Հայաստանի պատմության թանգարան

Աշխատանքային Ժամեր

ԵՐԵՔՇԱԲԹԻ:11:00 – 18:00

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ:11:00 – 18:00

ՀԻՆԳՇԱԲԹԻ:11:00 – 18:00

ՈՒՐԲԱԹ:11:00 – 18:00

ՇԱԲԱԹ:11:00 – 18:00

ԿԻՐԱԿԻ:11:00 – 17:00

 

ԵՐԵՔՇԱԲԹԻ – ՇԱԲԱԹ։ Այցելուների մուտքը մինչև՝ 17:15
ԿԻՐԱԿԻ։ Այցելուների մուտքը մինչև՝ 16:15

Թանգարանը փակ է. Երկուշաբթի օրերին, Ազգային տոների և հիշատակի օրերին:

Տոմսեր

Մուտքի տոմսի արժեքը՝ 2000 դրամ

ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների,
փախստականների համար` 1000 դրամ
Ուսանողների համար` 500 դրամ
Աշակերտների համար` 300 դրամ

Խմբակային այցերի դեպքում մեկ խմբում այցելուների  առավելագույն քանակը  չպետք է գերազանցի 25-ը, բացառությամբ դպրոցական տարիքի երեխաների խմբերի:

Բացատրությամբ շրջայցի արժեքը՝

Հայերենով՝  3000 դրամ
Օտար լեզվով`  5000 դրամ
/ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն/

Անվճար արտոնությամբ տոմսեր

Անվճար այցելության արտոնությունից օգտվում են (անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է)`

 Թանգարանների միջազգային խորհրդի անդամները (ԻԿՕՄ), թանգարանների աշխատողները, երկկողմանի ծնողազուրկ երեխաները, հատուկ խնամքի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերը, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները (Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ պետությունների), Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, հաշմանդամները` 1-ին խմբի (ուղեկցողի հետ), հաշմանդամների` 2-րդ և 3-րդ խմբերը (առանց ուղեկցողի), աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուների, բազմազավակ ընտանիքների երեխաները, ժամկետային զինծառայողները, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների դպրոցական տարիքի երեխաները (նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա), լրագրողները` աշխատանքային պարտականությունները կատարելիս, նախադպրոցական տարիքի երեխաների համար` աշխատանքային բոլոր օրերին
 Պետական պաշտոնական պատվիրակությունները
 ՀՀ քաղաքացիները՝ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը (բացառությամբ` մայիս և սեպտեմբեր ամիսների)