետ, ինչպես նաև զինադադար կնքել:
 
Հոկտեմբերի 17-ին ՕՊԵԿ-ը դուրս եկավ ԱՄՆ-ի քաղաքականության դեմ և էմբարգոյի ենթարկեց՝ բարձրացնելով գինը 70%-ով: Մեկ գիշերվա մեջ բարելի գինը բարձրացավ $3-ից մինչև $5,11: ԱՄՆ-ն ենթարկվեց էմբարգոյի այն ժամանակ, երբ արդեն ԱՄՆ-ի քաղաքացիների 85%-ը սովորել էր հասնել աշխատավայր սեփական ավտոմեքենայով: Չնայած նախագահ Նիքսոնը ընդունեց էներգիայի օգտագործման միջոցների խիստ սահմանափակումներ, իրավիճակը փրկել չստացվեց և արևմտյան պետությունների համար սկսվեց տնտեսական անկման շրջան: Ճգնաժամի պիկին ԱՄՆ-ում 1 բենզինի գալլոնի գինը 30 ցենտից բարձրացավ մինչև $1,2:
 
70-ական թվականների ընթացքում նավթի գինը շարունակում էր աճել, ինչպես նաև գունավոր մետաղների գինը, կաուչուկի, ցորենի և մետաքսի: Նավթի գների աճը բերեց նրան, որ թանկացան գրեթե բոլոր ապրանքները: 1975 թ-ին նախագահ Նիքսոնը ստիպված եղավ ընդունել ինֆլյացիաի հետ պայքարի ծրագիր:
Եկամուտները՝ նավթի վաճառքից, հիմնական արաբական երկրներում 1973-1978 թթ. աճում էին գերարագ տեմպերով: Օրինակ, Սաուդյան Արաբիայում եկամուտները $4,3 միլիարդից հասան մինչև $36 միլիարդ:
Սակայն 70-ական թվականների վերջին նավթի սպառումը կրճատվեց մի քանի պատճառներով: Առաջին հերթին՝ շուկայում բարձրացավ ոչ ՕՊԵԿ-ի անդամ պետությունների ակտիվությունը: Երկրորդ հերթին՝ սկսվեց երևալ Արևելյան պետությունների համընդհանուր տնտեսական անկումը: Բացի դրանից ԱՄՆ-ն, որը շատ անհանգստացած էր հնարավոր ցնցումներից, որոնք տեղի էին ունեցել նավթ-արտահանող պետություններում ԽՍՀՄ-ի ակտիվացմամբ այդ ռեգիոնում, հատկապես ԽՍՀՄ-ի զորքերի Աֆղանստան մտնելուց հետո, և Ամերիկացիները պատրաստ էին օգտագործել ռազմական ուժ այն դեպքում, եթե կրկնվի նավթի մատակարարման նույն վիճակը: Ի վերջո, նավթի գներն սկսեցին նվազել:
 
1973 թ-ի էմբարգոից հետո Կիսսինջերը և Նիքսոնը սկսեցին փնտրել գործընկեր Մերձավոր Արևելքում: Եվ իրենց ընտրությունը ընկավ Իրանի վրա, որը չէր մասնակցում ԱՄՆ-ի դեմ էմբարգոյին: Իրանը օժանդակում էր ԱՄՆ-ի դիրքորոշումը ԽՍՀՄ-ի դեմ: Չնայած բոլոր ձեռնարկված քայլերին՝ 1978 թ-ին բռնկվեց 2-րդ նավթային ճգնաժամը: Գլխավոր պատճառ հանդիսացավ Իրանի հեղաշրջումը և քաղաքական ռեզոնանսը, և նավթի գինը հասավ $40 մեկ բարելի համար: Ի վերջո, շուկայական ուժերը, ակտիվ Էներգախնայողության ծրագրերի զարգացումը, տարաձայնությունները ՕՊԵԿ-ի անդամների միջև բերեցին նրան, որ 1981 թ-ին նավթի գինը ընկավ: 1981 թ-ից սկսած նավթի գինը աստիճանաբար ընկնում էր մինչև վերջերս:
 
ՕՊԵԿ-ի տնտեսական բնութագիրը
 
Չնայած ՕՊԵԿ-ի հսկայական ազդեցությանը նավթային շուկայում՝ ՕՊԵԿ-ը արտադրում է ընդամենը 40% ընդհանուր նավթի համաշխարհային արտադրությունից: Սակայն ՕՊԵԿ-ի անդամ պետությունների ձեռքն է ողջ աշխարհի նավթի հայտնաբերված պաշարների 77%: ՕՊԵԿ-ի ոչ անդամ պետությունները՝ Կանադա, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Մեքսիկա, Չինաստան, Ռուսաստան և ԱՄՆ) արտադրում են նավթի 60%, բայց իրենց պաշարները արագ կերպով սպառվում են և, որպես հետևանք, վերջին տասնյակ տարիների ընթացքում զգացվում է պահանջը զարգացնել այլընտրանքային էներգիայի աղբյուրները:
ՕՊԵԿ-ի նավթային պաշարները գումարային չափով գնահատվում են մոտ 1 տրիլիոն 265 միլիարդ բարել նավթ, Ռուսաստանի և ԱՊՀ-ի այլ պետությունների ռեզերվները կազմում են 447 միլիարդ բարել, Հյուսիսային Ամերիկայինը՝ 381 միլիարդ բարել, իսկ ոչ ՕՊԵԿ-ի անդամ զարգացող պետությունների նավթային պաշարները գնահատվում են մոտ 282 միլիարդ բարել:
 
Աշխարհի նավթային շուկայի կարգավորման ՕՊԵԿ-ի մեխանիզմը չափազանց պարզ է: Դա ՕՊԵԿ-ի անդամ պետությունների նավթի արդյունահանման լիմիթների հաստատումն է: Այդ սահմանափակումները հաստատվում են՝ հաշվի առնելով գների իրավիճակի հետ համաշխարհային նավթային շուկայում, ընդհանուր սահմանաչափի բաշխման անդամ պետությունների միջև և վերահսկողությունը սահմանված քվոտների պահպանման վերաբերյալ: Սա էլ անդամ պետությունների նավթի արտահանման մասնաբաժինները:
Սաուդյան Արաբիա - 32.4%, Իրան - 14,6%, Վենեսուելա - 11,8%, Միացյալ Արաբական Էմիրություններ- 8.7%, Նիգերիա - 8%, Քուվեյթ - 7.9%, Լիբիա -5,3%, Ինդոնեզիա - 5.1%, Ալժիր -3,1%, Կատար -2,5%:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: