Հանրագիտարան

Առևտրի համաշխարհային կազմակերպություն

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ, անգլերեն World Trade Organization (WTO)) միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1995 թվականին և որի նպատակն է միջազգային առևտրի ազատականացումը և անդամ-պետությունների առևտրաքաղաքական հարաբերությունների կարգավորումը:

ԱՀԿ-ն պատասխանատու է նոր առևտրային համաձայնագրերի մշակման և ներդրման համար, ինչպես նաև հետևում է, որ անդամները հետևեն այդ համաձայնագրերին։

ԱՀԿ-ի շտաբ-բնակարանը գտնվում է Ժնևում։ Գլխավոր տնօրենն է հանդիսանում Պասկալ Լամին: 2008 թվականի հուլիսի դրությամբ ԱՀԿ-ի անդամ է եղել 153 պետություն։ Նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս անդամ պետություններին տրամադրել առևտրի ավելի բարենպաստ ռեժիմ:
 
ԱՀԿ կանոնները կարգավորում են միայն առևտրատնտեսական հարաբերությունները: ԱՀԿ-ի խնդիրն է ոչ միայն միասնական կանոնների մշակումը, այլև վերահսկողության իրականացումը անդամ երկրների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հատուկ ստեղծված մեխանիզմի և ԱՀԿ-ի շրջանակներում գործող Վեճերի կարգավորման մարմնի միջոցով:
 
ԱՀԿ կազմակերպական կառուցվածքը
 
ԱՀԿ բարձրագույն պաշտոնական մարմին է հանդիսանում ԱՀԿ Ղեկավարական Կոնֆերանսը, որը հավաքվում է ոչ քիչ քան տարեկան մեկ-երկու անգամ:
 
ՀՀ անդամակցությունը ԱՀԿ-ին
 
Հայաստանի`   ԱՀԿ-ին անդամակցության գործընթացը սկսվել է դեռևս 1992 թվականից, երբ Հայաստանը դիմեց Առևտրի և Սակագների Գլխավոր Համաձայնագրին (GATT) դիտորդի կարգավիճակ ստանալու համար, իսկ 1993 թվականին ներկայացրեց դիմում վերջինիս անդամակցելու նպատակով: 1993 թվականին ստեղծվեց աշխատանքային խումբ GATT-ում Ավստրալիայի դեսպան Դոն Քենյոնի նախագահությամբ: Ելնելով այն հանգամանքից, որ GATT-ը հետագայում վերափոխվեց ԱՀԿ-ի, 1995 թվականին Հայաստանը նորից դիմում ներկայացրեց արդեն ԱՀԿ-ին անդամակցելու համար:
1995 թվականի սկզբին ԱՀԿ քարտուղարությանն է ներկայացվել ՀՀ արտաքին առևտրի քաղաքականության ռեժիմի վերաբերյալ հուշագիրը, որը նկարագրում է ՀՀ տնտեսական վիճակը, իրականացվող տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև գործող օրենսդրական համակարգը: Հուշագրի ներկայացումից հետո 3 ամսվա ընթացքում ԱՀԿ անդամ պետություններից ստացվել է մոտ 350 հարց`   տնտեսության տարբեր ոլորտների կանոնակարգման մանրամասների տրամադրման պահանջով: 1995-ի վերջին հարցերի գրավոր պատասխանները, ինչպես նաև ԱՀԿ կազմած նոր ֆորմատին համապատասխան լրացուցիչ հուշագիրը ներկայացվել է ԱՀԿ Քարտուղարություն:
1996-2000 թվականների ընթացքում կայացել են ՀՀ ԱՀԿ անդամակցության գործընթացը կարգավորող աշխատանքային խմբի 5 հանդիպումներ, ինչպես նաև պարբերաբար անց են կացվել երկկողմ բանակցություններ ԱՀԿ անդամակցող 14 երկրների հետ (ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիա, Ավստրալիա, Կանադա, Շվեյցարիա, Չեխիա, Սլովակիա, Հնդկաստան, Ուրուգվայ, Մեքսիկա, Բուլղարիա, Կուբա, Լեհաստան):
 
Հայաստանի ԱՀԿ անդամակցության գործընթացը 1992թ. Հայաստանը դիմել է Մաքսերի և Առևտրի Գլխավոր Համաձայնագրին (ՄԱԳՀ)`   դիտորդի կարգավիճակ ստանալու համար: 1993թ. վերջին ներկայացվել է ՀՀ դիմումը ՄԱԳՀ-ին անդամակցելու համար, որի հիման վրա 1993թ. դեկտեմբերի 17-ին ստեղծվել է Հայաստանի անդամակցության Աշխատանքային խումբ: 1994թ. աշնան սկզբին սկսվել է անդամակցության գործընթացը: Ելնելով այն հանգամանքից, որ ՄԱԳՀ-ը վերափոխվել էր Առևտրի Համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)`   1995թ. Հայաստանը դիմել է ԱՀԿ անդամակցելու համար: 1995թ. մարտին ԱՀԿ Քարտուղարությանն է ներկայացվել ՀՀ արտաքին առևտրի քաղաքականության ռեժիմի վերաբերյալ հուշագիրը: 1996թ. հունվարի 23-24-ը Ժնևում տեղի է ունեցել ԱՀԿ անդամակցության գործընթացի շրջանակներում ՀՀ առաջին Աշխատանքային խմբի հանդիպումը: 2002թ. նոյեմբերի 21-ին Աշխատանքային խումբը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ԱՀԿ անդամակցության զեկուցագրին և փոխանցեց Հայաստանի դիմումն ԱՀԿ Գլխավոր խորհրդին: 2002թ. դեկտեմբերի 10-ին ԱՀԿ Գլխավոր խորհուրդը հաստատեց Հայաստանի անդամակցելու դիմումը: 2003թ. փետրվարի 5-ին Հայաստանը պաշտոնապես դարձավ ԱՀԿ 145-րդ անդամը: Աշխատանքային խմբի պաշտոնական հանդիպումները Աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել 1996թ. հունվարի 24-ին և սեպտեմբերի 23-24-ը, 1997թ. մայիսի 14-ին, 1999թ. հունիսի 24-ին և 2002թ. նոյեմբերի 21-ին դեսպան պարոն Դ. Կենյոնի (Ավստրալիա) նախագահությամբ: ԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչություն Համաձայն ՀՀ կառավարության 2005թ. N173-Ն որոշման`   ԱՀԿ-ում ստեղծվել է ՀՀ մշտական ներկայացուցչություն և 2005թ. մայիսի 1-ից Ավետիս Հովհաննիսյանը նշանակվել է ԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ (ՀՀ վարչապետի 2005թ. մարտի 30-ի N206-Ա որոշում):

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: