Հանրագիտարան

ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը կամ ՄԱԿ-ը Միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման, երկրների միջև համագործակցության զարգացման նպատակով։

Նրա գործունեության հիմքերը և կառուցվածքը մշակվել են Երկրորդ  Համաշխարհային պատերազմի տարիներին հակահիտլերյան կոալիցիայի առաջատար անդամների կողմից։ «Միացիալ ազգեր» անվանումը առաջին անգամ օգտագործվել է 1942թ. Հունվարի 1-ին ստորագրված Միացիալ Ազգերի հռչակագրում։

ՄԱԿ-ի կանոնադրությունը հաստատվել է Սան- Ֆրանցիսկոի կոնֆերանսում, որը տևել է 1945թ. Ապրիլից հունիս, և ստորագրվել է 1945թ. Հունիսի 26-ին`   51 պետությունների ներկայացուցիչների կողմից։ Կանոնադրության ուժի մեջ մտնելու տարեթիվը (հեկտեմբերի 24) նշվում է որպես Միացիա Ազգերի Կազմակերպության Օր։
 
ՄԱԿ-ի հիմանական մարմիններն են`  
  • Գլխավոր ասամբլեա
  • Անվտանգության խորհուրդ
  • Խնամակալության խորհուրդ
  • Տնտեսական և սոցիալական խորհուրդ
  • Միջազգային դատարան
  • Քարտուղարություն

Գլխավոր Ասամբլեա

Գլխավոր ասամբլեան զբաղեցնում է կենտրոնական դիրք ՄԱԿ-ում, որպես գլխավոր խորհրդատավական, քաղաքական և ներկայացուցչական մարմին։ Գլխավոր անսամբլեան ուսումնասիրում է համագործակցության սկզբունքները միջազգային խաղաղության և անվտանգության շրջանում`   ընտրում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի, Տնտեսական և Սոցիալական խորհրդի ոչ մշտական անդամներին, Անվտանգության Խորհրդի առաջարկով նշանակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդի հետ համատեղ ընտրում են ՄԱԿ-ի միջազգային դատարանի անդամներին, կորդինացնում է տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար ոլորտներում միջազգային համագործակցությունը, իրականացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

Գլխավոր Ասսամբլեան ունի նստաշրջանային աշխատանքային կարգ։ Այն կարող է անցկացնել ռեգուլյառ , հատուկ և արտակարգ հատուկ նստաշրջաններ։
Ասսամբլեայի տարեկան հերթական նստաշրջանը սկսվում է սեպտեմբերի 3-րդ երեքշաբթի օրը և աշխատում Գլխավոր Ասսամբլեայի նախագահի (կամ 21 տեղակալներից մեկի) ղեկավարությամբ`   լիակազմ նիստերի և գլխավոր կոմիտեների`   մինչև օրակարգի ամբողջական սպառումը։
Գլխավոր Ասսամբլեան համաձայն 1993թ. Դեկտեմբերի 17-ի որոշման իր կազմի մեջ ներառում է 6 կոմիտե`   Գլխավոր կոմիտե և լիազորությունների ստուգման կոմիտե`  
  • Գլխավոր կոմիտե- խերհրդատվություն է կազմում Ասսամբլեաի համար կապված օրակարգի հաստատման, օրակարգի կետերի բաշխման և աշխատանքի կազմակերպման հետ։
  • Լիազորությունների ստուգման կոմիտե- Ասսամբլեային զեկուցում է ներկայացուցիչների լիազորությունների մասին
  • Միջազգային անվանգության և զինաթափման հարցերով զբաղվող կոմիտե (առաջին կոմիտե)
  • Տնտեսական և ֆինանսական հարցերով զբաղվող կոմիտե (երկրորդ կոմիտե)
  • Սոցիալական և հումանիտար հարցերով, ինչպես նաև մշակութային հարցերով զբաղվող կոմիտե (երրորդ կոմիտե)
  • Հատուկ քաղաքական և ապագաղութացման հարցերով զբաղվող կոմիտեի (Չորրորդ կոմիտե)
  • Վարչական և բյուջետային հարցերով զբաղվող կոմիտե (հինգերորդ կոմիտե)
  • Իրավական հարցերով զբաղվող կոմիտե (վեցերորդ կոմիտե)
Գլխավոր կոմիտեի կազմի մեջ մտնում են Գլխավոր Ասսամբլեայի նախագահը, նախագահի նեղակալները, գլխավոր կոմիտեների նախագահները, ովքեր ընտրվում են հինգ մայրցամաքների`   Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Արևմտյան Եվրոպա (այդ թվում`   Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան) և Արևելյան Եվրոպայի աշխարհագրական արդար ներկայացուցչության սկզբունքով։ ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեայի Հատուկ նիստերը կարող են գումարվել ցանկացած հարցի շուրջ, ազգային անվտանգության խորհրդի պահանջով, 15 օրվա ընթացքում։ Մինչև 2006 թ. հրավիրվել են շուրջ 30 հատուկ նստաշրջաններ, որոնց մեծ մասը վերաբերում էին մարդու իրավունքներին, շրջակա միջավայրի պաշտպանության, թմրանյութերի դեմ պայքարի և այլ հարցերի:
Արտակարգ հատուկ նիստեր կարող է գումարվել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կամ ՄԱԿ-ի անդամ-պետությունների մեծամասնության պահանջով`   ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պահանջով 24 ժամվա ընթացքում։
 
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
 
Պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղություն և անվտանգության համար։ Խորհրդի որոշումներին պարտավոր են ենթարկվել ՄԱԿ-ի բոլոր անդամները։ Անվտանգության Խորհրդի հինգ մշտական անդամները (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան) ունեն վետոյի ուժ։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որից հինգը մշտական են (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան), մնացած տաս անդամները (կանոնադրությանը համաձայն «Մշտական չեն») ընտրվում են հատուկ կարգով`  համաձայն կանոնադրության (հոդված 23 կետ 2)։
 
ՄԱԿ-ի քարտուղարություն
 
Այն միջազգային անձնակազմ է, որը աշխատում է աշխարհի բոլոր այն հաստատություններում, որոնք իրականացնում են Կազմակերպության մի շարք ամենօրյա աշխատանքը։ Այն սպասարկում է Միացիալ Ազգերի Կազմակերպության մնացած գլխավոր մարմիններին և իրականացնում է իրենց կողմից ընդունված ծրագրերը և քաղաքական դիրքորոշումները։ Քարտուղարության բաժինները գտնվում են Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական հաստատություններում և այլ տեղերում, որտեղ կան ՄԱԿ-ի կենտրոնական հաստատություններ, որոնցից ամենախոշորները տեղակայված են Ժնևում և Վիեննայում։ ՄԱԿ-ի Քարտուղարությունը ապահովում է ՄԱԿ-ի մարմինների աշխատանքը, իրականացնում է ՄԱԿ-ի նյութերի հրապարակումն ու տարածումը, արխիվների պահպանումը, իրականացնում է ՄԱԿ-ի անդամ պետությունների միջազգային պայմանագրերի գրանցում ու հրատարակում։ Քարտուղարությունը ղեկավարում է ՄԱկ-ի Գլխավոր քարտուղարը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: