Կրթություն

ՃԱՆԱՉԵԼՈՎ ՍԻՐԵՆՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԸ Երևանը Հայաստանի Հանրապետության և աշխարհի ողջ հայության մայրաքաղաքն է: Այն ճանաչելու տա

ավելին

Գորգ «Պարտիզային»
Վասպուրական, 17-րդ դարի վերջ-18-րդ դարի սկիզբ
©ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

14 ապրիլի 2021, 11:41

ՄԻ ԳՈՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Նոր խաղ-էքսկուրսիա Երևանի թանգարանում

08 ապրիլի 2021, 12:44

Խաղ-էքսկուրսիա՝ Վերականգնենք միասին...
Այցելե՛ք Երևանի թանգարան և տեղում ծանոթացեք մեր նոր խաղ էքսկուրսիաներին...

08 ապրիլի 2021, 12:42

Չորս հիմնավոր պատճառ՝ այցելելու Երևան քաղաքի պատմության թանգարան
1. Երևան քաղաքի պատմության թանգարանը գտնվում է Երևանի կարևոր քաղաքաշինական առանցքում՝ օդանավակայանից դեպի քաղաք տանող ճանապարհին,որտեղից էլ սկսվում է էքսկուրսիան՝ ներառելով Ալ. Մյասնիկյանի և Ռուսաստանի հրապարակները,Մոսկվայի տունը, գինու, օղու, կոնյակի գործարանը և այլ կարևոր կառույցներ:
2. Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու նաև մայրաքաղաքի կարևորագույն նշանակության կառույցներից մեկին՝ Երևանի քաղաքապետարանին,որը թանգարանի շենքի հետ միասին կազմում է մեկ ճարտարապետական համալիր՝ մոնումենտալ հուշարձան՝ նվիրված Հայաստանի 12 մայրաքաղաքներին:
3. Միայն մեր թանգարանում կարելի է ամբողջական պատկերացում կազմել Հայաստանի 12-րդ մայրաքաղաք՝ Երևանի մասին,որը ներկայացվում է ոչ միայն որպես աշխարհի հնագույն քաղաքներից մեկը,այլ նաև հնագույն բնակավայր:
4. Երևան քաղաքի պատմության թանգարանում են պահվում Երևանի խորհրդանիշները՝ դրոշը,զինանշանը,օրհներգը,նաև Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան:

25 մարտի 2021, 11:46

Թանգարան այցելելու պայմանները՝
Թանգարանը աշխատում է շաբաթվա բոլոր օրերին բացի կիրակիից Աշխատանքային ժամերը՝ 11-ից մինչև 17.30
Նախադպրոցականների մուտքը - անվճար
Դպրոցականների և ուսանողների մուտքը – 250 դրամ
Մեծահասակների մուտքը – 500 դրամ
Ուղեկցող ուսուցչի մուտքը - անվճար
Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթը մուտքը բոլորի համար - անվճար
Դասական էքսկուրսիայի արժեքը – 2000 դրամ
«Ճանաչիʹր Երևանը» խաղ-էքսկուրսիայի արժեքը -3000 դրամ
«Գիտունիկը Երևանի պատմության թանգարանում» խաղ-էքսկուրսիայի արժեքը – 2000 դրամ
«Երևանի բերդի առումը» դաս-էքսկուրսիայի արժեքը -3000 դրամ
«Վերականգնենք միասին» խաղ-էքսկուրսիայի արժեքը -3000 դրամ
«Մի գորգի պատմություն» խաղ-էքսկուրսիայի արժեքը -3000 դրամ
Հասցե՝ Արգիշտի1/1
Հեռ. 56-81-85
091-45-68-02
Սիրով սպասում ենք...

15 փետրվարի 2021, 11:56

«Մի գորգի պատմություն»
«Մի գորգի պատմություն» կրթական ծրագիրը իրականացվում է թանգարանի ճեմասրահում գտնվող «Երևան-2800» գորգի շուրջ: Էքսկուրսավարը նախապես մասնակիցներին համառոտ ներկայացնում է հայկական գորգարվեստի պատմությունը և առանձնահատկությունները, սերընդեսերունդ փոխանցվող զարդանախշերի առեղծվածը և խորհուրդը: Ստացած տեղեկատավությունը ամրապնդվում է հարց ու պատասխանի միջոցով, որից հետո մասնակիցները էքսկուրսավարի օգնությամբ փորձում են վերծանել գորգի պատկերները և զարդանախշերը: Գործնական աշխատանքի ընթացքում երեխաներին առաջադրանք է տրվում՝ ընտրել գորգից որևէ հատված և վերարտադրել այն նկարի միջոցով /երեխաներին տրամադրվում են գունավոր մատիտներ և թղթեր/: Լավագույն նկարները կցուցադրվեն թանգարանում:
Ու՞մ է ուղված ծրագիրը՝ հիմնական դպրոցի աշակերտներին
Ծրագրի տևողությունը՝ 60-80 րոպե
Ծրագրի նպատակը՝1.Ներկայացնել գորգագործությունը որպես արհեստ և արվեստ
2.Հանրահռչակել հայկական գորգարվեստը:

15 փետրվարի 2021, 11:53

Երևանյան քարայր
Հրազդան գետի մերձերևանյան շրջանում հայտնաբերվել են տասնյակ քարայր-կացարաններ:Հայտնի են , , , և այլ քարանձավ- բնակատեղիներ,որոնք պատկանում են մարդկության պատմության հնագույն շրջանին՝ հին քարեդարի (պալեոլիթ) միջին փուլին (Մուստերյան շրջան) :
Ուտելիքը հայթայթելու դժվարությունները,գազաններից պաշտպանվելու անհրաժեշտությունը մարդկանց ստիպում էր ապրել
խմբերով՝ մարդկային հոտերով:

29 հոկտեմբերի 2019, 12:37

Այսօր լրանում է հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը:
Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիայի) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում:
Կոմիտասի հայրը կոշկակար էր, բայց նաև երգեր էր հորինում, իսկ մայրը՝ Թագուհին գորգագործուհի էր:

26 սեպտեմբերի 2019, 15:35

Սիրելի աշակերտներ ձեզ եմ ներկայացնում մի փոքրիկ ինֆորմացիա Գեթսեմանի մատուռի մասին: Մատուռը, որի տեղում այսօր գտնվում է Ալ. Սպենդիարյանի անվան ՕՊԵՐԱՅԻ և ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ շենքը,կառուցվել է 12-13րդ դարերում: Արտաքինից սկզբնապես եղել է ուղղանկյուն քառանկյուն շինություն: Կենտրոնում ունեցել է գմբեթ, որը նստած է եղել ներսի չորս որմնասյուների վրա: Մատուռն ավերվել է 1679թ.-ի մեծ երկրաշարժի ժամանակ, որից հետո վերակառուցվել է բոլորովին նոր ձևով: Հիշատակություն կա, որ ժամանակին մատուռը նորոգելիս հայտնաբերել են մի դամբարան, ուր թաղված է եղել Երուսաղեմ ուխտի գնացած մի նշանավոր մարդ: Այդ պատճառով էլ մատուռը հետագայում կոչել են Գեթսեմանի: Ըստ Աստվածաշնչի Գեթսեմանի այգին այն վայրն էր, որտեղ Քրիստոսը հրաժեշտ տվեց երկրային կյանքին:

24 հուլիսի 2019, 12:51

Քաղաքային դումա
1870թ.կանոնադրության համաձայն 1879թ. հոկտեմբերի 1-ին Երևանում հանդիսավոր պայմաններում բացվում է նորընտիր քաղաքային դուման (դումայի շենքը գտնվել է Խորենացի և Նալբանդյան փողոցների հատման անկյունում՝ ներկայիս « Կոնգրես» հյուրանոցի տեղում):Դուման ընտրվում էր 4 տարին մեկ անգամ ընտրական ժողովների կողմից:Ձայնի իրավունք ուներ այն քաղաքացին ,որ կբավարարեր հետևյալ պահանջները՝ ռուսահպատակ է ,ուներ 25-ից ոչ պակաս տարիք և ուներ քաղաքում անշարժ գույք, առևտրական կամ արդյունաբերական ձեռնարկություն:
Դումայի անդամները կոչվում էին «Ձայնավորներ», որոնց թիվը կազմում էր 50-60 հոգի:
Քաղաքային դումայի նիստերը նախագահում էր քաղաքագլուխը:

16 հուլիսի 2019, 12:02