Հանրագիտարան

Մեծ ութնյակ

Մեծ ութնյակ (Մ8) աշխարհի առաջատար տնտեսությամբ 8 երկրների համաժողով է:

 

Մեծ ութնյակը միջազգային ակումբ է, որը միավորում է Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ռուսաստանը ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ճապոնիան: Այդպես են նաև կոչում այդ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական ֆորումը, որի շրջանակներում քննարկվում են իրականացվում է միջազգային արդիական խնդիրների նկատմամբ մոտեցումների համաձայնեցումը:  
 
Մեծ ութնյակը չի հանդիսանում միջազգային կազմակերպություն, այն հիմնված չէ միջազգային պայմանագրի վրա, չունի կանոնադրություն և քարտուղարություն: Նրա կողմից ընդունված որոշումները պարտադիր բնույթ չեն կրում: Որպես կանոն խոսքը գնում է այս կամ այն հարցի վերաբերյալ կողմերի դիրքորոշումներ և մտադրությունների ամրագրման կամ համաշխարհային կյանքի այլ մասնակիցներին որոշակի որոշումներ կայացնելուն աջակցելու մասին:
 
Քանի որ Մեծ ութնյակը չունի կանոնադրություն, ապա այդ կառույցի անդամների պաշտոնակն կարգավիճակը հնարավոր չէ որոշել: 1996թ.ից Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո, Ռուսաստանն սկսում է առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերել ակումբի գործունեության մեջ: Ըստ չգրված օրենքի, ութնյակի գագաթնաժողովները տեղի են ունենում ամեն տարի ակումբի անդամ-պետություններից յուրաքանչյուրում հերթականությամբ: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: