Հանրագիտարան

Տիտաններ

Տիտանները (հին հունարեն`   Τιτάν) Հունական դիցաբանության մեջ Գեայի և Ուրանոսի որդիները և դուստրերն էին՝ Օվկիանոսը, Կեոսը, Կրիոսը, Հիպերիոնը, Հապետոսը և Կրոնոսը ինչպես նաև սրանց որդիները, որոնք աշխարհը տիրելու համար պայքարի դուրս եկան օլիմպիական աստվածների դեմ։

Զևսը պարտության մատնեց նրանց և գցեց Հադեսի խավար աշխարհ։ Տիտանները պաշտպանել են Կրոնոսին, որը խեղել ու տապալել է Ուրանոսին, և ազատագրել իրենց եղբայր կիկլոպներին և հեկատոնքեյրներին տարտարոսից, որտեղ նրանց նետել էր Ուրանոսը։ Տիտանները ամուսնացել են իրենց քույրերի՝ տիտանուհիների հետ. Օվկիանոսը՝ Տեթիսի (նրանցից սերվել են օվկիանուհիները), Կեոսը՝ Փեբեի (նրանց զավակներն են՝ Լետոն և Աստերիան), Կրիոնը՝ Եվրիբիայի (սերունդը՝ Աստրևսը, Պալլանտը, Պերսեսը), Հիպերիոնը՝ Թեայի (որդիները՝ Հելիոս, Սելենե, Էոս), Հապետոսը՝ Կլիմենեի (որդիները՝ Պրոմեթևս, Եպիմեթևս, Ատլաս), Կրոնոսը՝ Հռեայի (զավակները՝ Հերա, Հեստիա, Աիդ, Զևս, Դեմետրա, Պոսեյդոն)։ Տիտանների անունները վկայում են այն մասին, որ նրանք անձնավորել են բնության տարերքը (Օվկիանոսն ու Տեթիսը՝ ծովը, Հիպերիոնը և Թեյան՝ երկինքը , Կեոնը և Փեբեն՝ լույսը)։ Զևսի կողմից Կրոնոսի տապալվելուց հետո տիտանները ապստամբել են նոր աստվածների՝ օլիմպոսների դեմ (տիտանների մի մասը անցել է Զևսի իսկ մյուսը օլիմպոսյանների կողմը կամ բոլորովին չի մասնակցել կռվին)։ Կռիվը տեղի է ունեցել Օթրիս և Օլիմպոս լեռների վրա։ Օլիմպոսյանները հաղթել են կիկլոպների և հեկատոնքեյրների օգնությամբ։ Տիտանոմաքիայի (տիտանների դեմ մղած մարտի) ելքը ամրապնդել է նոր աստվածների իշխանությունը։ Տիտանոմաքիայի մասին ասքը նման է գիգանտոմաքիայի մասին առասպելին։ Ուշ առասպելներում տիտանները հաշտվում են օլիմպոսի աստվածների հետ և վերաբնակվում են Երանելյաց կղզիներում։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: