Կրթություն

Սիրելի՛ աշակերտներ, Dasaran-ում ստեղծված «Աշխարհը Բարրի Սմիֆի հետ» էջը ճանաչողական հարթակ է, որի օգնությամբ դուք ամեն օր

ավելին

Հե՜յ, Dasaran-ցիներ, այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Իսկ դու գիտե՞ք, որ տարբեր երկրներում տարբեր օրերի և տարբեր ավանդույթներով են նշում երեխաների տոնը։ Օրինակ՝ Իսպանիայում այն նշվում է հունվարի 5-ին։ Տոնն այստեղ ունի նաև կրոնական ուղղվածություն և հայտնի է «Մոգության արքայի տոն» անվանումով։ Շվեդիայում օգոստոսի 7-ին նշվում է տղաների օրը, իսկ դեկտեմբերի 13-ին՝ աղջիկների օրը։ Աղջիկների տոնը կոչվում է Լյուսի աստվածուհու տոն։ Համարվում է, որ Լյուսին աղջիկների պահապան աստվածուհին է։ Բրազիլիայում օգոստոսի 15-ը համարվում է համաճարակների դեմ պայքարի և երեխաների օր։ Այդ օրը երկրի բոլոր բժիշկները ստուգում են մանուկների առողջական վիճակը։ Ճապոնիայում երեխաների օրը նշվում է տարեկան 3 անգամ։ Նոյեմբերի 15-ին ճապոնացիները նշում են ոչ ավանդական անվանումով մի տոն, որը կոչվում է «Յոթ-հինգ-երեք»։ Ընդունված է համարել, որ երեխաները հատկապես երջանիկ են հենց այս 3 տարիքում։
Միանշանակ է սակայն, որ անկախ ամսաթվից և տեղական ավանդույթներից երեխաների տոնն աշխարհի բոլոր երկրներում նշվում է մեծ շուքով։ Քաղցրավենիքը, փուչիկներն ու լայն ժպիտներն այս տոնի անբաժանելի մասն են՝ անկախ աշխարհագրական դիքից և տարվա եղանակից։ Սիրելի՜ փոքրիկներ, ես էլ սիրով միանում եմ բոլոր-բոլոր շնորհավորանքներին ու մաղթում ձեզ առողջ, երջանիկ, անհոգ ու անամպ մանկություն։
Շնորհավո՜ր․․․․

01 հունիսի 2018, 12:31

Առաջարկում եմ դիտել Էդինբուրգի՝ «Մեր դինամիկ Երկիրը» թանգարանի մասին պատմող կարճ տեսանյութ։
Հ․Գ․ Հիշեցում! Վեց թանգարանից չորսը դեռ բացահայտված չեն։

https://vimeo.com/94178694

21 մայիսի 2018, 18:12

Ողջույն։ Բացահայտում ենք Էդինբուրգի թանգարանները։ Նկարներից յուրաքանչյուրի վրա նշված է հերթական թիվ։ Մեկնաբանություններում ըստ նկարի թվի գրում ենք, թե Էդինբուրգի որ թանգարանն է պատկերված համապատասխան նկարում։ Դե՜, սկսեցինք։

14 մայիսի 2018, 17:46

Ծանոթացե՛ք, սա Բոբբիի արձանն է։ Կարծում եմ՝ շատ եք լսել շների հավատարմության մասին։ Բոբբին իսկական ընկերության և հավատարմության օրինակ է։ Բոբբին ամբողջ կյանքում չբաժանվեց իր տիրոջից՝ անգամ վերջինիս մահից հետո։ Համոզված եմ՝ դուք էլ ունեք այսպիսի ընկերներ, որոնք աչքի են ընկնում իրենց բացառիկ նվիրվածությամբ։
Դե ինչ, աշխարհի քաղաքները մեզ համար բացահայտվում են նաև այսպիսի գեղեցիկ և հուզիչ պատմություններով։ Եվ չմոռանաք, որ մեր չորեքթաթ բարեկամները միշտ ունեն մեր սիրո և ուշադրության կարիքը։

09 ապրիլի 2018, 16:19

Սիրելի՜ ընկերներ, ես արդեն Էդինբուրգում եմ և ձեզ եմ ներկայացնում Էդինբուրգի նշանավոր ամրոցը։ Ամրոցը տեսանելի է քաղաքի բոլոր կետերից․ այն կառուցված է հենց Էդինբուրգի կենտրոնում՝ բարձրադիր մի ժայռի վրա, որը մի ժամանակ գործող հրաբուխ է եղել։ Այս միջնադարյան պատերի ներսում գանձարան է, որտեղ պահվում են հին զենքեր, զարդեղեն և այլ պատմական հարստություններ։ Դրանց մեջ առանձնանում են հատկապես Շոտլանդիայի ոսկե թագը, ինչպես նաև «ճակատագրի քարը»: Այս քարի վրա նստում էին շոտլանդական կատավարիչները թագադրման ժամանակ՝ հուսալով, որ քարը կօգնի իրենց դառնալ իմաստուն և պիտանի երկրի ղեկավարման համար։

05 ապրիլի 2018, 14:24

Ես կրկին ճանապարհին եմ! Երկու ժամից կլինեմ Էդինբուրգում։ Իսկ գիտե՞ք՝ որտեղ է այն գտնվում։

03 ապրիլի 2018, 15:28

Այս խորհրդավոր քարե «կառույցները» գտնվում են երկու շատ տարբեր երկրներում։
Առաջինը Սթոունհենջն է, որը գտնվում է հարավային Անգլիայում՝ Սոլսբերի քաղաքից ոչ հեռու։ Հին անգլերենից թարգմանաբար Սթոունհենջ նշանակում է «օդում կախված քարեր»։ Այս շինությունը կառուցվել է 1600 տարվա ընթացքում, իսկ շինարարության սկիզբը թվարկվում է Ք․ա․ 3-րդ հազարամյակով։ Սթոունհենջի պատմությունը ոչ ոք չգիտի․ ո՛չ հռոմեական, ո՛չ հունական հեղինակները որևէ վկայություն չեն թողել։ Հունահռոմեական տաճարներն ու եգիպտական բուրգերը, թերևս, ավելի են հետաքրքրել հռոմեացիներին, քան պատահականորեն շարված այս հսկա քարերը։
Երկրորդ շինությունը Քարահունջն է, որը հայտնի է նաև Զորաքարեր կամ Զորաց Քար անուններով։ Քարահունջը գտնվում է Հայաստանում՝ Սյունիքում՝ Սիսիան քաղաքի մոտ։ Հուշարձանի թվագրության վերաբերյալ դեռևս միասնական կարծիք չկա։ Միանշանակ է, սակայն, որ նման համալիր կառույցներ՝ շարված խոշոր քարերից, առկա են Իսլանդիայում, Իռլանդիայում, Շոտլանդիայում։ Եվ, իհարկե, անվիճելի է, որ Քարահունջն ու Սթոունհենջը շատ նման են։ Հայաստանում գտնվող այս հնավայրը պաշտոնապես կոչվում է Քարահունջի աստղադիտարան։

Դե ինչ, կարծում եմ՝ ձեզ հետաքրքրեցին այս կառույցները։ Հուսանք մերօրյա գիտնականները և հնագետները կկարողանան բացահայտել այս շինությունների նշանակությունը և արարման առեղծվածը։ Իսկ մինչ այդ, կարող եք կարդալ արդեն առկա բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք չափազանց հետաքրքիր են։

Այժմ, ինչպես խոստացել էի, ճիշտ պատասխանի հեղինակը կորոշի՝ ուր ենք մեկնում և ինչ բացահայտումներ ենք անելու հաջորդիվ։ Դե՜, Լիլիթ Շուխյան, սպասում ենք քո որոշմանը։

22 մարտի 2018, 12:54

Իմ սիրելի՜ ընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի խճանկար։ Նկարում երկու տարբեր տեղավայր է պատկերված, որոնք իրարից շատ հեռու են գտնվում։ Եվ, իհարկե, հարց․ ի՞նչ է պատկերված նկարում։ Առաջինը ճիշտ պատասխանողը որոշում է՝ Մեծ Բրիտանիայի ո՞ր կետն ենք բացահայտելու հաջորդիվ։ Պատասխանը, սակայն, պետք է լինի հստակ և ամբողջական։ Դե՜, սկսեցինք։

20 մարտի 2018, 17:44

Մեծ Բրիտանիայի գետերից այսօր կծանոթանանք Քլայդին։ Այն մեծությամբ ութերորդն է Միացյալ թագավորությունում և երրորդը՝ Շոտլանդիայում։ Այն ունի 176 կմ երկարություն և սկիզբ է առնում Հարավշոտլանդական բլրի հյուսիսային լանջերից։ Քլայդ գետի վրա է գտնվում Բրիտանիայի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Գլազգոն։ Գետը միանում է Հյուսիսային ծովին, իսկ Բրիտանական կայսրության տարիներին մեծ դերակատարում է ունեցել նավաշինության և առևտրի բնագավառում։ Այստեղ շատ տարածված է ձկնորսությունը, որն օրենքով թույլատրելի է մարտի 15-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում։

17 մարտի 2018, 15:45

Իդեն գետը գտնվում է Մեծ Բրիտանիայում՝ Կամբրիա կոմսությունում։ Համաձայն հույն աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսի գրառումների՝ Իդենը հռոմեացիներին հայտնի էր «Itouna» անունով։ Այս անվանումը ծագում է կելտական «ituna» բառից, որը թարգմանաբար նշանակում է «ջուր» կամ «շտապող»։ Իդեն գետը սկիզբ է առնում Պենինյան լեռներում գտնվող մի ճահճից։ Գետի երկարությունը 145 կմ է։

Դե ինչ, համոզվեցինք, որ Իդենը գտնվում է Մեծ Բրիտանիայում։ Հետևապես, այս պահին քվեարկության արդյունքները մեծամասամբ սխալ են։ Առաջադրված տարբերակներից բացառում ենք Իդենը և շարունակում ենք քվեարկել! Ձեզ տեսնեմ․․․

15 մարտի 2018, 12:42