Կրթություն

Սիրելի աշակերտներ, մեր էջի նպատակն է տեղեկացնել ձեզ Հայաստանում առկա ականների վտանգի մասին և պատմել, թե ինչպես կարելի է

ավելին

Ականազերծման աշխատանքներ
Կանայք բոլոր ոլորտներում կարող են լավագույնը լինել՝ անգամ ականազերծման գործում:

16 հունվարի 2020, 12:44

Սիրելի՛ դասարանցիներ, ՀԻՇԵՔ
ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՄԱՀԱՑՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
1. Դիպչել ականին կամ չպայթած զինամթերքին
2. Վերցնել այն
3. Տեղաշարժել կամ հարվածել
4. Փորձել քանդել այն
5. Փորձել նետել ջուրը
6. Խարույկ վառել դրա վրա կամ դրա շուրջը
7. Փորձել հողով ծածկել այն
8. Ականի կամ չպայթած զինամթերքի ուղղությամբ քար շպրտել
9. Տանել տուն
10. Թաքցնել այն կամ ցույց տալ դրա տեղը ոչ մասնագետներին

16 հունվարի 2020, 12:41

Սիրելի՛ դասարանցիներ, երբեք մի վերցրեք փողոցում կամ այլ անծանոթ վայրում հայտնաբերված առարկաները՝ անգամ խաղալիքները: Դրանք կարող են վտանգավոր լինել: Սա ինքնաշեն պայթուցիկ սարք է՝ տիկնիկի տեսքով:

12 դեկտեմբերի 2019, 15:21

Սիրելի՛ դասարանցիներ, սա ծուղակ ական է. հակահետևակային ականի վրա հակատանկային ական է տեղադրված:

11 դեկտեմբերի 2019, 13:33

Ականազերծող առաջին սարքերն աշխարհում ստեղծվել են 1918 թվականի վերջին:
Այս լուսանկարը մեր օրերի է:

11 դեկտեմբերի 2019, 13:30

Սիրելի՛ դասարանցիներ, առաջարկում եմ վերհիշել ականների տեսակները:
Ականները լինում են 2 տեսակի՝ հակատանկային և հակահետևակային: Հակահետևակային ականներն ըստ ազդեցության բաժանվում են 2 խմբի՝ ֆուգասային և բեկորային: Հակահետևակային ֆուգասային ականները տեղադրվում են հողում՝ նպատակ ունենալով վնաս հասցնել հակառակորդի հետևակին:

11 դեկտեմբերի 2019, 12:49

Սիրելի՛ դասարանցիներ, ականի հանդիպելիս խուճապի մի մատնվեք, սակայն հիշեք, որ հնարավոր է տարածքում նաև
այլ ականներ տեղադրված լինեն, քանի որ ականները ոչ միայն առանձին, այլ նաև խմբերով են հանդիպում: Ստացվում է, որ տվյալ հատվածը կարող է ականադաշտ լինել՝ ամբողջությամբ պատված ականներով: Ուստի հարկավոր է օգնություն կանչել կամ վերադառնալ եկած ճանապարհով:

02 դեկտեմբերի 2019, 12:39

Սիրելի՛ դասարանցիներ, սա անօդաչու թռչող սարք է: Շվեյցարիայի Բազել քաղաքում օրեր առաջ տեղի է ունեցել ականների հայտնաբերման 2019 թ. գիտաժողովը` «Պայթուցիկների հայտնաբերման սենսորային տեխնոլոգիաներն անօդաչու թռչող համակարգերում» թեմայով։ Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանն ու Գործողությունների բաժնի ավագ մասնագետ Անի Զաքարյանը մասնակցել են Ժնևի ականազերծման միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված հակաականային գործունեության 7-րդ տեխնոլոգիական սեմինարին՝ ծանոթանալով նորարարություններին:

21 նոյեմբերի 2019, 15:55

Սիրելի՛ դասարանցիներ, սա կասետային զինամթերք է, կիրառվում է օդուժից նետվելով: Ահռելի վտանգ է ներկայացնում:

21 նոյեմբերի 2019, 15:50

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի հայ բժիշկներից մեկը Հալեպի զինվորական հոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել։

21 նոյեմբերի 2019, 15:47