Դիմորդի անկյուն

Զարդակիրառական նշանակության գորգագործական իրերի պատրաստում

  • Գորգագործ
  • Ասեղնագործող-ժանեկագործող

Ասեղնագործող-ժանեակագործողը հագուստի նորաձևության տներում, ուսումնական հաստատություններում, գեղագիտական մշակութային կենտրոններում, ինչպես նաև անհատական գործունեությամբ զբաղվելիս կատարում է ձեռքով և ասեղնագործական պարագաներով աշխատանքներ: Ընտրում է նյութեր և պարագաներ, կատարում է էսքիզ և կոմպոզիցիայի կառուցում: Պարզ և բարդ կարատեսակներով, ասեղնագործության և ժանեկագործության տեսակներով, ինչպես նաև համակարգչային մեքենայով ստեղծագործում է դեկորատիվ կիրառական արվեստի գեղարվեստական ձևավորման աշխատանքներ: Գորգագործը տարբեր կազմակերպաիրավական տնտեսաձևի գորգերի արտադրության կազմակերպություններում կամ որպես անհատ ձեռներեց կատարում է գորգերի զարդանախշերի ընտրություն, գործում է գորգեր՝ օգտվելով տեխնիկական նկարներից: Արդյունքում իրականացնում է գորգերի պատրաստում, պահանջվող որակի ապահովում, անվտանգության տեխնիկայի և հրդեհային անվտանգության կանոնների պահպանում: Գոբելենագործը տարբեր կազմակերպաիրավական տնտեսաձևի գոբելենի արտադրության կազմակերպություններում կամ որպես անհատ ձեռներեց կատարում է գոբելենի զարդանախշերի ընտրություն, գործում է գոբելեն՝ օգտվելով տեխնիկական նկարներից: Արդյունքում իրականացնում է գոբելենի պատրաստում, պահանջվող որակի ապահովում, անվտանգության տեխնիկայի և հրդեհային անվտանգության կանոնների պահպանում:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: