Հանրագիտարան

Անգոլա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Լուանդա
Տարածքը՝ 1247 հզ. կմ2
Բնակչությունը՝ 13,9 մլն
Պետական լեզուները՝ պորտուգալերեն, աֆրիկյան լեզուներ
Դրամական միավորը՝ քվանզա

Աշխարհագրական դիրք
Անգոլա - պաշտոնապես Անգոլայի Հանրապետություն (պորտուգալերեն՝ República de Angola, կոնգերեն՝ Repubilika ya Ngola), երկիր է Կենտրոնական Աֆրիկայում, որը սահմանակից է Նամիբիային՝ հարավից, Կոնգոյի Հանրապետությունը՝ հյուսիսից, Զամբիային՝ արևելքից, և Խաղաղ օվկիանոսին՝ արևմուտքից։

Անգոլան գտնվում է Աֆրիկայի հարավ-արևմուտքում: Արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Տարածքի մեծ մասը զբաղեցնում են սարահարթերը, ծովափնյա նեղ (50–200 կմ) շերտը՝ դաշտավայրերը: Հարուստ է ալմաստի, նավթի, գորշ ածխի, ոսկու, երկաթի, պղնձի պաշարներով: Կլիման ներքին շրջաններում մերձհասարակածային է, ափամերձ գոտում՝ արևադարձային: Խոշոր գետերը՝ Զամբեզին, Կվանգոն, Կասաին, ջրառատ են, սահանքավոր և ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ: Տարածքի 48 %-ը զբաղեցնում են մշտադալար անտառները: Անգոլան եղել է Պորտուգալիայի գաղութը և անկախություն է ձեռք բերել 1975 թ-ին: Երկար ժամանակ երկրում մոլեգնում էր քաղաքացիական պատերազմը, որն ավարտվեց 1996 թ-ին: Երկրի բնակչության 96 %-ը բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ են, կան պորտուգալացիներ և այլք:

Տնտեսություն
Երկրի տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն է (հատկապես՝ ալմաստի, նավթի), որի արտադրանքի մեծ մասը արտահանվում է:Գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերն են սուրճը, սիզալը, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը: Գյուղական բնակավայրերում տները երկթեք կամ վրանաձև ծղոտե տանիքներով խրճիթներ են: Քաղաքներում կան ժամանակակից ոճի կառույցներ: Տարածված են փայտի փորագրությունը, ծղոտից, խոտից հյուսածո իրերի (զամբյուղներ, պարկեր) պատրաստումը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: