Հանրագիտարան

Իլիական

Իլիականը (հին հունարեն՝ Ἰλιάς) Հոմերոսին վերագրվող վիպերգ է (էպիկական պոեմ), հին հունական գրականության հնագույն հուշարջձաններից մեկը: «Իլիականի» նյութը շարադրված է 15,700 տողում, որոնք դեռ անտիկ գիտնականները, ըստ հին հունական այբուբենի տառերի թվի, բաժանել են 24 գրքի կամ երգի:
Աշխարհաբար հայերենի թարգմանվել է երկու անգամ՝ (գրաբարից) Մկրտիչ Խերանյանի և (հունարենից) Համազասպ Համբարձումյանի կողմից

 

«Իլիականի» և «Ոդիսականի» հիմքում ընկած հունական առասպելի համառոտ սյուժեն
 
Տրոյա քաղաք-պետության արքայազն Ալեքսանդրը փախցնում է հույների Սպարտայի թագավոր Մենելայոսի կնոջը`   Հեղինեին: Հեղինեն Զևսի դուստրն էր, որն ուներ առասպելական գեղեցկություն: Ահա այս գեղեցկուհուն առևանգում է տրոյացի արքայազն Պարիսը, և այս հանգամանքը դառնում է տրոյական պատերազմի պատճառը (իսկ ավելի շուտ՝ պատրվակը): Հույների (աքայացիների) զորքերի հրամանատարը Ագամեմնոնն է: Նրանց կողմից են հերոսներ Աքիլլեսը, Պատրոկլեսը, հնարամիտ Ոդիսևսը և ուրիշներ: Պատերազմը ձգձգվում է, և տաս տարի անց հակամարտության վերջը չի երևում։ Սակայն Ոդիսևսը իր հնարամտությամբ վերջ է դնում պատերազմին: Նրա խորհրդով կառուցվում է փայտե մի մեծ ձի, որի մեջ թաքնվում են մի քանի հույն հերոսներ՝ Ոդիսևսը նրանց թվում։ Ձին թողնվում է քաղաքի դարպասների առաջ, իսկ հունական զորքը թաքնվում է հարևան կղզիներում, այդպիսով թողնելով տպավորություն որ հույները ընդունել են իրենց պարտությունը և վերադարձել տուն։ Տրոյացիները փայտե ձին ներս են տանում, և տոնում են իրենց «հաղթանակը»: Գիշերով, երբ խրախճանքից հարբած տրոյացիները քնած են, հույն հերոսները դուրս են գալիս ձիուց, կոտորում քաղաքի պահակազորը, և բացում դարպասները: Հունական զորքը ներխուժում է Տրոյա, որի բնակչությունը կամ սրի է քաշվում, կամ գերևարվում։ Հինավուրց քաղաքը կրակի է մատնվում և ավիրվում։ Հեղինեն վերադարձվում է ամուսնուն, իսկ հույները տուն են մեկնում հսկայական ավարով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: