Պետական կամերային երաժշտական թատրոն

1987 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Զալյանը հիմնադրել է Պետական մանկական երաժշտական թատրոնը և նշանակվել նրա գեղարվեստական ղեկավար:

Համաձայն ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հրամանի (տրվ. 21.07.1997 թիվ 255) Պետական մանկական երաժշտական թատրոնը վերանվանվել է Պետական կամերային երաժշտական թատրոնի և հանդիսանում է նրա իրավահաջորդը:

Թատրոնի դերասանական կազմում են հայտնի դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը, Անահիտ Կիրակոսյանը, Հայկ Պետրոսյանը, Կարինե Ծատուրյանը, Վիլեն Սարգսյանը և ուրիշներ:

Թատրոնը մասնակցել է մի շարք փառատոների և ստացել շնորհակալագրեր, ունեցել է հյուրախաղեր ՀՀ գրեթե բոլոր մարզերում և ԼՂՀ-ում:

Բեմականացվել են հետևյալ ներկայացումները՝

  • Է. Խաղագործյան- Մի գլխարկի պատմություն (մյուզիքլ)
  • Ջ. Բ. Պերգոլեզի-  Stabat Mater (օպերա)
  • Վ. Աճեմյան- Կիկոս (օպերա)- դիրիժոր՝ Դ. Զալյան
  • Ս. Լուսիկյան- Ճպուռն ու մրջյունը (բալետ)-դիրիժոր՝ Դ. Զալյան
  • Պ. Չայկովսկի-Տարվա եղանակներ (բալետ)- դիրիժոր՝ Դ. Զալյան
  • Բ. Բրիտեն- Նոյյան տապան (օպերա)-դիրիժոր՝ Դ. Զալյան
  • Լ. Վեբեր- Կատուներ (մյուզիքլ)
  • Բրոդվեյ-բրոդվեյ (մյուզիքլ)
  • Պլամոնդոն  և Կոչիանտե- Քվազիմոդո (ըստ Վ. Հյուգոյի` Փարիզի աստվածամոր տաճարը), (մյուզիքլ)
  • Ա. Սաթյան- Լիլիթ (փոփ-օպերա)
  • Հ. Թումանյան- Անուշ (դրամա)
  • Հ. Թումանյան- Սասունցի Դավիթ (հերոսապատում)
  • Շ. Պերրո- Մոխրոտը (մանկական ներկայացում)
  • Գեղեցկուհին և հրեշը (ըստ ֆրանսիական ժողովրդական հեքիաթի, մանկական ներկայացում)
  • Թոմն ու Ջերին (ըստ համանուն մուլտֆիլմի, մանկական ներկայացում)
  • Ա. Պանտիկին- Կրիսպի մկնիկը (մանկական ներկայացում)
  • Երեք խոզուկների նոր արկածները (հեքիաթ-մյուզիքլ)
  • Ա. Չուբարովա- Խաղալիքների մոլորակը (մանկական ներկայացում)
  • Լ. Ֆ. Բաում- Զմրուխտե քաղաքի հրաշագործը (մանկական ներկայացում)
  • Ս. Բարտոխովա- Անկոչ հյուրը (լիրիկական կատակերգություն)
  • Ն. Կոլյադա- Մոխրոտիկ. Երազանքներն իրականանում են (մանկական ներկայացում)
  • Ըստ Հ. Թումանյանի- Տերն ու ծառան(երաժշտական հեքիաթ) և այլն:

2018 թվականի մայիսից Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորն է ՀՀ վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը:

2018-ից թատրոնի տնօրենն է Հռիփսիմե Առաքելյանը: