Դիմորդի անկյուն

Փորագրմամբ պատրաստվող զարդակիրառական նշանակության իրերի արտադրություն

  • Փորագրող` քարե գեղարվեստական իրերի
  • Փորագրող` ոսկրե գեղարվեստական իրերի
  • Արհեստավոր-մանրանկարիչ

Քարե և ոսկրե գեղարվեստական իրերի փորագրողը զանազանում է քարերի և ոսկորների տեսակները ըստ արժեքի, ամրության, նպատակային նշանակության և կարող է ըստ պատվերի ընտրի համապատասխան նյութը և նրանից պատրաստի այն: Նա կարող է աշխատել համապատասխան ձեռնարկություններում և որպես անհատ կատարող: Պետք է կարողանա դասակարգել քարերի և ոսկորների հիմնական տեսակները, ձեռք բերի խառատային և պատճենահանող (ծավալային և հարթաքանդակային) հաստոցներով աշխատելու հմտություններ: Մանրանկարիչը փորագրմամբ պատրաստվող զարդակիրառական նշանակության արտադրության կազմակերպություններում կամ անհատական աշխատանքում կատարում է զանազան նյութերից պատրաստած և տարբեր բարդության իրերի գեղարվեստական ձևավորման էսքիզների ստեղծում, դրանց կոմպոզիցիայի և կատարման տեխնոլոգիայի մշակում, կատարում է ներկերի, նյութերի, պարագաների ընտրություն, պատրաստի ներկերից կազմում է գունային լուծույթներ, իրականացնում է մանրանկարչական-զարդանկարման աշխատանքներ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: