Հանրագիտարան

Վրացիներ

Վրացիները քարթվելական ընտանիքի ազգ են, որոնց մեծ մասը կենտրոնացած է Վրաստանի սահմանների ներսում՝ Սև ծովի ափին, Կավկասիոնի և Թրիալեթի լեռնաշղթաների միջև ընկած հատվածում։

Զգալի թվով վրացիներ բնակվում են նաև Թուրքիայի արևելյան նահանգներում և Իրանի ներքին շրջաններում՝ հատկեպես Ֆերեյդուն-Քենար քաղաքում։ Շատ վրացիներ ունեն մուգ գույնի մազեր, հանդիպում են նաև շիկահերներ։ Վրացիների մեծ մասի աչքերը շագանակագույն են, իսկ 30%-ինը կապույտ կամ մոխրագույն։ Լեզվաբանական սկզբունքով վրացիները բաժանվում են 3 խմբի՝ իբերական, սվանական և մեգրելա-լազական։ Վրացիների դավանանքը քրիստոնեությունն է (ուղղափառությունը), որն ընդունվել է 319 թ. մայիսի 6-ին։ Մարդաբանորեն պատկանում են հիմնականում եվրոպեոիդ ռասայի պոնտոսական և կավկասիոնական խմբերին։ Վրաց ազգի կազմավորման ավարտը համարվում է հիմնականում 5-10 դարերը, թեև ողջ միջնադարում վրացիները բաղկացած են եղել տարբեր ազգագրական խմբերից և ցեղերից։

Վրացիների էթնիկ խմբերն են`  

  • աջարներ (վրաց.՝ აჭარელი)
  • գուրիներ (վրաց.՝ გურული)
  • քարթլոսներ (վրաց.՝ ქართლელი)
  • կախեթներ (վրաց.՝ კახელი)
  • իմերեթներ (վրաց.՝ იმერელი)
  • ինգիլոյներ (վրաց.՝ ინგილო)
  • լազեր
  • լեչխումներ (վրաց.՝ ლეჩხუმელი)
  • մեգրելներ (վրաց.՝ მეგრელი)
  • մեսխեթներ (վրաց.՝ მესხი)
  • մոխևներ (վրաց.՝ მოხევე)
  • մթիուլներ
  • փշավներ (վրաց.՝ ფშაველი)
  • սվաններ (վրաց.՝ სვანი)
  • ռաչվելցիներ (վրաց.՝ რაჭველი)
  • թուշիններ (վրաց.՝ თუში)
  • խևսուրներ (վրաց.՝ ხევსური)
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: