Հանրագիտարան

Վիետնամերեն

Վիետնամերենը (tiếng Việt, կամ ավելի հազվադեպ օգտագործվող անվանումով Việt ngữ[1]) Վիետնամի ազգային և պետական լեզուն է։

Վիետնամերենը Վիետնամի բնակչության 86%-ի և մոտավորապես երեք միլիոն այլ պետություններում ապրող վիետնամացիների մայրենի լեզուն է։ Վիետնամերենը օգտագործվում է նաև որպես երկրորդ լեզու Վիետնամի բազմաթիվ ազգային փոքրամասնությունների կողմից։ Վիետնամերենը մտնում է Ավստրալազիական լեզվաընտանիքի մեջ, որոնց համեմատությամբ այն նշանակալի տարբերությամբ ամենաբազմաթիվ լեզվակիրներ ունեցող լեզուն է (մի քանի անգամ ավելի շատ քան մյուս բոլոր Ավստրալասիական լեզուները միասին վերցրած) Կորեերենի և ճապոներենի նման վիետնամերենի բառապաշարը մեծաթիվ փոխառություններ ունի չինարենից, հատկապես այն բառապաշարի առումով, որը ներկայացնում է վերացական հասկացություններ (ճիշտ ինչպես եվրոպական լեզուները բառեր են փոխառնում լատիներենից և հունարենից), և մինչև վերջերս վիետնամերենը գրվում էր չինական գրային համակարգով, թեև որոշակիորեն թեթևացված ձևաչափով և ուներ տեղական արտասանություն։ Վիետնամի պատմության մեջ ֆրանսիական տիրապետության ժամանակաշրջանի արդյունքում վիետնամերենը կրել է նաև ֆրանսերենի որոշակի ազդեցությունը, և այսօր օգտագործվող Վիետնամական գրային համակարգը ըստ էության լատիներեն այբուբենի տեղայնացված տարբերակն է՝ որոշակի հնչյունային և տառային հավելումներով։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: