Դիմորդի անկյուն

Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ

ՀՀ Կրթության և Գիտության նախարարության «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը շահույթ չհետապնդող իրավաբանական անձ հանդիսացող միջին մասնագիտական ուսումնական հաստատություն է, որտեղ իրականացվում է նաև նախնական արհեստագործական կրթություն:
«Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1928թ-ին: Սկզբնական շրջանում գործել է Երևանի Հիդրոմելիորատիվ տեխնիկումի շենքում` որպես գյուղատնտեսական տեխնիկում: Հետագայում տեղափոխվել է Մասիսի շրջանի Դարբնիկ /նախկինում Դեմրչի/ գյուղ` որպես սովխոզ-տեխնիկում: 1988թ-ին Խորհրդային Միության փլուզումից հետո տեխնիկումը վերանվանվել է «Դարբնիկի պետական գյուղատնտեսական քոլեջ»: 2001թ-ին Մասիսի թիվ 61 ՄՊՏՈՒ-ն միավորվել է «Դարբնիկի գյուղատնտեսական պետական քոլեջին» և վերանվանվել է «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի», այնուհետև «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի:
Ուսումնական պրակտիկաներն անցկացվում են քոլեջում, իսկ արտադրական ու նախաավարտական պրակտիկաներն անցկացվում են տարբեր ձեռնարկություններում: («Ալիշան» ՍՊԸ, «Բենիկ և Նառա» ՍՊԸ, «Բեռնա» ՓԲԸ, Դարակերտի «Բանջարաբոստանային գիտական կենտրոն»):

Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ ք. Մասիս, 3-րդ թաղ.,Մխիթար Հերացու 21
Հեռ.՝ (0236) 4-44-17, (0236) 4-43-22
Էլ. փոստ՝ [email protected]



Տնօրեն՝ Ավոյան Սևակ
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: