Դիմորդի անկյուն

Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)

  • Տեխնիկ-կարգավար ՝ տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)

Տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման տեխնիկ-կարգավարը իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական կառավարման մարմիններում, տրանսպորտային կազմակերպություններում կամ այլ կազմակերպությունների տրանսպորտային բաժիններում (ծառայություններում) փոխադրումների կազմակերպում և կառավարում, տեսչական աշխատանքների կատարում, տրանսպորտային ծառայությունների շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն: Կազմակերպում է ավտոմոբիլային տրանսպորտով բեռների և ուղևորների փոխադրումը: Ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի անվտանգ շահագործումը: Կազմակերպում է տրանսպորտային առաքչական աշխատանքներ:

Տեխնիկ-կարգավար ՝ տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: