Դիմորդի անկյուն

Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան

Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանը հիմնադրվել է 1966 թվականին (նախկինում` N8 ԳՏՈՒ, ապա` N14 ԳՄՏՈՒ ): Հիմնադիր տնօրենն է Գ. Կ. Էյրամջյանը:
Ուսումնարանն ունեցել է ավելի քան տասը հազար շրջանավարտ: Ուսումնարանի վարպետները և լավագույն ուսանողները բազմիցս մասնակցել են տարբեր երկրների ցուցահանդեսների` արժանանալով բազմաթիվ պարգևների և մեդալների:
Ուսումնարանն ունի զարդակիրառական ուղղվածություն (ոսկերչություն, փայտի և քարի գեղարվեստական փորագրություն, մանրանկարչություն, գորգագործություն, դերձակ-մոդելավորում և այլն):
Ուսումնարանում ուսման տևողությունը`
Միջնակարգ ընդհանուր կրթությամբ (12-ամյա)-1 տարի վճարովի ուսուցմամբ
Հիմնական ընդհանուր կրթությամբ (9-ամյա)- 3 տարի անվճար ուսուցմամբ (տրվում է ամսեկան 4650դր. կրթաթոշակ):
Ուսումնարանի շրջանավարտներին տրվում է պետական դիպլոմ` մասնագիտական որակավորմամբ, երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն), ինչպես նաև միջնակարգ ընդհանուր կրթության վկայական, որը հնարավորություն է տալիս ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Ուսումնարանի լավագույն ուսանողները հնարավորություն ունեն պրակտիկան անցկացնել Երևանի ոսկերչական գործարանում, Մատենադարանում, Փայտարվեստի թանգարանում և այլ կազմակերպություններում:

Հասցե՝ ք.Երևան, Քանաքեռ ՀԷԿ 23
Հեռ.՝ (010) 23-93-58, (010) 23-93-59
Կայք՝ artvet.schoolsite.am
Էլ. փոստ՝ [email protected]


Տնօրեն՝ Անդրանիկ Հովհաննիսյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: