Հանրագիտարան

Սահմանափակ միապետություն

Կառավարման համակարգն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ:

 Ըստ կառավարման համակարգի պետությունները լինում են՝

  • հանրապետություններ,
  • միապետություններ:
Միապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում: Միապետությունները բաժանվում են 2 խմբի՝
  • բացարձակ,
  • սահմանափակ:
Սահմանափակ միապետությունները իրենց հերթին բաժանվում են՝
  • սահմանադրական կամ պառլամենտական
  • դուալիստական կամ երկակի միապետություններ:
Սահմանափակ միապետություններում, չնայած նրան, որ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, միապետի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ և օրենքներով: Սահմանադրական միապետություններում միապետը հանդիսանում է պետության գլուխը, սակայն գործադիր իշխանության ձևավորման գործընթացի վրա նա եական ազդեցություն չունի, կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է պառլամենտին: Դուալիստական միապետություններում միապետը իրականացնում է մասնակի օրենսդիր, մասնակի գործադիր լիազորություններ, բացի դրանից միապետի գահակալության հարցը դրվում է քվեարկության պառլամենտում: Դուալիստական միապետությունների օրինակներ են՝ ԱՄԷ-ը, Քուվեյթը, Բահրեյնը: Սահմանադրական միապետությունները ավելի տարածված են: Դրանցից են Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Բելգիան, Նիդեռլանդները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: