Հանրագիտարան

Բահրեյն

Տարածք`   665 կմ² , 253 մղոն²
Բնակչություն`   698,585 (164-րդ)
Պետական լեզու(ներ)`   արաբերեն, անգլերեն

 

Ծագումնաբանությունը
Բահրեյնը արաբերեն բահր(ծով) բառի երկակի ձևն է, այսպիսով ալ-Բահրեյն նշանակում է երկու ծով։ Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե իրականում, որ երկու ծովերն են դրաք եղել։ Այդ հարցը մինչև օրս մնում է վիճաբանության առարկա։
 
Բահրեյն (արաբերեն՝ ալ-Բահրեյն) պաշտոնական անվանումը Բահրեյնի Թագավորություն՝ փոքր կղզի-պետություն է տեղակայված Պարսից ծոցի արևմտյան ափերի մոտ։ Այն 33 կղզիների արշիպելագ է, որոնցից ամենամեծը Բահրեյն կղզին է 55 կմ երկարությամբ և 18 կմ լայնությամբ։ Սաուդյան Արաբիան, որը գտնվում է Բահրեյնից արևմուտք, միացած է նրան Ֆահդ թագավորի ճանապարհով (անվանումը, այլ կերպ՝ Բահրեյնի կամուրջ)։ Բահրեյնից 200 կմ հյուսիս է գտնվում Իրանը՝ Պարսից ծոցի մյուս ափին, իսկ Բահրեյնի ծոցի հարավարևելքում Քաթար թերակղզին է։ Ներկայումս պլանավորված է կառուցել Քաթար-Բահրեյն ճանապարհը, որը միացնելու է այդ երկու պետությունները իրար և դառնալու է աշխարհի ամենամեծ ծովային ճանապարհը։ Բահրեյնի բնակչությունը 2010 թ հասավ 1,234,571-ի՝ ներառյալ 666,172 այլազգիները։ Ենթադրվում է, որ Բահրեյնը եղել է Թելմանների քաղաքակրթության տարածքի մի մասը։ Երկիրը իր պատմության վաղ շրջանում գտնվում էր պարսկական երկու դինաստիաների իշխանության ներքո՝ Պարթևների և Սասանյանների։ Բահրեյնը Իսլամը ընդունած առաջին երկրներից է (Ք.ա 628 թ)։ 7-րդ դարից սկսած Բահրեյնը հայտնվում է Արաբական Խալիֆայության տիրապետության տակ, որը ձգվում է մինչև 1521 թ, երբ Պորտուգալիան նվաճում է այն։ Հետագայում Պորտուգալացիները դուրս մղվեցին այդ տարածքից 1602 թ Սեֆյան Շահ Աբբաս I թագավորի կողմից։ 1800-ական թվականների վերջին Բահրեյնը դարձավ Բրիտանական Միացյալ Թագավորության պրոտեկտորատ։ 1960-ականներին բրիտանացիների՝ տարածքը լքելուց հետո Բահրեյնը 1971 թ–ին հռչակվեց անկախ պետություն։ Սկզբում այն էմիրություն էր, իսկ 2002 թ-ից հռչակվեց թագավորություն։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: