Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբ

Ծննդյան տարին 1993 թվականն է, իսկ օրն համընկավ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 90-ամյակին: Հայաստանի Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի բեմից, ՀՀ մշակույթի նախարար Հակոբ Մովսեսը մեծ ոգևորությամբ հրապարակեց ՀՀ առաջին նախագահի հրամանը` Գյումրու սիմֆոնիկ նվագախմբին պետական կարգավիճակ շնորհելու վերաբերյալ:2010 թվականին  հայ-ռուսական մշակութային կապերի շրջանակներում տեղի ունեցած համերգին  նվագախումբը  ղեկավարել է  Ռուսաստանի վաստակավոր գործիչ Սերգեյ Ֆերուլյովը: Նվագախմբի հետ համագործակցել են  Ռուսաստանի վաստակավոր արտիստներ Վերա Չերկինան (սոպրանո) և Վալերի Ուտկինը (շեփոր), երգիչ Զուրաբ Սոտկիլավային , անվանի ջութակահար Դմիտրի Կոգանը , Կռեֆելդի և Մյոնխենգլադբախի /Գերմանիա/ օպերային թատրոննների  մենակատարներ մեր հայրենակիցներ՝ Հայկ Դեինյանը /բաս/ , Սաթիկ Մկրտումյանը  /մեցո սոպրանո/,   Եվգենի Բրախմանը /դաշնակահար/ ՌԴ, Իգոր Ֆյոդորոը /կլարնետ/  ՌԴ, միջազգային մրցույթների դափնեկիր Ժասուլան Աբդիկալիկով /շեփոր/ Ղազախստան, Մանցա Իզմայլովա /մեցո սոպրանո/ Սլովենիա, Բենյամին Իզմայլով/ ջութակ, դիրիժոր/ Սլովենիա :ՆԱԻՐԻ համահայկական փառատոնի շրջանակում Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցեց Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի /գեղ. ղեկավար Հովհաննես Չեքիջյան /, հետ ։Կատարողական վարպետության, անցած ստեղծագործական ուղու, կազմավորման 25- ամյակի կապակցությամբ 2018թ-ին  նվագախումբը պարգևատրվեց  ՀՀ մշակույթի նախարարության  ոսկե մեդալով,  Գյումրու քաղաքապետարանի ոսկե մեդալով: