Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանը Հայ Երգարվեստում
Ոստան Հայրենի

Ոստան Հայրենի
Խոսք՝ Սարմենի 
Երաժշտ.՝ Վ. Կոտոյանի

Արևի պես դու անմար ես,
Խնդու՛ն Երևան,
Շողշողուն պերճ լույսերի մեջ
Խայտուն Երևան,
Դու գալիքն ես, հրաշալիքն ես
Կերտում, Երևա՛ն:
Դարերի մեջ, քարերի մեջ
Դու ճամփա անցար,
Ապրելով միշտ, այրվելով միշտ
Ելար,բարձրացար,
Մասիսի պես,Մասիսի հետ
Եկար, մեզ հասար,
Դու մեր հույսն ես, դու մեր լույսն ես՝
Միշտ վառ ու պայծառ:
Դու Ամբերդն ես, Արինբերդն ես,
Մեր Վանն ու Անին,
Ով գա քեզ հյուր,դու առատ տուր
Քո հացն ու գինին,
Կառուցիր միշտ, բարձրացիր միշտ,
Ոստն հայրենի,
ինչպես երգըդ, քո նոր կյանքըդ
Թող հավերժ լինի:

քիչ ...