Հանրագիտարան

Պրոմեթևս

Պրոմեթևսը (հին հունարեն՝ Προμηθεύς) հին հունական դիցաբանության մեջ`   տիտաններից մեկն է, մարդկանց արարիչ և պաշտպան:

Ըստ առասպելի`   ծեփել է մարդկանց կավից, իսկ Աթենասը նրանց մեջ կյանք է շնչել: Պրոմեթևսը մարդկային տոհմի հովանավոր ու դաստիարակն էր վերջինիս գոյության առաջին շրջանում: Բարերարություն անելով մարդկանց`   Պրոմեթևսը հապշտակես երկնքից ու նրանց տվեց կրակը: Դրա համար նա դաժանորեն պատժվեց Զևսի կողմից: Նա գամվեց Կովկասյան լեռներից մեկին, և արծիվը ամեն օր ծվատում էր նրա լյարդը, որը գիշերվա ընթացքում նորից վերականգնվում էր: Պրոմեթևսի տանջանքներին վերջ տվեց Հերակլեսը, որը հանդիպեց նրան ու ազատեց շղթաներից իր ճանապարհորդություններից մեկի ժամանակ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: