Երևան քաղաքի պատմության թանգարան
Մասնակցիր և հաղթիր
«Երևանյան խճանկար»

Սիրելի՛ dasaran.am-ցիներ սեպտեմբերի 10-ից սկսած  մեր թանգարանը հայտարարում է «Երևանյան խճանկար» մրցույթ: Հետաքրքրե՞ց, եթե այո, ապա ձեզանից պահանջվում է, ուշիուշով հետևելով մեր էջին, ճիշտ պատասխանել առաջադրված  հարցերին, քանի որ հաղթող մասնակցին սպասվում է հաճելի անակնկալ:

1.Ի՞նչ գիտեք ուրարտական վահանների մասին:   

 2.Ի՞նչ գիտեք հայկական տարազի բաղկացուցիչ մասերից մեկի՝ գոտի-գոգնոցի մասին: 

3.Ո՞րն է առաջին հայկական հնչյունային ֆիլմը, և որտե՞ղ է պահվում այն տեսախցիկը, որով նկարահանել են այն:
4.Ո՞րն է Երևանի առաջին թատերական ներկայացումը:

 

5.Երբևէ լսե՞լ եք «Ղանթար» բառը: Եթե այո, ապա պատասխանեք, թե ինչ է այն նշանակում:

6.Ներկայիս Արամի փողոցը ի՞նչ է կոչվել հնում:

7.Ո՞ր թանգարանում է պահվում այս լուսանկարը, և ի՞նչ գիտեք այս դերասանուհու մասին:

8.Ե՞րբ Է բացվել Երևանի առաջին պետական դպրոցը: Ի՞նչ գիտեք այդ դպրոցի մասին:

9. Ե՞րբ է 1-ին անգամ նշվել Էրեբունի-Երևան տոնակատարությունը:

10.Ինչպե՞ս կկազմակերպեիք Էրեբունի-Երևան տոնակատարությունը, եթե դուք լինեիք միջոցառումների կազմակերպման հեղինակը: