Երևան քաղաքի պատմության թանգարան
Մասնակցիր և հաղթիր
Ի՞նչ գիտեք հին Երևանի մասին

Հարգելիʹ dasaran.am-ցիներ, Երևան քաղաքի պատմության թանգարանը հայտարարում է մրցույթ: Ճիշտ պատասխանելով նշված հարցերին՝ դուք կարժանանաք մեր թանգարանի կողմից նախատեսված մրցանակին՝ հաղթողին  հնարավորություն կտրվի  ամբողջ դասարանի հետ անվճար այցելել  թանգարան և մասնակցել ՃԱՆԱՉԻՐ ԵՐԵՎԱՆԸ խաղ-էքսկուրսիային:Սպասում ենք ձեր պատասխաններին  ապրիլի 10-ից մինչև մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում: Պատասխանները կարող էք ուղարկել մեր էլ.փոստին՝ [email protected] 


1. Ո՞րն է Երևանի հատակագծային առաջին փողոցը:

2. Քանի՞ մասերից էր բաղկացած հին Երևանը:

3. Մատուռ, որը գտնվել է Ալ. Սպենդիարյանի անվան  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղում:

4. Հին քաղաքի ամենամեծ շուկայի անվանումը:

5. Թումանյան փողոցի նախկին անվանումը:

6.Ինչպե՞ս է այսօր կոչվում Ցարսկայա փողոցը:

7.Ո՞ր եկեղեցին էր գտնվում Չարենցի անվան դպրոցի տեղում:

8.Ո՞ր գետի վրա է կառուցվել Կարմիր կամուրջը:

9.Ո՞ր կինոթատրոնն է գտնվում Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում:

10. Երևանը ե՞րբ հռչակվեց մայրաքաղաք: