Հանրագիտարան

Չինացիներ

Պեկինը`   Չինաստանի մայրաքաղաքը, արթնանում է առավոտյան ժամը 5-ին: Հին քաղաքի փողոցներով հաճելի է թափառել ճիշտ այս ժամին:

Ամենուր հայտնվում են հեծանվորդներ: Հիմնարկների, դպրոցների, գործարանների մուտքերի մոտ կանգառներ են: Րոպեների ընթացքում հեծանվորդներով լցվում են փողոցները`   նեղելով քաղաքային երթևեկությանը: Հեծանիվը Չինաստանում ոչ միայն տեղաշարժման միջոց էր, այլև`   ճոխություն:

Լավ հեծանիվը թանկ արժե, և տերը թողնում է այն կանգառում`   միայն պահակի հսկողության տակ: Չինաստանի մայրաքաղաքում ամեն 100 ընտանիքի ընկնում է 150 հեծանիվ: Սա ստեղծում է ոչ քիչ տրանսպորտային խնդիրներ: Իզուր չէ, որ Չինաստանն անվանում են ՙհեծանվային կայսրություն՚:
 
Տրանսպորտի առատությունը, Պեկինի բազմաթիվ ժամանակակից հյուրանոցները և վարչական շենքերը անճանաչելիորեն փոխում են քաղաքի տեսքը:
 
Բայց կա և մի ուրիշ Պեկին: Հին, կավե նրբանցքներով, միհարկանի բազմաթիվ տներով: Պեկինցիների մեծամասնությունը ապրում է այս հին թաղամասերում: Հատկապես այս հին նրբանցքներում են ստեղծվել առաջին ՙազատ շուկաները՚, որոնք այսօր կազմում են չինական կենցաղի անբաժանելի մասը:
 
Չինական առևտուրը սկսվում է գովազդից: ՙԼավ առևտուրը գովազդի կարիք չունի՚ ասացվածքը չինացիներին չի վերաբերվում: Ամեն երեկո, ընտանիքներում, բոլոր հեռուստահաղորդումները ընդմիջվում են գովազդով: Գովազդվում են ամեն ինչ: Շատ են քաղաքում արտասահմանցի զբոսաշրջիկները, գյուղերից եկածները, զինվորականները: Նրանց միավորում է մի բան. այստեղ բոլորը գնորդներ են: ՙԱռևտրի նկատմամբ կիրքը մեր արյան մեջ է՚,- ասում են նրանք:
 
Հատկապես պետք է առանձնացնել մասնավոր առևտուրը, որն սկսվում է այն ժամանակ, երբ փակվում են բոլոր պետական խանութները: Այստեղ գերմոդայիկ ապրանքների թագավորություն է: Մասնավոր շուկան ակտիվորեն արձագանքում է մոդային:Տարբեր երկրներից այստեղ գալիս են զբոսաշրջիկներ: Պեկինցիները քիչ են այստեղ, որովհետև թանկ է: Ընդունված չէ գետնին թքելը: Չինաստանի առողջապահական համակարգի մոտ 150 հազար տեսուչներ դուրս են գալիս պեկինյան փողոցները`   ստուգելու սանիտարական վիճակը և կարգազանցներին պատժելու:
 
Պեկինում մի հայտնի փողոց կա`   Լյուլիչան`   նկարիչների, բանաստեղծների փողոց: Արևելյան լրագրողները անվանել են այն ՙչինական Մոնմարտր՚: 17-րդ դարի վերջին այս փողոցում հիմնադրվել է հանրահայտ Ժունբաօչժայ արվեստանոցը: ՙՀիասքանչ գանձերի արվեստանոցը՚`   բանաստեղծների, նկարիչների, գեղագիրների ավանդական հանդիպման վայրն է :
 
Չինացին կարող է իրեն զրկել ամեն ինչից, բացի համեղ ճաշից, որին մասնակցում է ամբողջ ընտանիքով, հարազատներով, բարեկամներով: Սա չինացու համար արարողություն է, սրբազնագույն ծես: Մինչև այսօր Չինաստանում աշխատանքը կորցրած մարդու մասին ասում են`   հոգոց հանելով. ՙՆա կոտրել է իր բաժակը `  լցված բրնձով՚: Չինացիների խոհանոցը ամեն ինչով է առանձնահատուկ: Նրա`   համարյա 3000-ամյա պատմությունը տվել է հանճարեղ խոհարարներ, որոնք դարձել են նախարարներ կարսերական պալատում:
 
Հնարավոր է, որ ցանկացած պետության մայրաքաղաքում լինեն չինական խոհանոցի ռեստորաններ:
 
Լոնդոնի տնային տնտեսուհիները չինական խոհանոցի սիրահարների միություն են ստեղծում, ճապոնացի գործարարները, որպեսզի դեպի իրենց տրամադրեն բարձրաստիճան հյուրին, նրան անպայման հրավիրում են չինական ռեստորան:
 
Չինաստանը աշխարհի ամենաինքնատիպ երկրներից է, բայց այնտեղ մեկնելը կապված է հոգեբանական մեծ ծանրաբեռնվածության հետ: Դուք ամեն րոպե գտնվում եք 100-ավոր, երբեմն էլ`   1000-ավոր մարդկանց ուշադրության կենտրոնում: Չինացիները ուրախ և հասկացող մարդիկ են,բայց նրանց պատկերացումները բարեկիրթ վարքագծի մասին`   շատ դեպքերում չեն համընկնում մեր պատկերացումների հետ:
 
Չինաստանում մեծ նշանակություն են տալիս արտասահմանյան գործընկերների հետ ձևավորվող ոչ ֆորմալ հարաբերություններին: Բանակցությունների ժամանակ չինական կողմը համբերությամբ սպասում է, որ գործընկերն առաջինը ՙբացի իր խաղաքարտերը՚, այսինքն`   առաջինն արտահայտի իր տեսակետը, առաջինն առաջարկություններ անի: Եթե բանակցություններն ընթանում են չինական տարածքում (իմիջիայլոց, չինացիները սիրում են բանակցություններն անցկացնել իրենց տանը), վկայակոչում են այն, որ համաձայն ավանդույթի`   ՙհյուրն առաջինն է խոսում՚: Չինական կողմից առաջինն ինֆորմացիա ստանալու փորձերը հաճախ արդյունք չեն տալիս: Չինական կողմը, սովորաբար, զիջումների է գնում բանակցությունների վերջում`   հակառակ կողմի հնարավորությունները գնահատելուց հետո միայն:
 
Աղբյուր`   www.mhktert.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: