Հանրագիտարան

ԻԿՕՄՈՍ

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը (ԻԿՕՄՈՍ) (անգլ.՝ International Council on Monuments and Sites, ֆր.՝ Conseil international des monuments et des sites) միջազգային կազմակերպություն է, որի գործունեությունը նվիրված է ամբողջ աշխարհով մշակութա-պատմական վայրերի պահպանմանը:

Կազմակերպությունը հիմնադրվել է 1965 թվականին Վենետիկյան խարտիայի ընդունումից հետո: Խորհուրդը օբյեկտների գնահատում է կատարում, որոնք նախատեսված ՄԱԿ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ մտնել:

ԻԿՕՄՕՍ-ի նախորդն էր մինչև 1931 թվականը Մշակույթի հուշարձանների վերանորոգման հարցերով Աթենքյան կոնֆերանսը, որը ստեղծել էր Թանգարանների միջազգային խորհուրդը: Աթենքյան խարտիան առաջին անգամ օգտագործել էր «համաշխարհային ժառանգություն» տերմինը: 1964 թվականի պատմական հուշարձանների պահպանման ճարտարապետների և մասնագետների Երկրորդ Կոնգրեսը, որը տեղի է ունեցել Վենետիկում, 13 բանաձև ընդունել էր: Առաջին բանաձևի շրջանակներում, որը ավելի հայտնի է որպես Վենետիկյան խարտիա, վավերացվել էր Հուշարձանների և պատմական վայրերի պահպանման և վերանորոգման միջազգային խարտիան, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմիս առաջադրած երկրորդ բանաձևի շրջանակներում ստեղծված է եղել հենց ԻԿՕՄՕՍ-ը, որի գլխավոր նպատակն է դարձել Վենետիկյան խարտիայի դոկտրինի իրականացումը:
 
Այժմ ԻԿՕՄՕՍ-ի ունի ավելի քան 7500 անդամ: Խորհրդի համարյա ամեն անդամը որակավորում ունի մշակութային ժառանգության պահպանման որոլտում՝ ճարտարապետությունում, լանդշաֆտային դիզայնում, հնագիտությունում, քաղաքաշինությունում, ինժեներիայում, մշակութային ժառանգության վարչարարությունում, արվեստագիտությունում և այլն: Խորհրդի շտաբակայանը գտնվում է Փարիզում: Միջազգային կազմակերպության ներկայացուցչության շտաբակայանը գտնվում է Լոնդոնում:
 
Ազգային կոմիտեներ
 
Ազգային կոմիտեները ԻԿՕՄՕՍԻ ներկայացուցչական կազմակերպույթյունների ցանց է, որոնք ստեղծված են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-երկրներում: Կոմիտեները ընդգրկում են իրենց մեջ կազմակերպությունների և առանձին անձանց ինֆորմացիայի հավաքման և գնահատման համար: Այժմ կա ավելի քան 110 Ազգային կոմիտեներ: Ամեն կոմիտեն իրավունք ունի մշակել սեփական ծրագիրը և նոր անդամի ընդունման կանոնակարգը, բայց ամենը կատարվում է համաձայն ԻԿՕՄՕՍ Միջազգային կազմակերպության կանոնադրության ոգուն:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: