Հանրագիտարան

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թ. հունիսի 1-ին Երևանում: Թատրոնն իր առաջին քայլերն արել է «Չարաճճի Պետիկը» և «Շունն ու կատուն» բեմադրություններով: Բայց այսօր ներկայացումների մեծ ցանկ գոյություն ունի:

Տիկնիկային թատրոնը թատրոնի մի տեսակ է, որտեղ դերասանները հենց տիկնիկներն են: Այս տեսակը ձևավորվել է հնագույն ժամանակներից: Նման թատրոններ գործել են Հունաստանում, Չինաստանում, Հնդկաստանում և մի քանի այլ երկրներում դեռևս մ.թ.ա.: Տիկնիկային թատրոններն ընդունված են եղել միշտ և բոլոր երկրներում, այդ թվում և `   Հայաստանում:

Տիկնիկային թատրոնում այժմ գործում է Պավլոս Բորոյանի անունը կրող թանգարան, որտեղ ներկայացված են մոտ 200 ցուցանմուշ: Այնպես որ, բացի հետաքրքիր ներկայացում դիտելուց, դու հնարավորություն ունես մի լավ ուսումնասիրել թանգարանը: 

Հասցե`  Երևան, Սայաթ-Նովա 4
Հեռ.՝ (+374 10) 563244, 563243   
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: