Հանրագիտարան

Զևս

Զևսը (հին հունարեն`   Δίας կամ Ζεύς, միկեներեն`   di-we «Դի»)`   հին հունական առասպելաբանությունում երկնքի, ամպրոպի և կայծակի աստվածն էր, աշխարհի տիրակալ:

Օլիմպոսի աստվածներից գլխավորը, Կրոնոսի և Հռեայի երրորդ որդին, Աիդի, Հեստիայի, Դեմետրայի և Պոսեյդոնի եղբայրը: Զևսի կինը`   Հերա աստվածուհին, նաև նրա քույրն է:

Զևսի ատրիբուտներն են վահանը և երկկողմանի կացինը (լաբրում), երբեմն արծիվը։ Նստավայրը համարվել է Օլիմպոս սարը (Զևս Օլիմպիացի)։ Բացի դրանից նա բաշխում է երկրի վրա բարին ու չարը, երբեմն նույնացվում է ճակատագրի հետ, երբեմն ինքն է Ճակատագրին ենթակա էակ: Նա կարող է կանխատեսել ապագան, հայտարարում է ճակատագրի կամքը երազների, ամպրոպի և կայծակի միջոցով։ Ամբողջ հասարակական կարգը հաստատված է Զևսի կողմից, նա է նվիրել մարդկանց օրենքներ, հաստատել է արքաների իշխանությունը, պահպանում է ընտանիքն ու օջախը, հետևում է ավանդույթների և սովորույթների պահպանմանը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: